Добавить в цитаты Настройки чтения

Страница 37 из 46

- Ոչինչ: Կներես խառնաշփոթի համար:

- Եթե իրոք այդքան կեղտոտ է, մենք չենք կարող Ջիննիին ասել, որ մաքրի: Հասկանում ես, չէ՞: Դա արդար չի լինի նրա նկատմամբ: Իսկ Բեսսը հունից դուրս կգա, եթե տեսնի այն:

Ես չեմ ուզում, որ ինչ-որ մեկը մտնի Քադդլդաուն: Ուզում եմ, որ այն լինի միայն մերը:

- Մի անհանգստացիր, - ես նստում եմ ու շոյում եմ Բոշի դեղին, փափուկ գլուխը, - լսիր, մայրիկ…

- Այո՞:

- Ինչու՞ ես բոլորին ասել, որ ինձ հրդեհի մասին չպատմեն:

Նա իջեցնում է շուղերը ու երկար նայում ինձ:

- Դու հիշել ես հրդեհը՞:

- Անցած գիշեր սկսեցի հիշել: Ամենը չեմ հիշում, բայց հա: Հիշում եմ ինչ է տեղի ունեցել: Հիշում եմ դուք բոլորդ վիճեցիք: Եվ բոլորդ կղզուց հեռացաք: Հիշում եմ՝ ես այստեղ էի Գատի, Միրրենի ու Ջոննիի հետ:

- Ուրիշ ինչ-որ բան հիշու՞մ ես:

- Թե ինչ տեսք ուներ երկինքը: Կրակներ: Ծխի հոտը:

Եթե մայրիկը մտածում է, որ ինչ-որ հարցում մեղքն իմն է, նա երբեք, երբեք ինձ հարցեր չի տալիս: Գիտեմ, չի հարցնի: Նա չի ցանկանում իմանալ:

Ես փոխեցի նրա կյանքի ընթացքը: Ես փոխեցի ընտանիքի ճակատագիրը: Ստախոսներն ու ես:

Եղածը ահավոր էր: Երևի: Բայց գոնե ինչ-որ բան եղավ: Առանց տեղում նստելու ու ուղղակի դժգոհելու: Ես ավելի ուժեղ եմ, քան մայրս երբևէ կպատկերացնի: Ես դուրս եմ եկել նրա դեմ բայց նաև օգնել եմ:

Նա շոյում է մազերս: Անտանելի ջերմ: Ես ետ եմ քաշվում:

- Միայն այդքա՞նը. – հարցնում է նա:

- Ինչու՞ ոչ ոք այդ մասին ինձ հետ չի խոսում. – կրկնում եմ:

- Որովհետև դու… որովհետև…, - մայրիկը լռում է հարմար բառեր գտնելու համար, - որովհետև դու ցավեր ունես:

- Որովհետև ես ունեմ միգրե՞ն, որովհետև չեմ կարող հիշել պատահա՞րը, չեմ կարող հաշտվել այն մտքի հետ, որ Քլերմոնտը վառվե՞լ է:

- Բժիշկներն ինձ ասացին, որ քեզ ավելորդ սթրեսներ պետք չեն, - ասում է նա, - նրանք ասացին, որ գլխացավերը կարող էին առաջացած լինել հրդեհից, կամ շատ ծուխ շնչելուց կամ… կամ վախից. – ավարտում է նա կմկմալով:

- Ես երեխա չեմ, - ասում եմ, - ինձ կարող եք վստահել ընտանիքի հետ կապված տեղեկությունները: Ամբողջ ամռանը փորձում էի հիշել դժբախտ պատահարը և դրանից առաջ տեղի ունեցածը: Ինչու՞ ուղղակի չպատմել ինձ, մայրիկ:

- Ես ախր պատմել եմ: Երկու տարի առաջ: Ես պատմում էի քեզ, էլի ու էլի, բայց հաջորդ օրը դու արդեն ոչինչ չէիր հիշում: Ու երբ ես բժշկի հետ խոսեցի, նա ասաց, որ չպետք է քեզ անընդհատ այդպես վշտացնեմ, չպետք է ճնշեմ:

- Դու ապրում ես ինձ հետ, - բղավում եմ ես, - դու չես կարողանում վստահել սեփական դատողություններիդ, փոխարենը վստահում ես ինչ-որ բժշկի, ով հազիվ թե ինձ ճանաչում է՞:

- Նա մասնագետ է:

- Ինչի՞ց դու վերցրիր, որ ես կնախընտրեի, որ իմ ամբողջ ընտանիքը ինձնից գաղտնիքներ պահեր՝ նույնիսկ երկվորյակները, նույնիսկ Ուիլլն ու Թաֆտը, Աստված իմ, փոխարենը իմանայի ինչ է տեղի ունեցել: Ինչի՞ց վերցրիր, որ ես այնքան նուրբ եմ, որ չեմ կարող իմանալ նույնիսկ ամենապարզ իրողությունները:

- Ինձ համար դու հենց այդքան նուրբ ես, - ասում է մայրիկը, - և անկեղծ ասած, ես վստահ չէի, որ պատրաստ եմ քո արձագանքին:

- Դու նույնիսկ չես պատկերացնում ինչքան վիրավորական է դա:

- Ես քեզ սիրում եմ. – ասում է նա:





Այլևս չեմ կարող նայել նրա խղճահարությամբ լցված դեմքին ու լսել ինչպես է արդարանում:

74

Միրրենը սենյակումս է, երբ բացում եմ դուռը: Նա նստել է գրասեղանիս մոտ, ձեռքը լափթոփիս վրա:

- Կուզենայի կարդալ այն հաղորդագրությունները, որ ուղարկել էիր ինձ անցած տարի, - ասում է նա, - ունե՞ս դրանք համակարգչիդ մեջ:

- Հա:

- Ես դրանք երբեք չեմ կարդացել, - ասում է նա, - ամռան սկզբին ձևացրի թե իբր կարդացել եմ, բայց ես դրանք նույնիսկ չեմ էլ բացել:

- Ինչու՞:

- Ուղղակի չկարդացի, - ասում է նա, - մտածում էի իմաստ չունի կարդալ, բայց հիմա հասկանում եմ, որ ունի: Եվ տես, - նա ձայնը դարձնում է զվարթ, - ես նույնիսկ տնից դուրս եմ եկել, որ անեմ դա:

Ես որքան կարող եմ բարկությունս կուլ եմ տալիս:

- Չպատասխանելը հասկանում եմ, բայց ինչու՞ գոնե չկարդալ հաղորդագրություններս:

- Գիտեմ, - ասում է Միրրենը, - լրիվ հիմարություն, ու ես զզվելի արարած եմ: Խնդրում եմ, թույլ կտա՞ս հիմա դրանք կարդամ:

Բացում եմ լափթոփը: Փնտրում ու գտնում եմ նրան ուղղված բոլոր գրառումները:

Քսանութն են: Ես կարդում եմ նրա ետևում կանգնած: Դրանց մեծ մասը կենսուրախ, գեղեցիկ նամակներ են մարդուց, ով ենթադրաբար գլխացավեր չունի:

« Միրրեն .

Վաղը ես գնում եմ Եվրոպա իմ խաբեբա հոր հետ , ով , ինչպես դու գիտես , նաև ձանձրալի է : Ինձ հաջողություն մաղթիր ու իմացիր , որ ես կնախընտրեի այս ամառը անցկացնել Բիչվուդում , քեզ հետ : Ու Ջոննիի : Ու նույնիսկ Գատի :

Գիտեմ , գիտեմ : Ես պետք է վերջ տամ դրան :

Ես վերջ եմ տվել դրան :

Ես վերջ եմ տվել :

Ես դեռ պետք է Մարբելլայում ծանոթանամ հրապուրիչ , իսպանացի տղաների հետ , այնպես որ

Մտածում եմ հայրիկին ստիպեմ ուտի ամենազզվելի կերակուրները ամեն մի երկրի , որ կայցելենք , որպես պատիժ նրա Կոլորադո փախչելու համար :

Գրազ կգամ , որ կարող եմ : Եթե նա իրոք ինձ սիրում է , նա կուտի գորտեր , երիկամներ ու շոկոլադով ծածկված մրջյուններ :

Կադենս »:

Մեծ մասը այսպիսին է: Բայց հաղորդագրություններից կան մի քանիսը, որ ոչ կենսուրախ են, ոչ գեղեցիկ: Խղճուկ ու ճշմարիտ:

« Միրրեն .

Վերմոնտում ձմեռ է : Մութ , մութ :

Մայրիկը գալիս , նայում է ինձ , երբ ես քնած եմ լինում :

Գլուխս ամբողջ ժամանակ ցավում է : Չգիտեմ ինչպես դա դադարեցնել : Հաբերը չեն գործում : Ինչ - որ մեկը կացնով կիսում է գլուխս , ծուռումուռ կացնով , որից գանգս հավասար չի բացվում : Ով էլ դա անի , նա փորձում է գլուխս երկու մաս անել , անընդհատ հարվածելով , բայց ոչ միշտ նույն տեղը : Ես բազմաթիվ վերքեր ունեմ :