Страница 9 из 46
Արքայադուստրը գնաց անտառ , ունենալով ոչ ավելին քան մի վերարկու ու մի կտոր հաց : Նա թափառում էր ցուրտ ձմեռով , կացարան գտնելով ծառերի տակ : Ի վերջո հայտնվեց մի պանդոկում , որտեղ էլ դարձավ խոհարարի օգնական : Այսպես անցան օրեր , շաբաթներ , արքայադուստրը սովորեց խոհանոցի անցուդարձը : Վերջ ի վերջո նա իր վարպետությամբ գերազանցեց անգամ խոհարարին և իր ուտեստների մասին իմացավ ողջ թագավորությունը :
Անցան տարիներ , և ավագ արքայադուստրը պատրաստվում էր ամուսնանալ : Տոնահանդեսի բոլոր ուտեստները պատրաստել էր պանդոկից եկած խոհարարը :
Ահա մատուցեցին մեծ , տապակած խոզը : Դա արքայի ամենասիրելի կերակուրն էր , բայց այս անգամ այն պատրաստվել էր առանց աղի :
Արքան համտեսեց այն :
Համտեսեց երկրորդ անգամ :
- Ո՞վ է համարձակվել մատուցել այսքան զզվելի կերակուր ապագա թագուհու հարսանիքին - բղավեց նա :
Արքայադուստր - խոհարարը մոտեցավ հորը , բայց նա այնքան էր փոխվել , որ հայրը նրան չճանաչեց :
- Ես Ձեզ չեմ մատուցի աղ , Ձերդ Մեծություն , - բացատրեց նա , - Մի՞թե Դուք չհալածեցիք Ձեր կրտսեր դստերը նրա համար , որ նա իր սերը Ձեր հանդեպ համեմատեց աղի արժեքի հետ :
Այս խոսքերից հետո արքան ոչ միայն ճանաչեց դստերը , այլ հասկացավ , որ հենց նա էր իրեն ամենաշատ սիրող դուստրը :
Եվ հիմա ի՞նչ :
Ավագ դուստրը և նրա միջնեկ քույրը ապրել են արքայի հետ ամբողջ այս ընթացքում : Մեկը լինում էր նրա ամենասիրելին մի շաբաթվա ընթացքում , մյուս շաբաթվա ընթացքում՝ մյուսը : Անընդհատ մրցակցության պատճառով , քույրերը առանձնացել էին իրարից : Հիմա , երբ նրանց փոքր քույրը վերադարձավ , արքան ետ վերցրեց թագավորությունը ավագից , ով նոր էր ամուսնացել : Ի վերջո նա չէր դառնա թագուհի : Քույրերը զայրացած էին :
Սկզբում կրտսեր արքայադուստրը վայելում էր հայրական սերը : Բայց հետո նա հասկացավ , որ արքան խելագար է և կառավարելու մոլուցքով տարված : Նա կդառնա թագուհի , բայց ստիպված կլինի հոգ տանել խելագար , ծեր բռնակալի մասին մինչև կյանքի վերջ : Բայց նա չէր պատրաստվում լքել հորը , նշանակություն չուներ , որ հայրը օր օրի կկորցնի առողջությունը :
Նա մնում էր , որովհետև սիրում էր հորը , ինչպես միսը՝ ա՞ղ :
Թե՞ նա մնում էր , քանի որ հայրը նրան էր խոստացել թագավորությունը :
Նա դժվարանում էր գտնել տարբերությունը :
17
Եվրոպայի ուղևորությունից հետո, աշնանը ես սկսեցի մի ծրագիր: Ես ամեն օր իմ իրերից մի բան նվիրատրում էի:
Ես Միրրենին ուղարկեցի հին Բարբի տիկնիկը շատ երկար մազերով, նրա պատճառով մենք շատ էինք վիճում, երբ փոքր էինք: Ջոննիին ուղարկեցի գծավոր շարֆ, որը ես շատ անգամ էի կրել: Ջոննիին դուր են գալիս գծավոր իրեր:
Ընտանիքիս մեծահասակների համար՝ մայրիկի, մորաքույրների, պապիկի, գեղեցիկ իրեր հավաքելը կյանքի նպատակ էր:
Ով մինչև իր մահը կունենա ամենամեծ հավաքածուն, նա էլ կհաղթի:
Ի՞նչ կհաղթի: Ես ինքս էլ կուզենայի իմանալ:
Առաջ ինձ նույնպես դուր էին գալիս գեղեցիկ իրերը: Ինչպես մայրիկին, ինչպես բոլոր Սինքլերներին: Բայց այլևս ոչ:
Մայրիկը մեր Բերլինգթոնի տունը լցրել է արծաթով ու բյուրեղապակիով, թանկարժեք ալբոմներով ու կաշմիրից ադեալներով: Ծանր գորգերը փռված էին բոլոր հարկերում, և տեղացի նկարիչների նկարները, որոնք մայրիկը անընդհատ գնում էր, կախված էին պատերից: Նրան դուր էր գալիս անտիկ ճենապակին, որից շատ կար մեր ճաշասենյակում: Իսկ նրա հիանալի «Սաաբը» դարձավ «BMW»: