Добавить в цитаты Настройки чтения

Страница 1 из 46



Էմիլի Լոքհարթ

« Մենք ստախոսներ էինք »

Այս գրքում դուք կծանոթանաք Սինքլերների հրաշալի ընտանիքի հետ, ովքեր ապրում են սեփական կղզու վրա:

Չորս ընկեր, հավատարիմ մեկը մյուսին անկախ ամեն ինչից: Սրամիտ կատակներ,

հուսահատ անկեղծ սեր, ինչպես նաև...

ընտանեկան գաղտնիքներ, հալուցինացիաներ, սարսափելի դժբախտ պատահար ու ոսկեգույն ռետրիվերներ:

Սուտ:

Սեր:

Ճշմարտություն:

«Կարդացեք այն, և եթե որևէ մեկը հարցնի, թե ինչպես է այն ավարտվում, ուղղակի ՍՏԵՔ»

- Էմիլի Լոքհարթ:

(Թարգմանությունը՝ սիրողական. հատուկ https://web.facebook.com/groups/jamanakakic.grakanutyun

խմբի համար)

Մաս առաջին

Բարի գալուստ

1

Բարի գալուստ Սինքլերների հրաշալի ընտանիք:

Այստեղ չկան հանցագործներ:

Չկան թմրամոլներ:

Չկան անհաջողակներ:

Բոլոր Սինքլերները սպորտային են, բարձրահասակ ու գեղեցիկ: Մենք հին հարուստ դեմոկրատների ընտանիք ենք: Մեր ժպիտները լայն են, ծնոտները՝ քառակուսաձև, իսկ թենիսի հարվածները՝ ագրեսսիվ:

Կարևոր չի, եթե ամուսնալուծությունը փշրում է մեր սրտերը, այնպես որ դրանք հազիվ են ուժ գտնում բաբախելու: Կարևոր չի, եթե տրեստ ֆոնդի գումարը վերջանում է ու չվճարված հաշիվները լցված են խոհանոցի սեղանի վրա: Նշանակություն չունի, որ մեր մահճակալների կողքի դարակները լցված են դեղերով ու հաբերով: Ու նույնիսկ եթե մեզնից ինչ-որ մեկը խելագարի նման, հուսահատ սիրահարված է: Այս ամենը ոչ մի նշանակություն չունի:

Մենք Սինքլերներն ենք:

Մենք ոչնչի կարիք չունենք:

Մենք միշտ ճիշտ ենք:

Ապրում ենք, համենայն դեպս ամռանը, սեփական կղզու վրա  Մասսաչուսետս նահանգի ափի մոտ:

 Թերևս սա էր այն ամենը, ինչ պետք է իմանաք:

2

Իմ ամբողջական անունն է Կադենս Սինքլեր Իսթման:

Ես ապրում եմ Բերլինգթոնում՝ Վերմոնտի նահանգ, մայրիկիս ու երեք շների հետ:

Համարյա տասնութ տարեկան եմ:

Իմ միակ ունեցվածքն է գրադարանի ընթերցողության տոմսը: Ու վերջ: Չնայած ճիշտ է նաև այն, որ ապրում եմ մեծ տանը՝ լի թանկարժեք բայց չօգտագործվող իրերով:

 Առաջ ես շիկահեր էի, բայց հիմա իմ մազերը սև են:

 Առաջ ուժեղ էի, բայց հիմա՝ թույլ:

 Առաջ լավիկն էի, բայց հիմա հիվանդի տեսք ունեմ:

Ճիշտ է նաև այն, որ դժբախտ պատահարից հետո ես տանջվում եմ ԱՆՏԱՆԵԼԻ գլխացավերից:



 Բացի այդ, ես ՏԱՆԵԼ չեմ կարողանում հիմարներին:

 Ինձ դուր են գալիս երկիմաստ բառերը: Տեսա՞ք: ԴԻՄԱՆԱԼ ահավոր միգրենին, ՉԴԻՄԱՆԱԼ հիմարներին: Բառը ասես նույն նշանակությունը ունի, բայց այնքան էլ չէ:

 Դիմանալ:

 Կարող ես ասել ՀԱՆԴՈՒՐԺԵԼ, բայց դա էլ ամբողջովին ճիշտ չէ:

Իմ պատմությունը սկսվում է իրադարձություններից, որոնք տեղի են ունեցել դժբախտ պատահարից որոշ ժամանակ առաջ: Հունիսին, երբ ես տասնհինգ տարեկան էի, հայրս փախավ ինչ-որ կնոջ հետ, ում նա սիրում էր ավելի շատ քան մեզ:

 Հայրս ռազմական պատմության սովորական պրոֆեսոր էր: Ես նրան պաշտում էի: Նա կրում էր թվիդային պիջակներ: Նիհար էր: Խմում էր կաթով թեյ: Պաշտում էր սեղանի խաղեր ու հաճախ թույլ էր տալիս, որ ես հաղթեի, սիրում էր նավակներ ու սովորեցնում էր ինձ լողալ կայակով, ու նրան նաև դուր էին գալիս հեծանիվներ, գրքեր ու արվեստի թանգարաններ:

 Նա երբեք չի սիրել շներ, ու այն, որ նա թույլ էր տալիս մեր ոսկեգույն ռետրիվերներին քնել բազմոցների վրա ու ամեն առավոտ ման էր տալիս նրանց, կատարելով հինգ կիլոմետրանոց մոցիոն, մորս շատ սիրելու նշան էր: Հայրիկը չէր սիրում տատիկիս ու պապիկիս, բայց հանուն ինձ ու մայրիկի նա յուրաքանչյուր ամառ անցկացնում էր Ուինդեմիր տանը Բիչվուդ կղզու վրա՝ գրելով նյութեր վաղուց վերջացած պատերազմների մասին ու ամեն ճաշելու ժամանակ հանդիպելով բարեկամներին կեղծ ժպիտով:

 Այդ հունիսին՝ ամառ տասնհինգ, հայրիկը հայտարարեց, որ հեռանում է և երկու օր անց լքեց մեզ: Նա մայրիկին ասաց, որ ինքը Սինքլեր չէ ու այլևս չի կարող ձևացնել: Չի կարող ժպտալ, ստել ու լինել այս գեղեցիկ ընտանիքի մասը, որոնք ապրում են գեղեցիկ տներում:

Չի կարող: Չի ուզում: Չի անի:

Նա արդեն կանչել էր բեռնատարներ կահույքի տեղափոխման համար ու վարձել էր տուն:

 Հայրիկը վերջին ճամպրուկը դրեց մերսեդեսի ետևի նստատեղին (մայրիկին թողնելով միայն սաաբի հետ) ու աշխատեցրեց շարժիչը:

 Ասես նա հանեց ատրճանակը ու կրակեց կրծքիս: Կանգնած էի գազոնի վրա ու ընկա: Վերքս լայն, սիրտս դուրս գալով կրծքավանդակիցս ընկավ հատակին: Արյունը ռիթմիկ դուրս թափվեց բաց վերքիցս,

հետո աչքերիցս,

ականջներիցս,

բերանիցս:

Այն ուներ աղի ու դժբախտության համ: Վառ կարմիր նշանը այն ամոթալի փաստի, որ ես սիրված չեմ: Ես պառկած էի, իսկ արյունս տարածվում էր տան դիմաց խոտի, բետոնե ճանապարհի, աստիճանների վրայով:

 Մայրս կարգադրեց, որ ինձ հավաք պահեմ:

 - Քեզ նորմալ պահիր, - ասաց նա, - հիմա՛:

 - Որովհետև դու նորմալ ես: Դու կարող ես լինել նորմալ:

 - Վե՛րջ տուր տեսարաններին, - կարգադրեց նա, - խորը շնչիր ու նստիր:

 Ես արեցի այնպես, ինչպես նա ասաց:

Նա այն ամենն էր ինչ ինձ մնացել էր:

Մենք երկուսս բարձր պահեցինք մեր քառակուսաձև ծնոտները, մինչ հայրիկի մեքենան հեռանում էր: Հետո վերադարձանք տուն ու դեն նետեցինք նրա նվերները. հագուստ, զարդեր, գրքեր.. ամեն ինչ: Հաջորդ օրերին ազատվեցինք բազմոցից ու բազկաթոռներից, որոնք ծնողներս գնել էին միասին: Դեն նետեցինք հարսանեկան սպասքը, լուսանկարները:

 Պատվիրեցինք նոր կահույք: Վարձեցինք դեկորատրի: Գնեցինք սեղանի սպասք «Թիֆանիից»: Անցկացրինք օր, շրջելով պատկերասրահներով ու գնեցինք նկարներ, որպեսզի ծածկենք պատերի ազատ տեղերը:

 Խնդրեցինք պապիկի փաստաբաններին ապահովագրել մայրիկի ունեցվածքը:

 Որից հետո հավաքեցինք իրերը և ուղևորվեցինք Բիչվուդ կղզի:

3

Փեննին, Քերրին ու Բեսսը Թիփփեր և Հարրիս Սինքլերների դուստրերն են: Հարրիսը իր հարստությունը ժառանգել է քսանմեկ տարեկանում՝ Հարվարդը ավարտելուց հետո ու մեծացրել է ունեցվածքը զբաղվելով բիզնեսով, որը ես երբեք չեմ էլ փորձել հասկանալ: Նրան հասավ տուն ու հողատարածք: Ընդունեց խելացի որոշումներ բիզնեսի շուկայում: Ամուսնացավ Թիփփերի հետ ու նրա տրամադրության տակ թողեց խոհանոցն ու այգին: Նա նրան պատեց մարգարիտներով, ման տվեց նավերով: Կարծում եմ տատիկիս դա դուր էր գալիս:

Պապիկիս միակ սխալը. նա չուներ որդի, բայց դա առանձնապես նշանակություն էլ չուներ: Սինքլեր ազգանունով աղջիկները մշտական արևայրուգով էին ու երջանիկ: Բարձրահասակ, ուրախ ու հարուստ, ամբողջովին ինչպես արքայադուստրեր հեքիաթից: Նրանք Բոստոնում, Հարվարդում ու Մարտաս-Վինեարդի վրա հայտնի դարձան իրենց կաշմիրից կարդիգաններով ու ճոխ խնջույքներով: Նրանք ստեղծվել էին լեգենդ դառնալու համար: Նրանց սպասվում էին արքայազներ, հիանալի կրթություն, փղոսկրից արձաններ ու շքեղ տներ:

Պապիկն ու Թիփփերը շատ էին սիրում իրենց երեք աղջիկներին էլ ու չէին կարողանա ասել, թե ով էր իրենց համար ամենասիրելին: Քերրին: Չէ, Փեննին: Չէ, Բեսսը: Ու նորից Քերրին... Նրանք աղջիկների համար կազմակերպեցին աչքի ընկնող հարսանիքներ վարդագույն երանգների մեջ ու կենդանի անսամբլով , աղջիկները ունեցան ձյունաճերմակ ժառանգորդներ ու սկսեցին պահել զվարճալի ոսկեգույն շներ: Ոչ ոք չէր կարող ունենալ այդպիսի գեղեցկուհի դուստրեր ինչպես Թիփփերն ու Հարրիսը:

Նրանք կառուցեցին երեք նոր տուն ժայռերով լի իրենց մասնավոր կղզու վրա ու ամեն մեկին տվեցին մի անուն. «Ուինդեմիր»՝ Փեննիի համար, «Րեդ Գեյթ»՝ Քերրիի համար ու «Քադդլդաուն»՝ Բեսսի համար:

Ես Սինքլերների ավագ թոռնուհին եմ: Կղզու, հարստության ու սպասելիքների ժառանգորդը:

Ամենայն հավանականությամբ:

4

Ես, Ջոննին, Միրրենը ու Գատը: Գատը, Միրրենը, Ջոննին ու ես:

Ընտանիքում մեր քառյակին ասում են «Ստախոսներ» ու, երևի մենք դրան արժանի ենք: Մենք չորսս համարյա հասակակիցներ ենք ու ծնվել ենք աշնանը: Կղզում անցկացրած ժամանակի մեծ մասը մենք փորձանքների մեջ էինք: