Добавить в цитаты Настройки чтения

Страница 36 из 46

- Դրա նման մի բան. – ասում է Միրրենը:

- Կատակու՞մ ես: Մենք վառեցինք այդ գրողի տարած դղյակը, հավասարեցրինք հողին:

71

Մորաքույրերի ու պապիկի վեճից հետո ես լաց եղա:

Գատը նույնպես:

Նա պետք է հեռանար կղզուց և ես նրան էլ երբեք չէի տեսնի: Նա ինձ երբեք չէր տեսնի:

Գատը, իմ Գատը:

Ես առաջ ոչ մեկի հետ լաց չէի եղել: Իրար հետ միասին:

Նա արտասվում էր տղամարդու նման, ոչ ինչպես երեխա: Ոչ նրա համար, որ հիասթափված էր կամ ելք չէր տեսնում, այլ որ կյանքը դաժան էր: Ասես նրա վերքերը չէին կարող բուժվել:

Ես ցանկանում էի բուժել դրանք նրա համար:

Մենք վազեցինք ներքև՝ փոքր ափ, երկուսով: Ես փաթաթվեցի նրան, ու մենք միասին նստեցինք ավազին, և առաջին անգամն էր, որ նա ասելու բան չուներ: Ոչ մի վերլուծություն, ոչ մի հարց:

Ի վերջո ես ինչ-որ բան ասացի.

- Իսկ ի՞նչ, եթե…

Ի՞նչ, եթե

մենք ամեն ինչ մեր ձեռքն առնենք:

Գատը ասաց.

- Ինչպե՞ս:

Եվ ես ինչ-որ պատասխան տվեցի.

- Իսկ ի՞նչ, եթե…

ի՞նչ, եթե

նրանք դադարեն վիճել:

Մենք շատ բան ունենք, որ պետք է պահպանենք:

Ու Գատը ասաց.

- Այո: Դու, ես, Միրրենը, Ջոննին, այո, մենք պահպանելու բան ունենք:

Բայց, մենք իհարկե միշտ կարող ենք հանդիպել, տեսնել իրար, մենք չորսս:

Հաջորդ տարի կարող ենք արդեն մեքենա վարել:

Հեռախոսները միշտ կան:

- Բայց այս տեղը, - ասացի ես, - սա:

- Այո, այս տեղը, - ասաց նա, - սա:

Դու ու ես:

Ես ասացի նման մի բան.

- Ի՞նչ, եթե…

ի՞նչ, եթե

մենք կարողանայինք ինչ-որ կերպ դադարել լինել

Սինքլերների Հրաշալի Ընտանիքը և պարզապես լինեինք ընտանիք:

Ի՞նչ, եթե մենք կարողանայինք դադարել լինել

ինքնատիպ՝ մեր մազերի, մաշկի գույնով, ինքնատիպ՝ մեր ծագմամբ և պարզապես սիրահարվեինք:

Ի՞նչ, եթե մենք կարողանայինք ստիպել յուրաքանչյուրին փոխվել:

Ստիպեինք նրանց:

- Դու ցանկանում ես խաղալ Աստծուն . - ասաց Գատը:

- Ես ցանկանում եմ քայլեր ձեռնարկել, - ասացի ես:

- Հեռախոսը կա ու կա, մենք միշտ կկարողանանք խոսել, - ասաց նա:

- Իսկ ի՞նչ այս տեղը, - ասացի ես, - սա:

- Այո, այս տեղը, - ասաց նա, - սա:

Գատը իմ սերն էր, իմ առաջինն ու միակը: Ինպե՞ս ես կարող էի թողնել, որ գնա:

Նա մարդ էր, որ չէր կարողանում կեղծ ժպտալ, բայց ժպտում էր հաճախ: Նա կապում էր ձեռքերս սպիտակ վիրակապով ու կարծում էր, որ վերքերն ուշադություն են պահանջում: Նա գրում էր իր ձեռքերին ու իմ կարծիքներով հետաքրքրվում: Նրա միտքը անհանգիստ էր, անողոք: Նա արդեն չէր հավատում Աստծուն, բայց մեկ է, դեռ հույս ուներ, որ Աստված նրան կօգնի:

Ու հիմա նա իմն էր, և ես ասացի, որ մենք չպետք է թողնենք, որ մեր սերը վտանգի տակ հայտնվի:

Մենք չպետք է թողնենք, որ այս ընտանիքը քանդվի:

Մենք չպետք է համակերպվենք չարի հետ, որ կարող ենք փոխել:

Մենք պետք է նրա դեմն առնեինք, այդպես չէ՞:

Այո: Այդպես է:

Կարող էինք դառնալ նույնիսկ հերոս:

Ես ու Գատը խոսեցինք Միրրենի ու Ջոննիի հետ:

Համոզեցինք նրանց, որ պետք է քայլեր ձեռնարկել:

Մենք ասում էինք մեկս մյուսին, էլի ու էլի. արա այն, ինչից վախենում ես:





Ասում էինք մեկս մյուսին:

Էլի ու էլի, ասում էինք դա:

Ասում էինք միմյանց,

որ մենք ճիշտ ենք:

72

Պլանը պարզ էր: Պիտի գտնեինք բենզինով կանիստրներ մոտորանավակների պահոցից: Միջանցքում կային թերթեր ու ստվարաթղթեր. մենք պետք է դրանք հավաքեինք ու թրջեինք բենզինի մեջ: Ինչպես նաև պիտի թրջեինք փայտե հատակները: Հետո դուրս գայինք: Վառեինք անձեռոցիկի ռուլոն, ու նետեինք այնտեղ: Շատ հեշտ:

Մենք պիտի կրակի տայինք յուրաքանչյուր հարկը, յուրաքանչյուր սենյակ, եթե հնարավոր է, որպեսզի վստահ լինեինք, որ Քլերմոնտը ամբողջովին կվառվի: Գատը՝ նկուղում, ես՝ առաջին հարկը, Ջոննին՝ երկրորդ և Միրրենը՝ երրորդ:

- Հրշեջները շատ ուշ հասան. – ասում է Միրրենը:

- Երկու հրշեջ ծառայություն, - ասում է Ջոննին, - Վուդս Հոլից ու Մարտաս-Վինեարդից:

- Մենք հենց այդպես էլ ակնկալում էինք. – ասում եմ ես հիշելով:

- Պլանավորել էինք, որ պիտի օգնություն կանչենք, - ասում է Ջոննին,- իհարկե ինչ-որ մեկը պիտի կանչեր, հակառակ դեպքում դա կդիտվեր որպես դիտավորություն: Որոշել էինք ասել, որ մենք բոլորս Քադդլդաունում էինք, ֆիլմ էինք դիտում, ու գիտես, ծառերը փակում են տունը: Մնացած տները չես տեսնի, մինչև չբարձրանաս տանիք: Դրա համար էլ տրամաբանական էր, որ ոչ ոք ժամանակին օգնություն չկանչեց:

- Հրշեջները մեծ մասամբ կամավորներ էին, - ասում է Գատը, - նրանք գլխի չէին ընկնի: Հին փայտե տուն: Վառելանյութ:

- Իսկ եթե մորաքույրերն ու պապիկը կասկածեին մեզ, նրանք երբեք մեզ դատի չէին տա, - ավելացնում է Ջոննին, - մենք դրա վրա հիմնվեցինք:

Իհարկե նրանք դատի չէին տա:

Այստեղ չկան հանցագործներ:

Չկան թմրամոլներ:

Չկան անհաջողակներ:

Ես հաճելի սարսուռ եմ զգում մեր արածից:

Իմ ամբողջական անունն է Կադենս Սինքլեր Իսթման, և հակառակն այս հրաշալի ընտանիքի սպասելիքներին, որում մեծացել եմ, ես հրդեհ սարքող եմ:

Երազող, հերոսուհի, ապստամբ:

Այն մարդկանցից, ովքեր փոխում են պատմությունը:

Հանցագործ:

Բայց եթե հանցագործ եմ, ուրեմն ես նաև թմրամո՞լ եմ: Ուրեմն ես անհաջողա՞կ եմ:

Միտքս խաղում է ոլորված հասկացությունների հետ, ինչպես միշտ:

- Մենք դա արեցինք, - ասում եմ ես:

- Կախված է նրանից, թե դու «դա» ասելով ինչը նկատի ունես, - ասում է Միրրենը:

- Մենք պահպանեցինք ընտանիքը: Նրանք ամեն ինչ սկսել են սկզբից:

- Մորաքույր Քերրին գիշերները թափառում է կղզով, - ասում է Միրրենը, - իմ մայրիկը պրտում է լվացարանը մինչև մատների կաշին չի պոկվում: Փեննին գալիս հետևում է քեզ քնած ժամանակ և մոտը գրում է այն, ինչ ուտում ես: Նրանք խմում են սատկելու աստիճան: Նրանք այնքան են խմում, մինչ արցունքները սկսում են թափվել:

- Դու ե՞րբ ես եղել Նոր Քլերմոնտում, որ տեսել ես դրանք, - ասում եմ ես:

- Ես լինում եմ այնտեղ ժամանակ առ ժամանակ, - ասում է Միրրենը, - դու մտածում ես, թե մենք ամեն հարց լուծել ենք, Կադի, բայց ես կարծում եմ դա…

- Մենք այստեղ ենք, - համառում եմ ես, - առանց այդ հրդեհի մենք այստեղ չէինք լինի: Սա է իմ ասածը:

- Լավ:

- Պապիկը ամեն ինչ վերցրել էր իր ձեռքը, - ասում եմ, - իսկ հիմա այդպես չէ: Մենք փոխեցինք չարը, որ տեսնում էինք աշխարհում:

Հիմա ինձ համար շատ բան է հասկանալի, որ առաջ պարզ չէր: Իմ թեյը տաք է, Ստախոսները հրաշալի են, Քադդլդաունը հրաշալի է: Նշանակություն չունի, որ պատերի վրա կեղտոտ հետքեր կան: Նշանակություն չունի, որ ես գլխացավեր ունեմ, կամ որ Միրրենը հիվանդանում է: Նշանակություն չունի, որ Ուիլլը մղձավանջներ ունի, և որ Գատը ատում է ինքն իրեն: Մենք իդեալական հանցագործություն ենք գործել:

- Պապիկը կառավարելու պակաս է զգում, որովհետև խելքը թռցրել է, - ասում է Միրրենը, - նա դեռ բոլորին կտանջեր, եթե կարողանար:

- Ես քեզ հետ համաձայն չեմ, - ասում է Գատը, - Նոր Քլերմոնտը ինձ թվում է պատիժ է:

- Ի՞նչ. – հարցնում է Միրրենը:

- Ինքնապատիժ: Նա իրեն կառուցել է տուն, որը տուն չէ: Այն միտումնավոր անհարմար է:

- Ինչու՞ պիտի նա դա աներ. – հարցնում եմ ես:

- Ինչու՞ ես դու բաժանել քո բոլոր իրերը. – հարցնում է Գատը:

Նա աչքերը հառում է ինձ: Նրանք բոլորը նայում են ինձ:

- Բարեսիրտ լինելու համար, - պատասխանում եմ ես, - որ ինչ-որ լավ բան արած լինեմ աշխարհին:

Տարօրինակ լռություն է:

- Տանել չեմ կարողանում աղմուկը, - ասում եմ ես:

Ոչ ոք չի ծիծաղում: Չեմ հասկանում, ինչպես խոսակցությունը շուռ եկավ ինձ վրա:

Երկար ժամանակ Ստախոսներից ոչ մեկ չի խոսում: Հետո Ջոննին ասում է.

- Մի ճնշիր նրան, Գատ:

- Ուրախ եմ, որ հիշել ես հրդեհը, Կադենս, - ասում է Գատը:

- Դե հա, մասամբ, - ասում եմ ես

Միրրենը ասում է, որ իրեն լավ չի զգում ու վերադառնում է անկողին:

Տղաներն ու ես որոշ ժամանակ պառկած ենք մնում խոհանոցի հատակին ու նայում առաստաղին, քանի դեռ ես միամիտ չեմ նկատում, որ նրանք քնել են:

73

Մայրիկին գտա Ուինդեմիրի պատշգամբում ռետրիվերների հետ: Նա շարֆ է գործում երկնագույն թելով:

- Դու միշտ Քադդլդաունում ես, - դժգոհում է մայրիկը, - ճիշտ չէ ամբողջ ժամանակը այնտեղ անցկացնել: Քերրին երեկ այնտեղ եղել է, ինչ-որ բան էր փնտրում, ու ասաց, որ այնտեղ կեղտոտ է: Ի՞նչ կա այնտեղ անելու: