Страница 8 из 46
Կադենս . »
Ես այնքան էլ չզարմացա, երբ չստացա պատասխան: Բացի այդ, ինտերնետից օգտվելու համար, դու պիտի գնայիր Վինեարդ, Բիչվուդը մի առանձին աշխարհ էր: Եթե դու այնտեղ էիր հայտնվում, մնացած աշխարհը կորչում էր ու վատ երազ թվում:
Երևի Եվրոպան արդեն կորչել էր:
15
Եվ ևս մեկ անգամ բարի գալուստ Սինքլերների հրաշալի ընտանիք:
Մենք հավատում ենք բացօդյա ֆիզկուլտուրային: Մենք հավատում ենք, որ ժամանակը բուժում է:
Մենք հավատում ենք, չնայած այդ մասին բաց չենք ասում, նշանակված դեղորայքին ու կոկտեյլի ժամին:
Մենք չենք քննարկում մեր խնդիրները ռեստորաններում: Մենք չենք հավատում զգացմունքների արտահայտմանը: Մեր վերին շրթունքը միշտ ձիգ է, և հնարավոր է մարդիկ հետաքրքրվում են մեզնով, որովհետև մենք նրանց ցույց չենք տալիս մեր սրտերը:
Հնարավոր է մեզ դուր է գալիս, որ մարդիկ հետաքրքրվում են մեզնով:
Այստեղ՝ Բերլինգթոնում ենք միայն ես, մայրիկը և շները: Այստեղ մենք չենք կրում պապիկի ազդեցությունը ինչպես Բոստոնում էր, կամ ամբողջ ընտանիքի ազդեցությունը ինչպես Բիչվուդում, բայց այնուամենայնիվ ես գիտեմ ինչպես են մարդիկ մեզ նայում: Մայրիկն ու ես, երկուսս մեր տեսակի մեջ, ապրում ենք մեծ տանը, պատշգամբով, բլրի գագաթին: Գեղեցկուհի մայրիկը և հիվանդոտ դուստրը: Մեր այտոսկրերը բարձր են, ուսերը՝ լայն: Մենք ժպտում ենք ցույց տալով մեր ատամները, երբ ինչ-որ պատճառով գնում ենք քաղաք:
Հիվանդոտ դուստրը շատ չի խոսում: Մարդիկ, որոնք գիտեն նրան դպրոցից, աշխատում են նրանից հեռու մնալ: Չնայած նրանք մինչև նրա հիվանդանալն էլ նրան լավ չգիտեին: Նա չխոսկան էր նույնիսկ այն ժամանակ:
Հիմա նա բաց է թողնում դասերի կեսը: Երբ նա հայտնվում է, նրա գունատ մաշկը և խոնավ աչքերը նրան գլամուրային ողբերգական տեսք են տալիս, ինչպես գրական, ուժերը կորցրած հերոսուհի: Երբեմն նա ընկնում է հատակին ու լացում, ինչն էլ վախեցնում է մնացած աշակերտներին: Նույնիսկ ամենասիրալիրներն են հոգնել նրան բուժքրոջ սենյակ տանելուց:
Սակայն նա իր շուրջը ունի խորհրդավոր աուռա, որը թույլ չի տալիս մնացածին նրան ծաղրել կամ առանձնացնել ինչպես սովորական դպրոցական անհաջողակի: Չէ որ նրա մայրը Սինքլեր է:
Իհարկե ես ինձ խորհրդավոր չեմ զգում, ուտելով հավով ապուր ուշ գիշերին կամ պառկելով ցերեկային լույսի տակ բուժքրոջ սենյակում: Իմ ու մայրիկի վեճերի մեջ՝ հիմա երբ հայրիկը գնացել է, դժվար թե կա որևէ գլամուրային բան:
Ես արթնանում եմ ու տեսնում նրան սենյակիս դռան մոտ կանգնած ինձ նայելիս:
- Մի՛ արա:
- Ես քեզ սիրում եմ: Ես հոգ եմ տանում քո մասին, - ասաց նա՝ ձեռքը դնելով սրտին:
- Ուրեմն վերջ տուր:
Եթե կարողանայի փակել դուռը նրա երեսին, այդպես էլ կանեի: Բայց ես չէի կարող կանգնել:
Հաճախ ես տանը գտնում եմ թղթեր, որտեղ գրված են, թե ինչ և ինչքան եմ կերել տրված օրը. «Տոստ և ջեմ, բայց միայն կեսը, խնձոր և պոպկորն, չամիչով աղցան, շոկոլադե սալիկ, պաստա: Հեղուկի պակա՞ս: Սպիտակուցնե՞ր: Չափից շատ կոճապղպեղով գարեջուր»:
Չկա ոչ մի գլամուր բան նրանում, որ ես չեմ կարողանում մեքենա վարել: Չկա ոչ մի խորհրդավորություն նրանում, որ մնալ տանը շաբաթ երեկոյան և գիրք կարդալ շրջապատված քոսոտ ոսկեգույն ռետրիվերներով: Բայց ինչևէ, նույնիսկ ես չեմ կարողանում դիմադրել խորհրդավոր երևալու հաճույքին, ինչպես Սինքլեր, ինչպես մասը հատուկ մարդկանց արտոնյալ տոհմի և ինչպես մասը կախարդական, նշանակալից պատմվածքի, ուղղակի որովհետև ես նույնպես այս տոհմի մեջ եմ մտնում:
Մայրիկը նույնպես չի կարող:
Սա այն է ինչի համար մենք դաստիարակվել ենք:
Լինել Սինքլերներ: Սինքլերներ:
Մաս երկրորդ
Վերմոնտ
16
Երբ ես ութ տարեկան էի, հայրիկը Սուրբ Ծնունդին ինձ նվիրեց հեքիաթների գրքերի հավաքածու: Դրանք ունեին գունավոր կազմեր հետևյալ անուններով. «Գիրք Դեղին փերու մասին», «Գիրք Կապույտ փերու մասին», Կարմիր, Կանաչ, Մոխրագույն, Դարչնագույն և Նարնջագույն: Այնտեղ հավաքված էին արդեն հայտնի հեքիաթների աշխարհում եղած բոլոր հնարավոր տարբերակները:
Կարդա դրանք, և կլսես մի հեքիաթի արձագանքը մյուսի մեջ, հետո ուրիշի արձագանքը այդ մեկի մեջ: Շատերը ունեին նույն սկիզբը. ժամանակին ապրում էին երեք..
երեք ինչ-որ բան.
երեք խոզուկ,
երեք արջ,
երեք եղբայր,
երեք զինվոր,
երեք ուլիկ:
Երեք արքայադուստր:
Եվրոպայից վերադառնալուց հետո ես սկսեցի գրել իմ սեփական հեքիաթները: Իմ տարբերակները:
Ես ունեմ շատ ազատ ժամանակ, այնպես որ թույլ տվեք ձեզ պատմեմ դրանցից մեկը: Ինչպես ասացի, սա իմ տարբերակն է պատմության, որը դուք արդեն լսել եք:
Ժամանակին մի արքա էր ապրում , ով ուներ երեք սքանչելի դուստր :
Երբ նա բավականին մեծացավ , սկսեց մտածել , թե որ դուստրը պիտի ժառանգի թագավորությունը , քանի որ ոչ մեկը ամուսնացած չէր և չկար թագաժառանգ : Արքան որոշեց խնդրել դուստրերին , որ նրանք նկարագրեին իրենց սերը նրա հանդեպ :
Նա հարցրեց ավագ դստերը .
- Ասա ինձ , որքա՞ն ես ինձ սիրում :
Նա սիրում էր հորը այնքան շատ , որքան թագավորության ամբողջ գանձերը միասին :
Նա հարցրեց միջնեկ դստերը .
- Ասա ինձ , որքա՞ն ես ինձ սիրում :
Նրա սերը հոր հանդեպ ամուր էր ինչպես երկաթը :
Նա հարցրեց կրտսեր դստերը .
- Ասա ինձ , որքա՞ն ես ինձ սիրում :
Կրտսեր դուստրը երկար մտածեց մինչև պատասխանելը : Վերջապես ասաց , որ նա սիրում է հորը այնպես , ինչպես միսն է սիրում աղ :
- Նշանակում է դու ինձ չես սիրում , - զայրացավ արքան : Նա վռնդեց դստերը դղյակից և նրա ետևից բարձրացրեց կամուրջը , այնպես որ նա չէր կարող վերադառնալ :