Страница 6 из 46
- Դու հասկանու՞մ ես, Կադի: Լռությունը պաշտպանիչ շերտ է ցավի դեմ:
Ես հասկացա և կարողացա ջնջել Թիփփեր տատիկի անունը մեր խոսակցություններից, ինչպես առաջ հայրիկինը: Չկար ցանկություն, բայց այդպես պետք էր: Մորաքույրերի հետ ճաշի ժամանակ, պապիկի հետ նավակով շրջելիս, նույնիսկ երբ մայրիկի հետ մենակ էինք, ես ինձ պահում էի այնպես ասես իմ կյանքի երկու ամենակարևոր մարդիկ չէին էլ եղել: Այդպես էին իրենց պահում նաև մնացած Սինքլերները: Երբ մենք բոլորս միասին էինք, բոլորը լայն ժպտում էինք: Մենք այդպես էինք անում միշտ, երբ օրինակ Բեսսը հեռացավ քեռի Բրոդիից, կամ երբ քեռի Ուիլլյամը հեռացավ Քերրիից, կամ երբ տատիկի շունը՝ Փեպպերմիլլը մահացավ քաղցկեղից:
Բայց Գատը երբեք դա չէր հասկանում: Նա հանգիստ հիշատակում էր հորս մասին, ու բավականին հաճախ: Հայրս Գատի մեջ գտել էր արժանի հակառակորդ շախմատում և մշտական ունկնդրի նրա ձանձրալի ռազմական պատմությունների համար, այդ պատճառով էլ նրանք շատ ժամանակ էին անցկացնում միասին:
- Հիշու՞մ ես, թե ինչպես հայրդ դույլով բռնեց այն մեծ կռաբին - հարցնում էր Գատը: Կամ մայրիկին էր հարցնում, - Անցած տարի Սեմը ինձ ասաց, որ նավակների պահոցում կան ձկնորսության գործիքներ: Դուք դրանք չե՞ք տեսել:
Ճաշի ժամանակ զրույցը կտրուկ դադարում էր, երբ Գատը հիշում էր տատիկին: Մի անգամ նա ասաց.
- Ես կարոտում եմ այն ժամանակը, երբ Թիփփերը կանգնում էր սեղանի գլխամասում ու բաժանում էր դեսերտը, իսկ դու՞ք: Դա այնքան նրան նման էր:
Ջոննին ստիպված սկսեց բարձր խոսալ Ուիմբլդոնի մասին, քանի դեռ խուճապը չկորավ մեր դեմքերից:
Ամեն անգամ Գատը ասում էր այս ամենը այնքան սովորական և անկեղծ, այնքան անհոգ, որ երակներս սկսում էին բացվել: Դաստակներս կտրվում էին: Արյունս սկսում էր հոսել ձեռքերիս վրայով: Գլուխս պտտվում էր: Ես օրորվելով հեռանում էի սեղանի մոտից և թուլանում լուռ ու ամոթալի ագոնիայում՝ հուսալով, որ ոչ ոք ընտանիքից չի նկատի: Հատկապես մայրիկը:
Բայց Գատը համարյա միշտ տեսնում էր: Երբ արյունը կաթում էր իմ բոբիկ ոտքերին կամ անցնում էր գրքի վրա, որ ես կարդում էի, նա նրբանկատ էր: Նա կապում էր դաստակներս փափուկ սպիտակ բինտերով և հարցնում էր, թե ինչ է պատահել: Նա հարցեր էր տալիս հայրիկի ու տատիկի մասին՝ ասես եթե խոսամ այդ մասին ինձ ավելի լավ կզգամ: Ասես վերքերին ուշադրություն էր պետք:
Նա օտարական էր մեր ընտանիքում, նույնիսկ այսքան տարի անց:
Այն ժամանակ, երբ ես չէի արնահոսում, երբ Միրրենը ու Ջոննին լողում էին կամ ծիծաղում փոքրերի վրա, կամ երբ բոլորը պառկած բազմոցներին ֆիլմ էին դիտում Քլերմոնտում, Գատը և ես վազում էինք: Մենք նստում էինք ճոճանակներին կեսգիշերին, մեր ձեռքերն ու ոտքերը միախառնվում էին, շրթունքները տաքացնում սառած մաշկը: Առավոտները ծիծաղելով թաքնվում էինք Քլերմոնտի նկուղում, որը լցված էր գինու շշերով և հանրագիտարաններով: Այնտեղ մենք համբուրվում էինք ու հիանում մեր գոյությամբ՝ մեզ զգալով երջանիկ և հաջողակ: Երբեմն Գատը ինձ երկտողեր էր գրում և թողնում դրանք փոքրիկ նվերների հետ բարձիս տակ:
«Ինչ-որ մեկը գրել է, որ լավ գիրքը պետք է անընդհատ հիացմունք առաջացնի:
Հենց դա եմ ես զգում՝ քեզ հետ ժամեր անցկացնելով :
Ահա , սա քեզ ատամի կանաչ խոզանակ ժապավենով : Զգացմունքներս արտահայտելու ոչ ադեկվատ ահավոր տարբերակ :
Քեզ հետ անցկացրած անցած երեկոն ավելի լավն էր քան յուրաքանչյուր շոկոլադ :
Հիմարն էի ես , մտածում էի , թե չկա շոկոլադից ավելի լավ բան :
Այս խորը , խորհրդանշական ժեստով ես քեզ եմ տալիս այս «Vosges» շոկոլադե սալիկը , որը ես ձեռք եմ բերել Էդգարթաունում , երբ մենք այնտեղ էինք : Կարող ես ուտել այն կամ ուղղակի դնել կողքիդ ու քեզ գերազանց զգալ »:
Ես Գատին պատասխան չէի գրում, բայց գունավոր մատիտներով նկարում էի մեզ պատկերող ծիծաղելի նկարներ: Մարդուկները ձեռքով էին անում, կանգնած Կոլիզեի դիմաց, Էֆելյան աշտարակի դիմաց, լեռան բարձունքին, վիշապի մեջքին: Նա դրանք կախում էր իր մահճակալի վերևում:
Նա միշտ փորձում էր դիպչել ինձ: Սեղանի տակից ընթրիքի ժամանակ խոհանոցում, քանի դեռ ոչ ոք չկար: Գաղտնի, ծիծաղելի, պապիկի մեջքի ետևից, քանի դեռ նա կանգնած էր նավակի ղեկին: Ես մեր միջև չէի զգում ոչ մի արգելք: Երբ ոչ ոք չէր նայում, դիպչում էի Գատի դեմքին, թիկունքին: Բռնում էի նրա ձեռքը, մատս սեղմում էի դաստակին ու զգում էի, թե ոնց է արյունը հոսում նրա երակներով:
12
Մի օր գիշերը տասնհինգերորդ ամռանը հուլիսի վերջին ես գնացի լողալու փոքր ափին: Մենակ:
Որտե՞ղ էին Գատը, Ջոննին և Միրրենը:
Գաղափար չունեմ:
Մենք հաճախ էինք Րեդ Գեյթում «Էրուդիտ» խաղում: Նրանք հավանաբար այնտեղ էին: Կամ գնացել էին Քլերմոնտ, լսելու մորաքույրերի վեճերը և ուտելու ջեմով կրեկեռներ:
Ինչ որ է, ես մտա ջուրը միայն ներքնազգեստով և սովորական վերնաշապիկով: Ըստ երևույթին ես ափ էի եկել առանց որևէ ուրիշ հագուստի: Մենք չէինք գտել ոչ մի շոր ավազին: Ոչ էլ սրբիչ:
Ինչու՞:
Կրկին, գաղափար չունեմ:
Ամենայն հավանականությամբ ես լողալով հասել եմ բավականին հեռու: Այնտեղ կային մեծ ժայռաբեկորներ՝ սուր և սև, դրանք միշտ զազրելի տեսք ունեին երեկոյան մթին: Ամենայն հավանականությամբ ես սուզվել եմ և գլուխս հարվածել եմ այդ քարերից մեկին:
Ինչպես արդեն ասացի, ես գաղափար չունեմ:
Հիշում եմ միայն մի բան. ես իջնում էի դեպի օվկիանոսի հատակը, դեպի քարքարոտ հատակը, տեսնում էի Բիչվուդի հիմքը, ձեռքերս և ոտքերս փայտացան, մատներս սառեցին: Ջրիմուռները անցնում էին կողքերովս, ես իջնում էի ցած:
Ինձ գտավ մայրիկը ավազի վրա կուչ եկած պառկած, կիսով չափ ջրի մեջ: Ես անվերջ դողում էի: Մեծերը ինձ ադեալներով ծածկեցին: Նրանք փորձեցին ինձ տաքացնել Քադդլդաունում: Ինձ խմեցրին թեյ և տվեցին հագուստ, բայց ես, մեկ է չէի խոսում ու չէի դադարում դողալ: Նրանք տարան ինձ Մարտաս-Վինեարդի հիվանդանոց, որտեղ էլ ես մնացի մի քանի օր, մինչ բժիշկները կվերջացնեին հետազոտությունները: Հիպոթերմիա, խնդիրներ շնչառության հետ և հնարավոր է նաև գլխուղեղի տրավմա, չնայած ուղեղի հետազոտությունը ոչինչ ցույց չտվեց:
Մայրիկը մնաց կողքիս, հյուրանոցում սենյակ վարձեց: Ես հիշում եմ տխուր, մոխրագույն դեմքերը մորաքույր Քերրիի, մորաքույր Բեսսի և պապիկի: Ես հիշում զգացողությունը, որ ասես թոքերս լցված էին ինչ-որ բանով, չնայած բժիշկները դրանք մաքրել էին: Հիշում զգացողությունը, որ ինձ թվում էր, թե էլ երբեք չեմ տաքանա, նույնիսկ երբ նրանք ասում էին, թե մարմնիս ջերմաստիճանը արդեն նորմալ է: Ձեռքերս ցավում էին: Ոտքերս նույնպես:
Մայրիկը ինձ տարավ տուն, Վերմոնտ՝ ուժերս վերականգնելու: Ես պառկում էի մթության մեջ ու զգում էի հուսահատ խղճահարություն ինքս իմ նկատմամբ: Քանի որ ես հիվանդ էի, և ամենակարևորը, քանի որ Գատը երբեք չզանգեց:
Եվ չգրեց:
Մենք չէի՞նք սիրում իրար:
Չէի՞նք սիրում:
Ես գրեցի Ջոննիին, երկու թե երեք հիմար, սիրուց տանջված հաղորդագրություն՝ խնդրելով նրան գոնե մի բան հաղորդի ինձ Գատի մասին:
Ջոննին ավելի ողջամիտ գտնվեց և չպատասխանեց: Մենք Սինքլեր ենք, ի վերջո, իսկ Սինքլերները իրենց այդպես չեն պահում, ինչպես ես: