Добавить в цитаты Настройки чтения

Страница 41 из 46



նրանց հակադրությունը ,

նրանց ինտելեկտը ,

նրանց սրամտությունը ,

նրանց բարությունը ,

նրանց հմայքը ,

նրանց ապագայի երազանքները :

Նա հետևեց , թե ինչպես այդ ամբողջը անհետացավ ծխի մեջ :

Մաս հինգերորդ

Ճշմարտություն

80

Ահա և ճշմարտությունը Սինքլերների Հրաշալի Ընտանիքի մասին: Համենայն դեպս այն ճշմարտությունը, որ պապիկը գիտի: Ճշմարտությունը, որ նրան հաջողվեց թաքցնել թերթերից:

Մի գիշեր, երկու ամառ առաջ, հուլիսյան տաք գիշեր,

Գատվիք Մեթյու Պաթիլը,

Միրրեն Սինքլեր Շեֆիլդը

և

Ջոնաթան Սինքլեր Դեննիսը

մահացան հրդեհում, որի պատճառն էր համարվում միջանցքում շուռ եկած մոտորանավակների բենզինով կանիստրը: Տունը արդեն ամբողջովին վառվել էր, մինչ մոտակա հրշեջ ծառայությունների հասնելը:

Կադենս Սինքլեր Իսթմանը գտնվում էր կղզու վրա հրդեհի ժամանակ, բայց այն չէր նկատել, քանի դեռ տունը չբռնկվեց: Կրակը նրան խանգարել էր շենք մտնել, երբ նա նկատել էր, որ ներսում փակված մարդիկ ու կենդանիներ կան: Փորձելով նրանց փրկել, աղջիկը ստացել էր այրվածքներ ձեռքերին ու ոտքերին: Հետո նա վազել էր կղզու մեկ ուրիշ տուն և զանգահարել հրշեջ ծառայություն:

Երբ օգնությունը վերջապես հասավ, օրիորդ Իսթմանին գտան փոքր ափին, կիսով չափ ջրում կուչ եկած: Նա ի վիճակի չէր պատասխանել հարցերին, թե ինչ էր տեղի ունեցել, ու կարծես թե ուներ գլխի տրավմա: Դժբախտ պատահարից հետո օրեր շարունակ նա ստիպված էր ընդունել հանգստացնող դեղեր:

Հարրիս Սինքլերը՝ կղզու սեփականատերը, հրաժարվեց կրակի առաջացման պատճառը ճշտելու ցանկացած պաշտոնական հետախուզությունից: Ծառերի մեծ մասը վառվել էր:

Գատվիք Մեթյու Պաթիլի,

Միրրեն Սինքլեր Շեֆիլդի

և

Ջոնաթան Սինքլեր Դեննիսի

հուղարկավորությունները տեղի ունեցան նրանց բնակավայրերում՝ Քեմբրիջում ու Նյու Յորքում:

Կադենս Սինքլեր Իսթմանը ներկա չէր վատ ինքնազգացողության պատճառով:

Հաջորդ ամռանը Սինքլերները վերադարձան Բիչվուդ: Նրանք ուշքի չէին գալիս: Սգում էին: Խմում էին շատ:

Հետո նրանք կառուցեցին նոր տուն հնի մոխրի վրա:

Կադենս Սինքլեր Իսթմանը ոչ մի դետալ չի հիշում հրդեհի վերաբերյալ: Նրա այրվածքները արագ բուժվեցին, բայց նա տառապում է մասնակի ամնեզիայով՝ ամռան իրադարձությունների հետ կապված: Նա համոզված է, որ վնասել է գլուխը լողի ժամանակ: Բժիշկները կարծում են՝ նրա ուժեղ, միգրենային գլխացավերըի պատճառը վշտի հետ չհամակերպվելն է ու մեղքի զգացումը: Նրան գրեցին ուժեղ դեղեր, նրա վիճակը ծայրահեղ անկայուն՝ ինչպես ֆիզիկական, այնպես էլ հոգեբանական իմաստով:

Նույն բժիշկները խորհուրդ տվեցին Կադենսի մորը դադարեցնել աղջկան պատմել պատահարի մասին, եթե նա ինքը չի կարողանում դրանք հիշել: Շատ վատ կլինի, եթե նրան ամեն օր պատմեն տրավմայի մասին՝ այն նորից թարմացնելով: Թող նա ինքնուրույն հիշի, երբ դրա ժամանակը կգա: Նա չէր կարող վերադառնալ Բիչվուդ, քանի դեռ բավարար ժամանակ չէր անցել, ու նա քիչ թե շատ չէր առողջացել: Ավելի կոնկրետ, պետք էր ամեն ինչ անել, որպեսզի պատահարի հաջորդ տարին նրան կղզուց հեռու պահել:

Կադենսի մոտ առաջացավ տագնապալի ցանկություն ազատվել իր ոչ պետքական իրերից, նույնիսկ եթե դրանք իր համար սենտիմենտալ արժեք ունեին, ասես այդպես նա պատժում էր ինքն իրեն հին մեղքերի համար: Նա իր մազերի գույնը փոխեց սև, ու սկսեց շատ հասարակ հագնվել: Նրա մայրը դիմեց մասնագետի խորհրդին Կադենսի պահվածքի հետ կապված, և նրան պատասխանեցին, որ դա վիշտը տանելու նորմալ երևույթ է:



Դժբախտ պատահարից մեկ տարի անց ընտանիքը սկսեց աստիճանաբար ոտքի կանգնել: Կադենսը նորից հաճախում էր դպրոց երկար բացակայությունից հետո: Ի վերջո, աղջիկը ցանկություն հայտնեց վերադառնալ Բիչվուդ: Բժիշկներն ու ընտանիքի մյուս անդամները համաձայն էին. դա նրա համար կարող էր օգտակար լինել:

Կղզու վրա, հնարավոր է, նա վերջին կհասցնի բուժումը:

81

Հիշեք, չթափեք ձեր ոտքերին: Կամ հագուստին:

Թրջում ենք սպիտակեղենով դարակները, սրբիչները, հատակները, գրքերն ու մահճակալները:

Հիշեք, բենզինի տարաները պահեք կրակից հեռու, որ կարողանաք հասնել դրանց:

Համոզվեք, որ կրակը ինչքան պետք է տարածվել է: Հետո վազեք: Օգտվեք խոհանոցի աստիճաններից ու դուրս եկեք միջանցքի դռնով:

Հիշեք, ձեզ հետ եք վերցնում բենզինի տարրաները ու դրանք ետ տանում նավակների պահոց:

Հանդիպում ենք Քադդլդաունում: Մեր հագուստը գցում ենք լվացքի մեքենան, հագնում նորը, հետո տեսնում ենք կրակը, որից հետո զանգում ենք հրշեջ ծառայություն:

Սրանք վերջին խոսքերն էին, որ ես ասացի նրանց: Ջոննին ու Միրրենը գնացին Քլերմոնտի վերևի երկու հարկերը, իրենց հետ տանելով բենզինով տարաները ու հին թերթերով պայուսակները կրակը վառելու համար:

Ես համբուրեցի Գատին, մինչ նա կիջներ նկուղ.

- Կտեսնվենք ավելի լավ աշխարհում. – ասաց նա ինձ, և ես ծիծաղեցի:

Մենք մի քիչ խմած էինք: Խմել էինք մորաքույրերի գինիների մնացորդները, այն բանից հետո, երբ նրանք լքեցին կղզին: Ալկոհոլը մոտս առաջացրել էր հաճելի գլխապտույտ և հզորության զգացողություն, երբ միայնակ կանգնած էի խոհանոցում: Հետո զգացի սրտխառնոց:

Տանը ցուրտ էր: Ասես այն արժանի էր ոչնչանալուն: Այն լցված էր իրերով, որոնց համար մորաքույրերը վիճում էին: Արվեստի թանկարժեք իրեր, ճենապակի, լուսանկարներ: Այդ ամենը ընտանիքում կատաղություն էին առաջացնում: Ես բռունցքով հարվածեցի լուսանկարին, որտեղ մայրիկն էր, Քերրին ու Բեսսը օբյեկտիվին ժպտալիս: Ապակին փշրվեց ու ես ետ քաշվեցի:

Գինուց գլխումս խառնաշփոթ էր արդեն: Ես սովոր չէի խմելուն:

Մի ձեռքումս բենզինը, մյուսում թերթերը, որոշեցի անել դա որքան հնարավոր է արագ: Նախ թրջեցի խոհանոցը, հետո՝ մառանը: Հետո ճաշասենյակով մինչև հյուրասենյակ ու սկսեցի թրջել բազմոցները, երբ հասկացա, որ պետք է սկսեի հակառակ կողմից՝ միջանցքի դռնից հնարավորինս չափ հեռու: Դա մեր ելքի դուռն էր: Ես պետք է վերջինը թրջեի խոհանոցը, որ դուրս վազեի առանց ոտքերս բենզինոտելու:

Հիմար:

Գլխավոր դուռը, որ հյուրասենյակից դուրս է գալիս դեպի պատշգամբ, արդեն բենզինոտ էր, բայց կար փոքր ետին դուռ նաև: Այն պապիկի աշխատասենյակի ետևում էր, ու դուրս էր գալիս դեպի աշխատակազմի տուն տանող ճանապարհ: Կօգտագործեմ այն:

Ես շարունակեցի թրջել միջանցքի մնացած մասը ու հետո կարի արհեստանոցը ափսոսանքի ուժեղ ալիք զգալով, որ պատրաստվում եմ վառել տատիկի կտորների հավաքածուն ու գույնզգույն թելերը: Նրան մեղմ ասած դուր չէր գա այն, ինչ անում եմ: Նա սիրում էր իր կտորները, իր հին կարի մեքենան, իր գեղեցիկ իրերը:

Ու էլի հիմար: Ես թրջեցի սանդալներս բենզինի մեջ:

Ամեն ինչ կարգին է: Միայն թե մնալ հանգիստ: Ես դրանք հագիս կպահեմ, մինչև գործը կվերջացնեմ, հետո երբ դուրս գամ, դրանք կգցեմ կրակի մեջ:

Պապիկի աշխատասենյակում կանգնեցի սեղանին, գրապահարաններն առաստաղից հատակ բենզին արեցի՝ հնարավորինս չափ ինձնից հեռու պահելով: Դեռ շատ բենզին էր մնացել, իսկ դա իմ վերջին սենյակն էր, այդ պատճառով գրքերի վրա անխնա բենզին շաղ տվեցի:

Հետո թրջեցի հատակը, թղթերով խուրձ արեցի վրան, ու գնացի փոքր սրահ, որ տանում էր ետին դուռ: Հանեցի սանդալներս, նետեցի ամսագրերի կույտի մեջ: Կանգնեցի չոր հատակին, վայր դրեցի բենզինի տարան: Ջինսիս գրպանից հանեցի լուցկին ու վառեցի անձեռոցիկների ռուլոնը:

Նետեցի այն ամսագրերի կույտի վրա ու հետևեցի ինչպես է այն սկսում վառվել: Կրակն անցավ թղթերի վրա, բոցավառվեց ու տարածվեց: Աշխատասենյակի երկակի դռներից տեսա ինչպես կրակը մի կողմից հասավ միջանցք, մյուս կողմից հյուրասենյակ, վառվեց բազմոցը:

Հետո վառվեցին պահարանները, բենզինոտ թղթերը ամենաարագն էին վառվում: Հանկարծ բոցավառվեց առաստաղը: Ես չէի կարողանում շրջվել: Կրակը սարսռեցնող էր: Գերբնական:

Այդ պահին ինչ-որ մեկը բղավեց:

Կրկին բղավոց:

Ձայնը գալիս էր իմ վերևի սենյակից, ննջասենյակից: Ջոննին էր աշխատում երկրորդ հարկում: Ես վառեցի աշխատասենյակը, իսկ այն վառվեց ամենաարագը: Կրակը շատացավ, իսկ Ջոննին դեռ չէր հեռացել:

Ո՛չ, ո՛չ, ո՛չ: Ես վազեցի դռան վրա, բայց հասկացա, այն կողպվել է: Ձեռքերս սղում էին բենզինից: Երկաթը արդեն տաքացել էր: Ես պտտեցի բանալին, մեկ, երկու, երեք, բայց ինչ-որ բան այնպես չեղավ, դուռը լռվեց: