Добавить в цитаты Настройки чтения

Страница 40 из 46



Վհուկը չուներ ոչ մի այսպիսի հատկանիշ՝ նրա ծնողները զայրացրել էին փերիներին : Նրան երբեք ոչ մի նվեր չէր շնորհվել : Նա միայնակ էր : Նրա միակ ուժը իր մութ ու գարշելի կախարդանքի մեջ էր :

Նա շփոթում էր ասկետիզմը բարեգործության հետ ու բաժանում իր իրերը՝ իրականում որևէ մեկին առանց որևէ օգուտ տալու :

Նա շփոթում էր հիվանդությունը քաջության հետ ու տառապում ագոնիայով , կարծելով որ արժանի է գովասանքի :

Նա շփոթում էր սրամտությունն ու ինտելեկտը , ու ծիծաղեցնում էր մարդկանց , փոխարենը թեթևացներ նրանց սրտերը կամ ստիպեր նրանց մտածել :

Կախարդանքը այն ամենն էր ինչ նա ուներ , և նա օգտագործում էր այն , որ քանդեր այն , ինչով նա ամենաշատն էր հիանում : Նա հերթով այցելեց երեխաներից յուրաքանչյուրին նրանց տասներորդ տարեդարձին , բայց չկարողացավ նրանց վնասել : Ինչ - որ բարի փերու պաշտպանությունը՝ մանուշակագույն փերունը երևի , խանգարեց նրան :

Եվ փոխարենը վհուկը անիծեց նրանց :

- Երբ դուք դառնաք տասնվեց , - հայտարարեց վհուկը նախանձից մոլեգնած , - երբ մենք բոլորս դառնանք տասնվեց , - ասաց նա հրաշալի երեխաներին , - դուք կծակեք ձեր մատներն ասեղով ոչ , դուք կվառեք լուցկին այո , կվառեք լուցկին ու կմեռնեք բռնկված հրդեհի մեջ :

Երեխաների ծնողները սարսափեցին անեծքից , և ինչպես բոլոր նորմալ մարդիկ , փորձեցին խուսափել դրանից : Նրանք երեխաների հետ թաքնվեցին հեռու հեռվում , քամիներով լի կղզու դղյակում : Դղյակ , որտեղ չկար ոչ մի լուցկի :

Այնտեղ , անկասկած , երեխաներն ապահով կլինեին :

Այնտեղ , անկասկած , վհուկը նրանց երբեք չէր գտնի :

Բայց նա գտավ նրանց : Եվ երբ նրանք տասնհինգ տարեկան էին , այդ հրաշալի երեխաները , հենց տասնվեցերորդ տարեդարձից առաջ , երբ տագնապով լի ծնողները չէին սպասում դրան , նախանձ վհուկը կերպարանափոխվեց՝ իր թույնով , ատելությամբ լի տեսքը փոխելով շիկահեր աղջնակի և ներխուժեց նրանց կյանք :



Աղջիկը ընկերացավ հրաշալի երեխաների հետ : Նա համբուրում էր նրանց , տանում էր նրանց նավակով շրջելու , հյուրասիրում էր իրիսներ ու պատմում էր պատմություններ :

Հետո նա նրանց հանձնեց լուցկու տուփ :

Երեխաները հիացած էին՝ նրանք իրենց գրեթե տասնվեց տարիների ընթացքում երբեք կրակ չէին տեսել :

Վերցրեք , վառեք դրանք , ասաց վհուկը ժպտալով : Կրակը գեղեցիկ է : Ոչ մի վատ բան չի լինի :

Վերցրեք , ասաց նա , կրակը կմաքրի ձեր հոգիները :

Վերցրեք , ասաց նա , չէ որ դուք ազատ անձիք եք :

Վերցրեք , ասաց նա : Ի՞նչ իմաստ ունի կյանքը , եթե դու ոչ մի կերպ չես գործում :

Եվ նրանք լսեցին :

Վերցրին նրանից լուցկին ու վառեցին : Վհուկը հետևեց , թե ինչպես է վառվում նրանց գեղեցկությունը ,