Добавить в цитаты Настройки чтения

Страница 39 из 46

Ես համբուրում եմ նրա այտը:

- Հիմա ես մեր մասին հիշում եմ ավելի շատ բան, քան առաջ, - ասում եմ նրան, - հիշում եմ ինձ ու քեզ համբուրվելիս միջանցքում դռան մոտ, մինչև ամեն ինչ սխալ չգնաց: Ինձ ու քեզ թենիսի կորտին, խոսելիս Էդի Քերրիին կատարած առաջարկության մասին: Մեր ճանապարհին՝ տափակ ժայռի վրա, որտեղ ոչ ոք չէր կարող մեզ տեսնել: Ու ներքևում փոքր ափին՝ հրդեհի մասին խոսելիս:

Նա գլխով է անում:

- Բայց ես դեռ չեմ հիշում՝ ինչը այնպես չեղավ, - ասում եմ, - ինչու մենք միասին չէինք, երբ ես վնասվածքը ստացա: Մենք վե՞ճ էինք ունեցել: Ես ինչ-որ բա՞ն էի արել: Դու վերադարձել էիր Ռաքելի մո՞տ, - ես չեմ կարողանում նայել նրա աչքերի մեջ, - կարծում եմ՝ ես արժանի եմ անկեղծ պատասխանի, նույնիսկ եթե այն, ինչ մեր միջև հիմա կա, երկար չտևի:

Գատը ծամածռում է դեմքը ու թաքցնում ձեռքերի մեջ:

- Ես չգիտեմ ինչ անել, - ասում է նա, - ես չգիտեմ ինչ է պետք անել:

- Ուղղակի ասա ինձ, - ասում եմ ես:

- Ես չեմ կարող մնալ այստեղ քեզ հետ, - ասում է նա, - ես պետք է վերադառնամ Քադդլդաուն:

- Ինչու՞:

- Պետք է վերադառնամ, - ասում է նա, վեր կենում ու քայլում: Հետո կանգ է առնում ու շրջվում, - ես ամեն ինչ փչացրի: Ցավում եմ, Կադի: Ես այնքան եմ ցավում, - նա կրկին արտասվում է, - ես չպետք է քեզ համբուրեի, չպետք է քեզ համար պատրաստեի ճոճանակներ, կամ վարդեր նվիրեի: Ես չպետք է քեզ ասեի, թե ինչ գեղեցիկ ես:

- Ես դրանք ուզում էի:

- Գիտեմ, բայց ես պետք է հեռու մնայի քեզնից: Ես սրանք արեցի և ամեն ինչ գնաց գրողի ծոցը: Կներես:

- Արի այստեղ, - ասում եմ ես, բայց երբ նա տեղից չի շարժվում, ես եմ մոտենում նրան: Ձեռքերս դնում եմ նրա պարանոցին, իմ այտը նրա այտին: Հետո համբուրում եմ նրան ամուր, այնպես որ նա հասկանում է ինձ դա է պետք: Նրա շրթունքները այնքան փափուկ են, և նա ուղղակի իմ իմացած ամենալավ մարդն է, ամենալավ մարդը, ում ես երբևէ ճանաչել եմ, նշանակություն չունի՝ ինչ սխալ բաներ են տեղի ունեցել մեր միջև և նշանակություն չունի ինչ կլինի սրանից հետո:

- Ես սիրում եմ քեզ, - շշնջում եմ ես:

Նա ետ է քաշվում:

- Սա այն է, ինչի մասին ես խոսում էի: Կներես: Ես ուղղակի ցանկացա քեզ տեսնել:

Նա շրջվում է ու կորում է մթության մեջ:

78

Մարտաս Վինեարդի հիվանդանոց: Ամառ տասնհինգերորդ, դժբախտ պատահարից հետո:

Ես պառկած էի մահճակալին, կապույտ վերմակի տակ: Ենթադրվում էր հիվանդանոցի վերմակները պետք է լինեին սպիտակ, բայց դրանք կապույտ էին: Սենյակում շոգ էր: Ձեռքիս ներերակային էր միացած:

Մայրիկն ու պապիկը նայում էին ինձ: Պապիկի ձեռքում կար Էդգարթաունի իրիսներով տուփ էր, որ բերել էր որպես նվեր:

Շատ հուզիչ էր, որ նա հիշում էր, որ ինձ դուր են գալիս Էդգարթաունի իրիսները:

Ես երաժշտություն էի լսում ականջակալներով, այնպես որ չէի կարող լսել ինչ էին մեծերը խոսում: Մայրիկը լաց էր լինում:

Պապիկը բացեց իրիսի տուփը, պոկեց մի կտոր ու ինձ առաջարկեց:

Երգը՝

«Մեր երիտասարդությունը դատարկ է

Մենք այն չենք վատնի





Հիշեք իմ անունը

Որովհետև մենք կանցնենք պատմության մեջ

Նա նա նա նա , նա նա նա »:

Ես բարձրացրի ձեռքս, որ հանեմ ականջակալները: Տեսա, որ այն վիրակապած է:

Երկու ձեռքերս էլ վիրակապերով էին:

Եվ ոտքերս: Ես զգում էի վիրակապերը կապույտ վերմակի տակից:

Ձեռքերս ու ոտքերս վիրակապերով էին, որովհետև այրված էին:

79

Ժամանակին մի արքա էր ապրում , ով ուներ երեք սքանչելի դուստր :

Ոչ , ոչ , սպասեք :

Ժամանակին ապրում էին երեք արջ , որոնք մնում էին անտառի փոքրիկ տնակում :

Ժամանակին ապրում էին երեք զինվոր , ովքեր միասին գնում էին ճանապարհով ներքև պատերազմից հետո :

Ժամանակին ապրում էին երեք խոզուկ :

Ժամանակին ապրում էին երեք եղբայր :

Ոչ , ահա այն : Այն տարբերակը , որ ինձ պետք է :

Ժամանակին ապրում էին երեք երեխա՝ երկու տղա ու մի աղջիկ : Երբ երեխաներից յուրաքանչյուրը ծնվեց , ծնողները ցնծացին , երկինքը ցնծաց , նույնիսկ փերիները ցնծացին : Փերիները եկան կնքման արարողությանը և տվեցին երեխաներին կախարդական նվերներ :

Հակադրություն , ջանք և սարկազմ :

Մտածմունք և էնտուզիազմ : Ամբիցիա և թունդ սուրճ :

Քաղցրություն , հետաքրքրություն և անձրև :

Բայց ահա հայտնվեց մի վհուկ :

Միշտ էլ լինում է մի վհուկ :

Վհուկը նույն տարիքին էր , ինչ այդ հրաշալի երեխաները , և մեծանալու հետ նա նախանձում էր աղջկան , և տղաներին նույնպես : Նրանք օրհնված էին փերիների կախարդական նվերներով , նվերներ որոնցից մերժվել էր վհուկը իր կնունքին :

Մեծ տղան ուժեղ էր ու արագաշարժ , ընդունակ ու գեղեցիկ : Չնայած , որ շատ կարճահասակ էր :

Մյուս տղան ջանասեր էր ու բարեսիրտ : Չնայած , որ կողմնակի անձ էր :

Իսկ աղջիկը սրամիտ էր , մեծահոգի ու հարգալից : Չնայած , որ նա իրեն անզոր էր զգում :