Добавить в цитаты Настройки чтения

Страница 45 из 46



Կահույքը թողնում եմ մնա այնպես, ինչպես Միրրենին էր դուր գալիս:

Պահի ազդեցության տակ Թաֆտի սենյակից վերցնում եմ բլոկնոտ ու գրիչ ու սկսում եմ նկարել: Ստացվում են ոչ ավել քան փոքրիկ մարդուկներ, բայց նրանց նայելով կարող ես անկասկած ասել, որ դրանք իմ Ստախոսներն են:

Գատը՝ իր ազնվական քթով, ոտքերը խաչած նստած է և գիրք է կարդում:

Միրրենը բիկինիով պարում է:

Ջոննին հագել է ջրային դիմակ և մի ձեռքով կռաբ է պահում:

Երբ նկարը ավարտում եմ, այն կպցնում եմ սառնարանի դռանը, հայրիկի, տատիկի ու ոսկեգույնների հին նկարների կողքին:

87

Ժամանակին մի արքա էր ապրում , ով ուներ երեք սքանչելի դուստր : Նրանք մեծացան , դարձան գեղեցիկ կանայք , կանայք , ովքեր ունեցան գեղեցիկ երեխաներ , շատ , շատ երեխաներ : Բայց ավախ դժբախտություն տեղի ունեցավ

մի հիմար բան ,

հանցանք ,

սարսափ ,

մի բան , ինչից հնարավոր էր խուսափել ,

մի բան , ինչ երբեք չպետք է պատահեր ,

և վերջապես մի բան , որ ի վերջո կարող էր ներվել :

Երեխաները մահացան հրդեհից բոլորը , բացի մեկից :

Մնաց միայն մեկը , և նա

Ոչ , ոչ այդպես :

Երեխաները մահացան հրդեհից , բոլորը , բացի երեք աղջիկներից ու երկու տղայից :

Մնացին երեք աղջիկ և երկու տղա :



Կադենսը , Լիբերտին , Բոննին , Թաֆտը և Ուիլլը :

Իսկ երեք արքայադուստրերը , մայրերը ընկան զայրույթի ու հուսահատության մեջ : Նրանք խմում էին ու գնում ինչ պատահի , սովամահ լինում , մաքրությամբ տարված ամեն ինչ սրբում : Նրանք վշտից կառչեցին մեկը մյուսից , ներեցին իրար ու սգացին միասին : Հայրերը նույնպես սգում էին , չնայած հեռվում էին , իսկ արքան անցավ լուռ ցնորության մեջ , ինչից հազվադեպ էր դուրս գալիս :

Երեխաներն իրենց կորցնում էին , տխրում : Նրանք տանջվում էին մեղքի բեռի տակ , նրա համար , որ իրենք ողջ են մնացել , տանջվում էին միգրեններից , մղձավանջներից ու տարօրինակ հետաքրքրություններից , պատիժ նրա համար , որ իրենք ողջ են մնացել , երբ մնացածը մահացած էին :

Արքայադուստրերը , հայրերը , արքան ու երեխաները՝ ընտանիքը փշրվեց , ինչպես ձվի կեղևը՝ նուրբ ու հրաշալի . չէ որ նրանք միշտ էին հրաշալի : Թվում էր , թե

Ասես

Ասես

Այս ողբերգությունը ընտանիքի վերջ դրեց :

Եվ գուցե հենց այդպես էլ եղավ :

Բացե գուցե ոչ :

Նրանք դեռ հրաշալի ընտանիք էին :

Ու նրանք դա գիտեին : Իրականում ողբերգության պիտակը ժամանակի հետ վերափոխվեց , դարձավ գլամուրի , խորհրդավորության պիտակ : Հիացմունքի աղբյուր , նրանց համար , ովքեր այս ընտանիքին նայում էին հեռվից :

- Մեծ երեխաները մահացան հրդեհում , - ասում էին Բերլինգթոնի բնակիչները , Քեմբրիդջի հարևանները , համադասարանցիների ծնողները Մանհեթենի մասնավոր դպրոցի և Բոստոնի մեծահասակները , - կղզին վառվեց : Հիշու՞մ եք , մի քանի տարի առաջ :

Երեք սքանչելի դուստրերը դարձան էլ ավելի սքանչելի իրենց դիտողների աչքերին :

Ու այդ փաստը աննկատ չմնաց : Նույնիսկ նրանց հոր համար , թեկուզ եթե նա խեռքը թռցրել էր :

Բայց մեկ է ,

ողջ մնացած երեխաները՝

Կադենսը , Լիբերտին , Բոննին , Թաֆտը ու Ուիլլը