Добавить в цитаты Настройки чтения

Страница 2 из 46



Գատը Բիչվուդ սկսեց գալ, երբ մենք ութ տարեկան էինք: Ամառ ութ՝ մեր լեզվով ասած:

Մինչ այդ Միրրենը, Ջոննին ու ես Ստախոսներ չէինք, այլ ուղղակի եղբայր ու քույրեր, Ջոննին էլ մի մեծ գլխացավանք էր, նա չէր սիրում խաղալ աղջիկների հետ:

Ջոննին, նա հակադրություն էր, ջանք ու սարկազմ: Ինչպես այն պահերին, երբ նա կապում էր մեր բարբիների պարանոցներից ու կախում նրանց, կամ երբ կրակում էր մեզ վրա լեգոի ատրճանակից:

Միրրենը՝ քաղցրություն, հետաքրքրություն ու անձրև: Ինչպես երբ նա երկար օրեր էր անցկացնում Թաֆտի ու երկվորյակների հետ ծովափին, քանի դեռ ես նկարում էի կամ կարդում պառկած Քլերմոնտի պատշգամբում ցանցաճոճին:

Եվ ահա մի օր մեր հետ ամառը անցկացնելու եկավ Գատը:

Մորաքույր Քերրիի ամուսինը լքեց նրան, երբ նա դեռ կրում էր Ուիլլին՝ Ջոննիի եղբորը: Ես ինքս չգիտեմ ինչ էր տեղի ունեցել: Ընտանիքս երբեք դրա մասին չի խոսում: Ութերորդ ամռանը Ուիլլը գեղեցիկ փոքրիկ էր, իսկ Քերրին արդեն ապրում էր Էդի հետ:

Էդը արտ-դիլեր էր, ու շատ էր սիրում երեխաներ: Սա այն ամենն էր ինչ մենք իմացանք նրա մասին, երբ Քերրին հայտարարեց, որ գալիս է Բիչվուդ Էդի, Ջոննիի ու Ուիլլի հետ:

Արդեն բավականին շատ մարդիկ էին հավաքվել ափին նավակը դիմավորելու համար, երբ այն գրեթե հասնում էր նավամատույց: Պապիկը ինձ բարձրացրեց, որպեսզի ես կարողանայի տեսնել Ջոննիին, ով հագել էր նարնջագույն փրկարար բաճկոն ու ինչ-որ բան էր բղավում մեզ:

Թիփփեր տատիկը մեր կողքին էր կանգնած: Մի պահ նա թեքվեց իմ կողմ, գրպանից հանեց անանուխի կոնֆետ, բացեց այն ու մտցրեց բերանս:

Նրա դեմքի արտահայտությունը փոխվեց, երբ նա նորից թեքվեց նավի կողմը: Ես ուշադիր նայեցի, որպեսզի տեսնեմ ինչ տատիկս տեսավ:

Քերրին դուրս եկավ նավից Ուիլլին գրկած: Մի անգամից աչքի էին ընկնում Ուիլլի խառնված դեղին մազերը: Տղայի հագին կար դեղին փրկարար բաճկոն, որը նրա տարիքում հասցրել էինք հագնել մենք բոլորս: Նրա մազերը: Հետաքրքիր էր, որ այս փոքրիկը, չնայած որ լրիվ անծանոթ էր, բայց նա անկասկած Սինքլեր էր:

Ջոննին դուրս թռավ նավակից, հանելով բաճկոնը: Առաջինը նա մոտեցավ Միրրենին ու հրեց նրան, հետո ինձ, հետո երկվորյակներին: Մոտենալով տատիկին ու պապիկին՝ զգաստ կանգնեց նրանց առաջ ու ասաց.

- Տատիկ, պապիկ, շատ ուրախ եմ ձեզ տեսնելու համար ու, որ ամառը անցկացնելու ենք միասին:

Թիփփերը գրկեց նրան.

- Մայրդ է քեզ ստիպել, որ դու դա ասես, այնպես չէ՞:

- Այո, - ասաց Ջոննին. - Բացի այդ նաև պիտի ասեմ, որ ուրախ եմ ձեզ նորից տեսնելու համար:

- Խելոք տղա:

- Հիմա կարո՞ղ եմ գնալ:

Թիփփերը համբուրեց նրա պեպենոտ այտը.

- Այ հիմա գնա:

Էդը օգնում էր աշխատողներին ճամպրուկները հանելիս: Նա բարձրահասակ էր, նիհար, շատ թուխ մաշկով՝ հնդկական գեների պատճառով, ինչպես մենք հետո իմացանք: Նա կրում էր սև շրջանակներով ակնոց: Հագել էր սպիտակ կոստյում գծավոր վերնաշապիկով, ու տաբատով, որը հավանաբար ճմրթվել էր ճանապարհին:

Թիփփեր տատիկը սեղմեց շրթունքները: Հետո ժպտաց ցույց տալով սպիտակ ատամները ու գնաց առաջ.

- Դուք երևի Է՞դն եք: Ինչպիսի հաճելի անակնկալ:

Նա սեղմեց տատիկի ձեռքը.

- Քերրին չէ՞ր ասել, որ մենք գալու էինք:

- Իհարկե ասել էր:

Էդը նայեց մեր սպիտակ - սպիտակ ընտանիքին: Հետո պտտվեց Քերրիին.

- Որտե՞ղ է Գատը:

Գատին կանչեցին, ու նա դուրս թռավ նավակից, արագ քանդելով փրկարար բաճկոնը:

- Մայրիկ, հայրիկ, - ասաց Քերրին, - մենք մեր հետ ենք բերել Էդի քրոջ որդուն, որ նա խաղա Ջոննիի հետ: Սա Գատ Պաթիլն է:

Պապիկը շոյելով Գատի գլուխը.

- Բարև, երիտասարդ:

- Բարև ձեզ:

- Նրա հայրն է մահացել այս տարի, - բացատրեց Քերրին, - նա ու Ջոննին լավ ընկերներ են: Սա Էդի քրոջ համար մեծ օգնություն էր՝ Գատին բերել այստեղ մի քանի շաբաթով: Գատ, ինչպես և մենք քեզ խոստացել էինք, դու այստեղ կլողաս, կշրջես նավակով, լա՞վ:

Բայց Գատը չպատասխանեց: Նա նայում էր ինձ:

Փոքր ազնվական քիթ, գեղեցիկ շրթունքներ, շոկոլադե մաշկ ու սև, գանգուր մազեր: Նրա մարմինը լցված էր էներգիայով: Գատը ասես զսպանակ լիներ: Ասես ինչ-որ բան էր փնտրում: Նա մտածմունք էր ու էնտուզիազմ: Ամբիցիաներ ու թունդ սուրճ: Ես կարող էի նայել նրան անվերջ:

Մեր աչքերը հանդիպեցին:

Ես պտտվեցի ու փախա:

Գատը հետևեց ինձ: Ես լսում էի նրա ոտքերի ձայնը փայտից ճանապարհների վրա, որոնք տարածվում էին ամբողջ կղզով:

Ես շարունակում էի վազել: Նա իմ հետևից:

Ջոննին հետևեց Գատին: Միրրենն էլ հետևեց Ջոննիին:

Մեծերը մնացին շարունակելու իրենց քաղաքավարի զրույցը Էդի շուրջ, միաժամանակ Ուիլլով հիանալով: Փոքրերն էլ թող անեն այն, ինչ սովորաբար անում են բոլոր փոքրերը:

Մենք չորսս դադարեցրինք վազել, երբ հասանք Քադդլդաունի ներքևի ափին: Դա փոքր ավազե տարածք էր, երկու կողմերից շրջապատված բարձր ժայռերով: Մինչ այդ, այդ ափից ոչ ոք չէր օգտվել՝ մնացած մեծ ափերի ավազը ավելի փափուկ էր ու քիչ էին ջրիմուռները:

Միրրենը հանեց կոշիկները ու մենք հետևեցինք նրա օրինակին: Քարեր էինք նետում ջուրը: Մենք ուղղակի ապրում էինք:

Ես մեր անունները գրեցի ավազին:



Կադենս, Միրրեն, Ջոննի ու Գատ:

Գատ, Ջոննի, Միրրեն ու Կադենս:

Դա եղավ մեր սկիզբը:

* * *

Ջոննին աղաչեց, որ Գատը ավելի երկար մնա: Ու նա մնաց:

Հաջորդ տարի նա աղաչեց, որ Գատը գա ամբողջ ամռանը մնալու:

Գատը եկավ:

Ջոննին տատիկի ու պապիկի առաջին տղա թոռնիկն էր: Նրանք նրան գրեթե երբեք չէին մերժում:

5

Տասնչորսերորդ ամռանը Գատը ու ես վերցրինք փոքր, շարժիչով նավակը ու գնացինք զբոսնելու երկուսով: Դա հենց նախաճաշից հետո էր: Բեսսը ստիպել էր Միրրենին մնալ ու երկվորյակների ու Թաֆտի հետ թենիս խաղալ: Ջոննին, որ այդ տարի սկսել էր վազքով զբաղվել, շրջաններ էր կատարում ամբողջ կղզով: Գատը գտավ ինձ Քլերմոնտի խոհանոցում ու հարցրեց արդյոք չէ՞ի ուզենա նավակով շրջել:

- Ոչ այնքան. - Ես ուզում էի վերադառնալ անկողին գիրք կարդալու:

- Խնդրում եմ. - Գատը համարյա երբեք ոչինչ չէր խնդրում:

- Գնա մենակ:

- Ես չեմ կարող ինքս վերցնել նավակը, - ասաց նա, - ես անհարմար եմ զգում:

- Իհարկե դու կարող ես վերցնել:

- Բայց ոչ առանց ձեզ:

Նա ծիծաղելի էր:

- Ու՞ր ես ուզում գնալ. - հարցրի ես:

- Ուղղակի հեռու կղզուց: Երբեմն ես չեմ դիմանում այստեղ:

Ես չէի կարողանում պատկերացնել՝ նա ի՞նչին չի դիմանում, բայց համաձայնվեցի: Մենք հագանք լողալու կոստյում, վրայից վերարկու և նավակով ուղևորվեցինք դեպի ծովը: Որոշ ժամանակ անց Գատը անջատեց շարժիչը: Մենք սկսեցինք ուտել գետնանուշ, շնչել աղի օդը: Արևի լույսը փայլում էր ջրի վրա:

- Արի լողանք. - ասացի ես:

Գատը թռավ և ես նրա ետևից, բայց ջուրը շատ ավելի սառն էր քան ափի մոտ, ու մեր շունչը սկսեց կտրվել: Արևը կորավ ամպերի ետևում: Մենք թեթև խուճապից սկսեցինք ծիծաղել ու բղավել, որ ավելի հիմար բան չէինք կարող մտածել, քան մտնել ջուրը: Ինչի՞ մասին էինք մենք մտածում: Ափից հեռու շնաձկներ են լինում, ու այդ մասին գիտեին բոլորը:

Մենակ մի՛ խոսա շնաձկների մասին, Աստված իմ: Մենք սկսեցինք հետ լողալ, միմյանց հրելով, մրցելով թե ով առաջինը կհասնի նավակին:

Վերջին րոպեին նա ետ թեքվեց ու թողեց, որ ես առաջ անցնեմ.

- Ոչ նրա համար, որ դու աղջիկ ես, այլ ուղղակի, որովհետև ես լավ մարդ եմ:

- Շնորհակալություն. - ես ցույց տվեցի նրան լեզուս:

- Բայց, եթե շնաձկները ինձ ուտեն, խոստացիր, որ կգրես ճառ այն մասին, թե ինչ հիանալին էի ես:

- Խոստանում եմ, - ասացի ես, - «Գատվիք Մեթյու Պաթիլից ստացվեց հիանալի կերակուր»:

Այնքան ցուրտ էր, որ մեզ դա շատ ծիծաղելի էր թվում: Մենք չունեինք սրբիչ: Մենք կպանք իրար բրդից ադեալի տակ, որ գտանք նստարանների տակից, մեր մերկ ուսերը իրար կպցնելով ու խաչելով սառած ոտքերը:

- Սա միայն նրա համար, որ չսառենք, հիպոթերմիա չունենանք, - ասաց Գատը, - Թե չէ չկարծես, թե ես մտածում եմ դու սիրունիկն ես կամ չգիտեմ ինչ:

- Այդպես չես մտածում, գիտեմ:

- Դու ձգում ես ադեալը:

- Կներես:

Դադար:

Գատը ասաց.

- Իրականում դու ինձ դուր ես գալիս, Կադի: Ես չէի ուզում քեզ վիրավորել: Ու ընդհանրապես, դու ե՞րբ հասցրիր այսքան գեղեցիկ դառնալ: Դա շեղում է:

- Ես այնպիսին եմ, ինչպիսին միշտ էի:

- Դու փոխվել ես այս մի տարում: Դա ինձ իմ դերից հանում է:

- Դու ինչ-որ դե՞ր ես խաղում:

Նա հանդիսավոր գլխով արեց:

- Ավելի հիմար բան չէի լսել: Ու ո՞րն է քո դերը:

- Ես հանգիստ եմ ու անվրդով: Ոչինչ չի թափանցի իմ զրահը: Դու չե՞ս նկատել:

Դա ինձ ծիծաղեցրեց.

- Ոչ: