Добавить в цитаты Настройки чтения

Страница 33 из 46

Մի օր վաճառականը որոշեց գնալ ուղևորության :

- Ի՞նչ ձեզ բերեմ , երբ վերադառնամ . – հարցրեց նա :

Կրտսեր դուստրը ցանկացավ զգեստներ՝ մետաքսից և ժանյակներով :

Միջնեկ դուստրը ցանկացավ ռուբիններ և զմրուխտներ :

Ավագ դուստրը ցանկացավ ընդամենը մի վարդ :

Վաճառականը բացակայեց մի քանի ամիս : Իր կրտսեր դստեր համար նա լցրեց ճամպրուկը տարբեր գույների զգեստներով : Իր միջնեկ դստեր համար նա չափեց ամբողջ շուկան զարդերի համար : Բայց երբ նա արդեն համարյա տուն էր հասել , միայն այդ ժամանակ նա հիշեց , որ ավագ դստերը վարդ էր խոստացել :

Նա մոտեցավ մեծ , երկաթե ցանկապատին , որ ձգվում էր ճանապարհի եզրով : Հեռվում նա տեսավ մութ առանձնատուն , և ուրախացավ երբ նկատեց վարդերի թուփ տան ցանկապատի մոտ , որ պայթում էր ծաղկունքով : Մի քանի վարդի հնարավոր էր հասնել :

Մի րոպե էր պետք վարդը պոկելու համար : Վաճառականը ծաղիկը թաքցնում էր իր պայուսակում , երբ մի չար մռնչոց նրան կանգնեցրեց :

Թիկնոցով ծածկված մեկը կանգնած էր այնտեղ , որտեղ վաճառականը վստահ էր ոչ ոք չկար րոպե առաջ : Հսկա արարածը սկսեց խոսել խորը գռմռոցով :

- Դու վերցնում ես ինձնից , առանց վճարելու մասին մտածելու՞ :

- Ո՞վ ես դու . – հարցրեց վաճառականը դողդղալով :

- Հերիք է ասել , որ ես նա եմ , ումից դու գողանում ես :





Վաճառականը բացատրեց , որ նա իր ավագ դստերը վարդ էր խոստացել երկար ուղևորությունից հետո :

- Դու կարող ես պահել քո գողացած վարդը , - ասաց արարածը , - բայց փոխարենը ինձ կտաս քեզ պատկանող առաջին բանը , որ կտեսնես վերադարձի ճանապարհին :

Հետո նա հանեց կապյուշոնը՝ բացելով սոսկալի հրեշի դեմքը , մեծ ատամներ ու երախ : Վայրի վարազի ու շակալի խառնուրդ :

- Դու դուրս եկար իմ ճանապարհին , - ասաց հրեշը , - դու կմեռնես , եթե դա նորից կրկնվի :

Վաճառականը վազեց տուն այնքան արագ , որքան ձին կարող էր վազել : Նա տնից դեռ հեռու էր , երբ տեսավ ավագ դստերը ճանապարհի վրա նրան սպասելիս :

- Մենք լուր էինք ստացել , որ դու գալու ես այս երեկո . – բացականչեց աղջիկը ու գրկեց նրան :

Նա առաջինն էր վաճառականի ունեցածից , որ նա տեսավ վերադարձի ճանապարհին : Այժմ նա հասկացավ՝ հրեշը իրականում ինչ գին էր պահանջում նրանից :

Հետո ի՞նչ կլինի :

Մենք բոլորս գիտենք , որ Գեղեցկուհուն վիճակված է սիրել հրեշին : Նա սիրում է նրան , անտեսելով ընտանիքի կարծիքը , սիրում է նրան նրա հմայքի ու մտքի համար , նրա արվեստին վերաբերող գիտելիքների ու փխրուն սրտի համար :

Իհարկե նա մարդ է և միշտ էլ մարդ է եղել : Նա երբեք էլ չի եղել վարազ կամ շակալ : Դա ընդամենը սարսափելի իլյուզիա էր :