Добавить в цитаты Настройки чтения

Страница 32 из 46

- Սա ի՛մ տունն է: Դու չես կարող ակնկալել, որ ես կհրաժարվեմ նրանից, որովհետև Բեսսը ունի ավելի շատ երեխա ու լքել է ամուսնուն: Դու չես կարող մտածել, թե դա նորմալ է, որ նա խլի այն իմ ձեռքից: Սա մեր տեղն է, Կադենս: Մենք ինքներս պետք է մեր մասին հոգ տանենք:

- Դու քեզ լսու՞մ ես, - կոպիտ ասացի ես, - դու ունես տրեստ ֆոնդ:

- Դա սրա հետ ի՞նչ կապ ունի:

- Ոմանք չունեն ոչինչ: Մենք ամեն ինչ ունենք: Միակ մարդը, ով ընտանեկան գումարները օգտագործում էր բարեգործության համար, տատիկն էր: Հիմա նա չկա, և յուրաքանչյուրը մտահոգված է նրա մարգարիտներով, զարդերով ու տնով: Ոչ ոք չի փորձում իր գումարները օգտագործել բարի գործի համար: Ոչ ոք չի փորձում աշխարհը ավելի լավը դարձնել:

Մայրիկը ձգվում է:

- Դու կատարյալ ես, այնպես չէ՞: Դու կարծում ես, թե հասկանում ես աշխարհը ավելի լավ, քան ես: Ես լսել եմ Գատի ասածները: Ես տեսել եմ ինչպես ես դու կուլ տալիս նրա ամեն մի բառը, ինչպես գդալով պաղպաղակը: Բայց դու չես վճարել ոչ մի հաշիվ, դու չես ունեցել քո ընտանիքը, սեփական ունեցվածքը, չես տեսել աշխարհը: Դու գաղափար չունես ինչեր ես խոսում, ու դեռ ոչինչ չես անում, քննադատելուց բացի:

- Դու քանդում ես այս ընտանիքը, որովհետև կարծում ես, թե դու ես արժանի ամենալավ տանը:

Մայրիկը քայլում է աստիճանների մոտ:

- Վաղը դու ետ կգնաս Քլերմոնտ: Կասես պապիկին, թե ինչքան շատ ես սիրում Ուինդեմիրը: Կասես նրան, որ ուզում ես, որ քո սեփական երեխաները մեծանալու հետ ամառները անցկացնեն այստեղ: Դու կասես նրան:

- Ոչ: Դու պիտի կանգնես նրա դիմաց: Ասես նրան, որ դադարի մանիպուլացնել ձեզ բոլորիդ: Որ նա այդպես է վարվում, որովհետև կարոտում է տատիկին, դու չե՞ս կարող ասել: Դու չե՞ս կարող նրան օգնել: Կամ աշխատանք գտնես, այդպես նրա գումարները ոչ մի նշանակություն չեն ունենա: Կամ տունը տաս Բեսսին:

- Լսիր ինչ եմ ասում, երիտասարդ օրիորդ, - մայրիկի ձայնը սառն էր, - դու գնում ես ու ասում ես պապիկին Ուինդեմիրի համար, կամ ես քեզ ուղարկում եմ Կոլորադո հորդ մոտ ամբողջ մնացած ամառը: Ես կանեմ դա վաղը: Երդվում եմ, առաջին բանը որ կանեմ՝ քեզ կտանեմ օդանավակայան: Դու քո այդ ընկերոջը էլ երբեք չես տեսնի: Հասկացա՞ր:

Այդտեղ նա ինձ բռնացրեց:

Նա գիտեր իմ ու Գատի մասին: Եվ նա կարող էր հեռացնել նրան ինձնից:

Կհեռացներ նրան:

Ես սիրահարված էի:

Ես խոստացա անել այն ինչ նա ասաց:

Երբ ասացի պապիկին, թե ինչքան եմ պաշտում տունը, նա ժպտաց ու ասաց, որ գիտի մի օր ես կունենամ հրաշալի երեխաներ: Հետո ասաց, որ Բեսսը ագահ կին է, և նա մտադիր չէր նրան տալ իմ տունը: Բայց ավելի ուշ Միրրենը ինձ ասաց, որ նա խոստացել էր Ուինդեմիրը Բեսսին:

- Ես քո մասին հոգ կտանեմ, - ասել էր պապիկը, - միայն թե ինձ մի քիչ ժամանակ տուր, որ Փեննիին դուրս հանեմ:

64

Գատն ու ես դուրս եկանք թենիսի կորտ երեկոյան մի քանի օր անց իմ ու մայրիկի վեճից հետո: Մենք լուռ գնդակներ էինք նետում Ֆաթիմայի ու Պրինց Ֆիլիպի համար:

Վերջապես նա ասաց.

- Դու նկատե՞լ ես, Հարրիսը ինձ երբեք անունով չի դիմում:

- Ոչ:

- Նա ինձ դիմում է «երիտասարդ»: Օրինակ «ինչպե՞ս անցավ ուսումնական տարիդ, երիտասարդ»:

- Ինչու՞:

- Ասես եթե նա ինձ դիմեր «Գատ», նա իրականում ասած կլիներ, «ինչպե՞ս անցավ ուսումնական տարիդ, հնդիկ տղա, ում հնդիկ քեռին մեղք է գործում՝ ապրելով իմ մաքուր, սպիտակ դստեր հետ: Հնդիկ տղա, ում ես բռնացրի իմ թանկագին Կադենսին համբուրելիս»:

- Դու կարծում ես այդպե՞ս է նա մտածում:

- Նա ինձ տանել չի կարողանում, - ասաց Գատը, - չէ, իրոք: Հնարավոր է ես նրան դուր եմ գալիս որպես մարդ, հնարավոր է նրան դու է գալիս նույնիսկ Էդը, բայց նա չի կարողանում ասել իմ անունը կամ նայել աչքերիս մեջ:





Դա ճիշտ էր: Հիմա երբ նա դա ասաց, ես ինքս հասկացա:

- Ես չեմ ասում, թե նրա սրտով է լինել այնպիսի մարդ, ում դուր են գալիս միայն սպիտակները, - շարունակեց Գատը, - նա գիտի՝ դա ճիշտ չէ: Նա դեմոկրատ է, նա քվերարկել է Օբամային… բայց դա չի նշանակում, թե նա իրեն հարմար է զգում՝ իր գեղեցիկ ընտանիքում ունենալով ուրիշ գույնի մաշկով մարդկանց, - Գատը թափահարում է գլուխը, - նա ձևացնում է: Նրան դուր չի գալիս, որ Քերրին մեզ հետ է: Նա Էդին «Էդ» չի ասում: Նա նրան ասում է «պարոն»: Ու նա ինձ հիշեցնում է, որ ես այստեղ կողմնակի անձ եմ, ամեն հնարավորության դեպքում, - Գատը շոյում է Ֆաթիմայի ականջները, - դու տեսար նրան վերնահարկում: Նա ուզում է, որ ես քեզնից հեռու մնամ:

Ես պապիկի պահվածքի մեջ այդպիսի բան չնկատեցի: Ես մտածում էի, նա իրեն անհարմար զգաց, երբ մտավ մեզ մոտ:

Բայց հիմա, հանկարծ, հասկացա ինչ էր պատահել:

«Զգույշ եղեք, երիտասարդ, - ասել էր պապիկը, - ձեր գլուխը: Դուք այն կարող եք վնասել»:

Դա ևս սպառնալիք էր:

- Գիտեի՞ր, քեռիս ամուսնության առաջարկություն արեց Քերիին դեռ աշնանը. – հարցրեց Գատը:

Ես թափահարում եմ գլուխս:

- Նրանք միասին էին համարյա ինը տարի: Նա հայր էր Ջոննիի ու Ուիլլի համար: Նա ծնկի իջավ և առաջարկություն արեց, Կադի: Այնտեղ էինք մենք՝ երեք տղաներով ու մայրիկս: Էդը բնակարանը զարդարել էր մոմերով ու վարդերով: Մենք բոլորս հագել էինք սպիտակ, ու իտալական ռեստորանից բերել էինք շատ կերակուր, որ Քերրին սիրում է: Քեռին Մոցարտ էր միացրել: Ջոննին ու ես անընդհատ ասում էինք Էդին՝ «ինչու՞մն է խնդիրը: Նա ապրում է քեզ հետ, եղբայր»: Բայց նա լարվում էր: Նա գնել էր անդամանդե մատանի: Ինչ-որ է, Քերրին եկավ տուն, և մենք չորսովս նրանց մենակ թողեցինք ու թաքնվեցինք Ուիլլի սենյակում: Մենք պետք է դուրս թռչեինք շնորհավորանքներով… բայց Քերրին ասաց «ոչ»:

- Ես կարծում էի՝ նրանք ամուսնությունը անիմաստ էին համարում:

- Ոչ Էդը: Քերրին չի ուզում վտանգի տակ դնել իր հիմար ունեցվածքը. – ասաց Գատը:

- Նա նույնիսկ պապիկի՞ն չի հարցրել:

- Հարցը հենց դրանում է, - ասաց Գատը, - բոլորը միշտ հարցնում են Հարրիսին ամեն ինչում: Հասուն կինը ինչու՞ պիտի իր հոր թույլտվությունը խնդրի ամուսնության համար:

- Պապիկը նրան չէր կանգնեցնի:

- Չէ, - ասաց Գատը, - Բայց դեռ այն ժամանակ, երբ Քերրին տեղափոխվեց Էդի հետ ապրելու, Հարրիսը պարզ հասկացրեց, որ նրա համար նախատեսված բոլոր գումարները կկորեն, եթե նա ամուսնանա Էդի հետ: Բանը նրանում է, որ Հարրիսին դուր չի գալիս Էդի մաշկի գույնը: Նա կեղտոտ ռասիստ է, և այդպիսին էր նաև Թիփփերը: Այո, նրանք ինձ դուր են գալիս շատ պատճառներով, և նրանք ավելի քան մեծահոգի գտնվեցին, որ թույլ տվեցին ինձ ամեն ամառ գալ այստեղ: Ես ինձ համոզում եմ, որ Հարրիսը ինքն էլ չի հասկանում ինչու քեռիիս չի հավանում, այնքան չի հավանում, որ պատրաստ է իր ավագ դստերը զրկել ժառանգությունից:

Գատը խորը շնչեց: Ես սիրում էի նրա ծնոտի թեքությունը, նրա ծակված շապիկը, գրությունները, որ նա թողնում էր ինձ, նրա մտքի աշխատանքը, սիրում էի, թե ինչպես էր շարժում ձեռքերը, երբ խոսում էր: Ես որոշեցի, որ նրան ամբողջովին գիտեմ:

Ես առաջ գնացի և համբուրեցի նրան: Դա դեռ այնքան կախարդական էր թվում, այն որ ես կարող էի դա անել, և որ նա վերադարձնում էր ինձ համբույրը: Այնքան կախարդական, այն որ մենք միմյանց ցույց էինք տալիս մեր թերությունները, մեր վախերը և մեր թուլաթյունները:

- Ինչու՞ մենք այս մասին երբեք չենք զրուցել. – շշնջացի ես:

Գատը ինձ կրկին համբուրեց:

- Ես սիրում եմ այս տեղը, - ասաց նա, - կղզին: Ջոննիին ու Միրրենին: Տներն ու օվկիանոսի ձայնը: Քեզ:

- Ես էլ քեզ:

- Իմ մի մասը չի ուզում փչացնել դա: Չեմ ուզում անգամ պատկերացնել, թե ինչ-որ բան կատարյալ չէ:

Ես հասկանում էի ինչ էր նա զգում:

Կամ կարծում էի, թե հասկանում եմ:

Գատն ու ես մեր ճանապարհով քայլեցինք ներքև մինչև հասանք լայն, տափակ քարին, որ նայում էր դեպի նավահանգիստ: Ջուրը հարվածում էր ցամաքին: Մենք կիսամերկ գրկեցինք իրար, և որքան հնարավոր է փորձեցինք մոռանալ ամեն մի անտանելի դետալ Սինքլերների հրաշալի ընտանիքից:

65

Ժամանակին մի հարուստ առևտրական էր ապրում , ով ուներ երեք սքանչելի դուստր : Նա այնքան էր նրանց երես տվել , որ երկու փոքրերը ամբողջը օրը ոչինչ չէին անում , միայն նստում էին հայելու դիմաց , զմայլվում իրենց գեղեցկությամբ և կճմթում իրենց այտերը՝ դրանց կարմրություն տալով :