Добавить в цитаты Настройки чтения

Страница 5 из 46



- Չե՞ս ուզում կարդալ որևէ մեկը, - հարցրի ես:

- Միգուցե:

- Ի՞նչ կասես բեյսբոլի մասին՝ «առաջին բազա և դիրքից դուրս»:

Գատը ծիծաղեց: Գլուխը ճոճեց: Ուղղեց իր դասավորած կապույտ շարքը:

- «Ուրախացիր իմ մութ անկյան հե՞տ»: «Պարասրահի հերոսը՞»:

Նա կրկին ծիծաղեց: Հետո լրջացավ.

- Կադե՞նս:

- Ի՞նչ:

- Ձայնդ կտրիր:

Ես ինձ թույլ տվեցի երկար նայել նրան: Նրա դեմքի ամեն գիծ ինձ ծանոթ էր, բայց էլի, ես նրան առաջ երբեք չէի տեսել:

Գատը ժպտաց: Փայլեց: Կարմրեց: Նա կանգնեց ծնկների վրա, ընթացքում քանդելով դասավորած գրքերը: Ձգեց ձեռքը ու շոյեց մազերս:

- Ես սիրում եմ քեզ, Կադի: Ես դա նկատի ունեմ:

Ես կռացա ու համբուրեցի նրան:

Նա դիպչեց դեմքիս: Նրա ձեռքը անցավ պարանոցիս վրայով, հասավ անրակիս: Վերնահարկի պատուհանի լույսը անցնում էր մեր վրայով: Մեր համբույրը նուրբ էր և էլեկտրական, անփորձ և վստահ, սարսափազդու և միանշանակ ճիշտ:

Ես զգացի ինչպես սերը ինձնից մեծ հոսքով անցավ Գատի մեջ ու Գատից իմ մեջ:

Մենք տաք էինք, բայց դողում էինք, երիտասարդ էինք ու հին ու կենդանի:

Ես մտածում էի, որ դա ճիշտ է: Մենք արդեն սիրում էինք իրար:

Արդեն սիրում էինք:

10

Պապիկը ներս մտավ: Գատը արագ վեր թռավ՝ ցրելով դասավորած գրքերը հատակով մեկ:

- Ես խանգարեցի, - ասաց պապիկը:

- Ոչ, պարոն:

- Այո, անկասկած, ես խանգարեցի:

- Կներես, որ այստեղ փոշոտ է, - ասացի ես: Անհարմար իրավիճակ:

- Փեննին կարծում է, այստեղ կարդալու մի բան կլինի, որ ինձ կհետաքրքրի, - պապիկը հին հյուսից աթոռը դրեց սենյակի մեջտեղում, նստեց և կռացավ դեպի գրքերը:

Գատը մնաց կանգնած: Նա ստիպված ծռել էր գլուխը թեք առաստաղի տակ:

- Զգույշ եղեք, երիտասարդ, - ասաց պապիկը՝ սուր և հանկարծակի:

- Ներողությու՞ն:

- Ձեր գլուխը: Դուք կարող եք վնասվել:

- Դուք ճիշտ եք, - ասաց Գատը, - Դուք ճիշտ եք, ես կարող եմ վնասվել:

- Այնպես որ զգույշ եղեք, - կրկնեց պապիկը:

Գատը պտտվեց և առանց բառ ասելու իջավ աստիճաններով ցած:

Ես ու պապիկը մի պահ լուռ նստեցինք:

- Նա սիրում է կարդալ, - վերջապես ասացի ես, - ես մտածեցի, որ կարող է նա կցանկանար վերցնել հայրիկի որոշ գրքեր:

- Դու շատ թանկ ես ինձ համար, Կադի, - ասաց պապիկը ձեռքը դնելով ուսիս, - իմ առաջին թոռնիկ:



- Ես էլ քեզ եմ սիրում, պապիկ:

- Հիշու՞մ ես երբ ես քեզ ինձ հետ տարա բեյսբոլ նայելու: Դու ընդամենը չորս տարեկան էիր:

- Իհարկե:

- Մինչ այդ օրը դու երբեք չէիր փորձել «Կրեկեռ Ջեք», - ասաց պապիկը:

- Գիտեմ: Դու գնեցիր ինձ երկու տուփ:

- Ես ստիպված քեզ նստեցրի իմ ծնկներին, որ դու կարողանաս տեսնել դաշտը: Հիշու՞մ ես դա, Կադի:

Ես հիշում էի:

- Պատմիր ինձ:

Ես գիտեի, թե պապիկը ինչ պաստասխան էր ուզում ստանալ: Այս հարցը նա շատ էր ինձ տալիս: Նա սիրում էր վերհիշել Սինքլեր ընտանիքի պատմության գլխավոր պահերը, տալով դրանց մեծ կարևորություն: Նա միշտ հարցնում էր, թե դրանք ինչ նշանակություն ունեն մեզ համար ու սպասում էր հիմնավոր պատասխանի: Պատկերավոր: Ինչպես սովորած դաս:

Սովորաբար ես պաշտում էի պատմել այդ պատմությունները և լսել դրանք: Լեգենդար Սինքլերները, ինչքան ուրախ ենք մենք եղել, ինչքան գեղեցիկ ենք եղել: Բայց այդ օրը չէի ուզում:

- Դա քո առաջին բեյսբոլի խաղն էր, - հուշեց պապիկը, - հետո ես քեզ գնեցի կարմիր պլաստմասե մական: Դու վարժեցրիր քո հարվածները Բոստոնի տան բակում:

Պապիկը գիտե՞ր ինչին խանգարել: Ու եթե գիտեր, ի՞նչ է, դա նրան չէ՞ր մտահոգում:

Ե՞րբ ես նորից Գատին կտեսնեմ:

Նա կբաժանվի՞ Ռաքելից:

Ի՞նչ տեղի կունենա մեր միջև:

- Դու ցանկացար պատրաստել «կրեկեռ Ջեք» տանը, - շարունակեց պապիկը, չնայած լավ գիտեր, որ ես հիշում եմ այդ պատմությունը, - ու Փեննին օգնեց քեզ: Բայց դու լաց եղար, որովհետև չունեինք ոչ մի կարմիր ու սպիտակ տուփ մեջը լցնելու համար: Դու դա հիշու՞մ ես:

- Այո պապիկ, - հանձնվեցի ես, - այդ նույն օրը դու վերադարձար ստադիոն ու գնեցիր ևս երկու տուփ «կրեկեռ Ջեք»: Դու դրանք կերար տուն գալու ճանապարհին, որ ինձ տաս տուփերը: Ես հիշում եմ:

Արդեն գոհ նա ոտքի կանգնեց ու մենք միասին դուրս եկանք վերնահարկից: Պապիկը դժվարությամբ էր իջնում աստիճաններով, դրա համար ձեռքը դրեց ուսիս:

Ես գտա Գատին կղզու եզրային ճանապարհին և սկսեցի վազել նրա մոտ: Նա կանգնած նայում էր ջրին: Ուժեղ քամին մազերովս փակում էր աչքերս: Նրա շրթունքները աղի էին, երբ ես նրան համբուրեցի:

11

Թիփփեր տատիկը մահացավ սրտի կաթվածից տասնհինգերորդ ամռանից ութ ամիս առաջ Բիչվուդում: Նա շշմեցնող կին էր, նույնիսկ այդքան մեծ լինելով: Սպիտակ մազեր, վարդագույն այտեր, բարձրահասակ և նիհար: Դա նա էր մայրիկին փոխանցել այդքան մեծ սերը շների հանդեպ: Նա միշտ ունեցել է գոնե երկու կամ ժամանակ է եղել չորս ոսկեգույն ռետրիվեր, սկսած երբ իր աղջիկները դեռ փոքր էին, մինչև իր մահը:

Նա արագ էր դատում, լինելով իր ամենասիրվածների կողմից, բայց բարի էր միշտ: Եթե դուք հանգստանում էիք Բիչվուդում և առավոտյան շուտ էիք արթնանում, ապա կարող էիք գնալ Քլերմոնտ ու արթնացնել տատիկին՝ ինչպես մենք փոքր ժամանակ: Նրա սառնարանում միշտ լինում էր հեղուկ տեստո, նա արագ կեկսեր էր պատրաստում ու թույլ էր տալիս ուտեինք այնքան որքան կցանկայինք, մինչ մնացածը կարթնանային: Տատիկը մեզ տանում էր հատապտուղ հավաքելու և օգնում էր մեզ կարկանդակ պատրաստել, որն ուտում էինք նույն գիշերը:

Նրա բարեգործական ծրագրերից մեկը Գյուղատնտեսական ինստիտուտի համար կազմակերպվող ամենամյա խնջույքն էր Մարտաս-Վինեարդի վրա: Մենք բոլորս ներկա էինք լինում: Այն տեղի էր ունենում դրսում, սպիտակ գեղեցիկ վրաններում: Փոքրերը վազվզում էին տոնական հագուստներով ու բոբիկ: Ջոննինն, Միրրենը Գատը ու ես գաղտնի գինի էինք խմում, որից հետո զգում էինք գլխապտույտ ու դառնում հիմարիկ: Տատիկը պարում էր Ջոննիի, հայրիկի, հետո պապիկի հետ՝ ձեռքով բռնելով կիսաշրջազգեստի փեշը: Ես ունեի նրա լուսանկարը այդ խնջույքներից մեկից մնացած: Նրա հագին էր երեկոյան հագուստ իսկ ձեռքերում պահել էր մի խոզուկի:

Տասնհիգերորդ ամռանը Բիչվուդի վրա, իսկ Թիփփեր տատիկը չկա: Քլերմոնտը դատարկ էր:

Տունը երեք հարկանի էր ու հնաոճ: Այն ուներ վերևում կլորավուն, փոքրիկ աշտարակ և մեծ պատշգամբ: Իսկ ներսում կար ամեն ինչ. օրիգինալ «Նյու Յորքերի» կոմիկսներ, ընտանեկան լուսանկարներ, ձեռագործ բարձեր, փոքր արձանիկներ, փղոսկրից պրեսս-պապյե, ձկների խրտվիլակներ: Ամենուրեք, ամենուրեք գեղեցիկ իրեր, հավաքած Թիփփերի ու պապիկի կողմից: Գազոնի վրա կար մեծ սեղան պիկնիկի համար, որի մոտ կարող էին տեղավորվել տասնվեց հոգի, մոտակայքում կային անվադողերից ճոճանակներ կախված մեծ թխկենուց:

Տատիկը սովորաբար մեծ պատրաստություն էր տեսնում խոհանոցում ու պլանավորում էր մեր պիկնիկը: Նա գործում էր վերմակներ իր արհեստանոցում և կարի մեքենայի ձայնը տարածվում էր ամբողջ առաջին հարկով: Նա կարգադրություններ էր տալիս աղախիններին իր այգեգործական ձեռնոցներով և կապույտ ջինս հագած:

Հիմա տունը լուռ էր: Չկային բաղադրատոմսերի բաց թողած գրքեր սեղանին, չկար խոհանոցից լսվող դասական երաժշտություն: Բայց հենց տատիկի սիրելի օճառն էր դրված բոլոր լվացարանների մոտ: Նրա ծաղիկներն էին աճում այգում: Նրա փայտե գդալները, նրա գործվածքից անձեռոցիկները:

Մի օր, երբ ոչ ոք չկար մոտակայքում, ես գնացի արհեստանոց, որ առաջին հարկում էր: Կպա տատիկի գործվածքների հավաքածուին, փայլուն, պայծառ կոճակներին, գունավոր թելերին:

Նախ թուլացան իմ գլուխը և ուսերը որոնց հետևեցին ազդրերս ու ծնկներս: Հետո ես վերածվեցի ջրակույտի ի վնաս փոքր բամբակե կտորների: Ինձնից թրջվեց կիսագործ ադեալը, որը նա էլ երբեք չի ավարտի, ժանգոտեցին նրա կարի մեքենայի մետաղե մասերը: Արցունքներս հոսեցին երկու ժամ: Իմ տատիկը, իմ տատիկը: Ընդմիշտ գնաց, չնայած ես դեռ զգում էի նրա «Շանել» օծանելիքի հոտը գործվածքներից:

Ինձ գտավ մայրիկը:

Ստիպեց, որ ինձ կարգի բերեմ: Որովհետև ես այդպիսին եմ: Որովհետև ես կարող եմ: Նա կարգադրեց խորը շնչեմ ու նստեմ:

Եվ ես արեցի այն ինչ նա ասաց: Կրկին:

Մայրիկը անհանգստանում էր պապիկի համար: Տատիկի մահից հետո նա դժվարությամբ էր ոտքի վրա կանգնում, քայլելիս բռնվում էր աթոռներից ու սեղաններից հավասարակշռության համար: Նա ընտանիքի գլուխն էր: Մայրիկը չէր ուզում, որ նա հուսալքվի: Մայրիկը ուզում էր, որ նա իմանա՝ նրա երեխաները ու թոռները նրա կողքին են՝ ուժեղ և զվարթ ինչպես միշտ: «Դա կարևոր է», - ասում էր նա, - «այդպես է ճիշտ: Դա է լավագույն տարբերակը»: «Մի՛ սրիր տառապանքը», - ասում էր մայրիկը, - «Մի՛ հիշեցրու մարդկանց կորուստի մասին»: