Страница 46 из 46
գիտեն , որ ողբերգության մեջ չկա ոչ մի գլամուրային բան :
Նրանք գիտեն , որ իրական կյանքում ողբերգությունը ընդհանրապես այնպիսին չէ , ինչպես ֆիլմերում կամ գրքերում : Կյանքում այն պատիժ չէ , կամ ծանր դաս : Նրա սարսափելի հետևանքները անդրադառնում են շատերի վրա , այլ ոչ միայն մեկի :
Ողբերգությունը գարշելի է ու խճճված , հիմար ու անհասկանալի :
Այսպիսին դա գիտեն երեխաները :
Ինչպես նաև նրանք գիտեն , որ իրենց ընտանիքի մասին պատմությունները
միաժամանակ ճիշտ են և սխալ :
Կան բազում տարբերակներ :
Եվ մարդիկ դեռ կշարունակեն վերապատմել դրանք :
Իմ ամբողջական անունն է Կադենս Սինքլեր Իսթման:
Ես ապրում եմ Բերլինգթոնում՝ Վերմոնտի նահանգ, մայրիկիս ու երեք շների հետ:
Համարյա տասնութ տարեկան եմ:
Ունեմ միայն գրադարանի ընթերցողության տոմս, չորացրած վարդերով ծրար, հեքիաթների գիրք և մի բուռ գեղեցիկ, մանուշակագույն քարեր: Ուրիշ ոչինչ:
Ես
մեղավորն եմ
ամենահիմար, մոլորեցնող հանցանքի, որ դարձավ ողբերգություն:
Այո, դա ճիշտ է, ես սիրահարվեցի մեկին, և նա մահացավ, երկու մարդկանց հետ միասին, որոնց ես աշխարհում ամենաշատն էի սիրում: Սա էր գլխավորը, որ պետք է իմանալ իմ մասին,
միակ բանը, որ հնարավոր էր իմանալ միայն երկար ժամանակ անց,
չնայած ես ինքս էլ դա չգիտեի:
Բայց իմ մեջ պետք է որ դեռ ավելին լինի:
Ու դեռ կլինի:
Իմ ամբողջական անունն է Կադենս Սինքլեր Իսթման:
Ես դիմանում եմ միգրեններին: Չեմ դիմանում հիմարներին:
Ինձ դուր են գալիս երկիմաստ բառերը:
Ես հանդուրժում եմ:
Հեղինակի շնորհակալական խոսքեր
Անչափ շնորհակալ եմ Բևերլի Գորովիտցից և Էլիզաբեթ Քապլանից իրենց աջակցության համար վեպը ստեղծելու հարցում՝ բոլոր իմաստներով: Շնորհակալություն Սառա Մլինովսկուն (կրկնակի անգամ), Ջասթին Լարբալեսթիրին, Լոուրեն Միրաքլին, Սքոթթ Վեսթերֆիլդին ու Ռոբին Վասսերմանին առաջին էջերի մեկնաբանությունների համար, ես դեռ երբեք ձեռագիրը ցույց չէի տվել այսքան շատ մարդկանց և երբեք այսքան չէի զգացել նրանցից յուրաքանչյուրի կարծիքի կարիքը: Շնորհակալություն ձեզ, Սառա Զարր, Էլլի Քարթեր և Լեն Ջենքին:
Շնորհակալություն Լիբա Բրեյին, Գեյլ Ֆորմանին, Դեն Փոբլակուն, Սունիթա Ափթին և Այուն Հալիդեյին, ինչպես նաև Ռոբինին, Սառային ու Բոբին՝ ինձ ընկերակցելու և մասնագիտական խորհուրդներ տալու համար, քանի դեռ ես գրում էի գիրքը: Երախտագիտությունս եմ հայտնում Դոննա Բրեյին, Լուիզա Թոմսոնին, Էդդի Գամարրին, Ջոն Գրինին, Մելիսսա Սարվերին և Արիել Դաթցին: Ինչպես նաև «Րենդոմ հաուզին»՝ Անջելա Կարլինո, Ռեբեկա Գուդելիս, Լիզա Մակքլաթչի, Սիլլին Ֆելլինգեմ, Էլիսոն Քոլանի, Ռեյչել Ֆելդ, Ադրիանն Վայնթրաուբ, Լիզա Նեյդել, Ջուդիթ Հաութ, Լոուրեն Դոնովան, Դոմինիք Կիմինա: Եվ յուրաքանչյուրին ով օգնեց, որ գիրքը ընթերցողներ գտնի:
Հատուկ շնորհակալություն ընտանիքիս, որը ոչնչով նման չէ Սինքլերներին: