Добавить в цитаты Настройки чтения

Страница 31 из 46

Իսկ ավելի ուշ ասացի որ կանեմ:

Բայց Բեսսը խնդրել էր Միրրենին անել նույն բանը,

և մեզանից ոչ ոք,

չխնդրեց պապիկից

այդ անիծված սփռոցները:

61

Գատն ու ես գնացինք գիշերային լողի: Մենք պառկել էինք փայտե ճանապարհին, ու նայում էինք աստղերին: Մենք համբուրվեցինք վերնահարկում:

Մենք սիրահարվեցինք:

Նա տվեց ինձ գիրք: «Ամենա-ամենայով»:

Մենք չէինք խոսում Ռաքելի մասին: Ես չէի կարող հարցնել: Իսկ նա ոչինչ չէր ասում:

Հուլիսի տասնչորսին երկվորյակների ծննդյան օրն է, ինչպես միշտ շատ ուտելիք: Բոլորս՝ տասներկու հոգով նստած էինք երկար սեղանի շուրջ Քլերմոնտի բակում: Օմարներ ու կարտոֆիլ խավիարով: Փոքր ամաններով կարագներ: Մանր բանջարեղեն ու ռեհան: Երկու տորթ՝ մեկը վանիլով և մյուսը շոկոլադե, սպասում էին խոհանոցի սեղանին:

Փոքրերը աղմկում էին իրենց օմարներով, իրար հարվածելով ճանկերը ու քաշելով ոտքերի մեջի միսը: Ջոննին պատմություններ էր պատմում: Ես ու Միրրենը ծիծաղում էինք: Մենք զարմացանք երբ, պապիկը եկավ ու տեղավորվեց իմ ու Գատի արանքում:

- Ես ուզում եմ ձեր խորհուրդը լսել մի հարցի շուրջ, - ասաց նա, - երիտասարդների խորհուրդը:

- Մենք կենսուրախ ու կարգին երիտասարդներ ենք, - ասաց Ջոննին, - այնպես որ դու ճիշտ հասցեով ես դիմել:

- Գիտեք, - ասաց պապիկը, - ես այլևս երիտասարդ չեմ լինի, չնայած իմ հիանալի արտաքինին:

- Հա, հա. – ասացի ես:

- Թետչերն ու ես իմ գործերն էինք քննարկում: Ես մտածում եմ իմ ունեցվածքի մեծ մասը թողնել իմ համալսարանին:

- Հա՞րվարդին: Ինչու՞, հայրիկ, - հարցրեց մայրիկը, որ եկել կանգնել էր Միրրենի ետևում:

Պապիկը ժպտաց:

- Երևի ուսանողական կենտրոն ֆինանսավորելու համար: Նրանք իմ անունը կտեղադրեին այնտեղ դրսում, - նա թեթև հրում է Գատին, - նրանք ինչպե՞ս այն կկոչեին, հը՞ երիտասարդ: Ի՞նչ ես կարծում:

- Հարրիս Սինքլերի անվա՞ն, - որոշում է Գատը:

- Հը-ը-մ, - պապիկը թափահարում է գլուխը, - կարելի է ավելի լավը մտածել: Ջոննի՞:

- Սինքլեր սոցիալական կենտրոն, - ասաց Ջոննին, ցուկկինին բերանը գցելով:

- Եվ ճաշի, - ավելացնում է Միրրենը, - Սինքլեր սոցիալական և ճաշի կենտրոն:

Պապիկը ձեռքով հարվածում է սեղանին:

- Ինձ դուր է գալիս ինչպես է այն հնչում: Ոչ կրթական, բայց գնահատվող յուրաքանչյուրի կողմից: Համոզեցիք: Վաղը կզանգեմ Թետչերին: Իմ անունը կլինի ուսանողների ամենասիրելի կառույցների վրա:

- Դու մեռած կլինես, մինչև այն կկառուցվի. – ասացի ես:

- Ճիշտ է: Բայց դուք հպարտ չե՞ք լինի տեսնել իմ անունը այնտեղ, երբ կլինեք ուսանող:

- Դու չես մահանա մինչև մեր քոլեջ գնալը, - ասաց Միրրենը, - մենք դա թույլ չենք տա:

- Օհ, եթե դու պնդում ես, - պապիկը վերցրեց իր ափսեից օմարի պոչից մի կտոր ու կերավ այն:

Մենք հեշտությամբ բռնվեցինք, Միրրենը, Ջոննին ու ես… զգալով այն ուժը, որ նա ներկայացրեց նկարագրելով մեզ Հարվարդում՝ հարցնելով մեր կարծիքը ու ծիծաղելով մեր կատակների վրա: Հենց այսպես է պապիկը միշտ մեզ վերաբերվել:

- Դա ընդհանրապես ծիծաղելի չէ, հայրիկ, - չդիմացավ մայրիկը, - երեխաներին ներքաշել սրա մեջ:

- Մենք երեխա չենք, - ասացի նրան, - մենք հասկանում ենք ինչի մասին է խոսքը:

- Ոչ, չեք հասկանում, - ասաց նա, - հակառակ դեպքում այդպես չէիք կատակի նրա հետ:

Սեղանի մոտ բոլորը քարացան: Նույնիսկ փոքրերը լռեցին:

Քերրին ապրում էր Էդի հետ: Երկուսով գնել էին նկարներ որոնք կարող էին հետագայում արժեքավոր լինել, կամ չլինել: Ջոննին և Ուիլլը հաճախում էին մասնավոր դպրոց: Քերրին բացել էր ոսկերչական խանութ իր տրեստ ֆոնդով և աշխատեցրեց այն մի քանի տարի մինչև այն սնանկացավ: Էդը աշխատում էր գումար ու օգնում էր նրան, բայց Քերրին իր սեփական եկամուտը չուներ: Եվ նրանք ամուսնացած չէին: Իրենց բնակարանի տերը Էդն էր, իսկ Քերրին չուներ իր սեփականը:





Բեսսը մեծացնում էր չորս երեխա միայնակ: Նա ուներ որոշակի գումար իր տրեստում, ինչպես մայրիկն ու Քերրին, բայց երբ նա բաժանվեց Բրոդիից, Բրոդին վերցրեց տունը: Բեսսը ամուսնանալուց հետո չէր աշխատել, իսկ մինչև դա նա աշխատում էր որպես ընդամենը ասիստենտ ամսագրի գրասենյակում: Նա ապրում էր տրեստ ֆոնդի գումարով, բոլոր ծախսերը դրանով էր անում:

Եվ մայրիկը: Շների պահման բիզնեսը այնքան էլ ձեռնտու չէր, իսկ հայրիկը ցանկանում էր, որ վաճառենք Բերլինգթոնի տունը, որ նա կարողանար ստանալ իր կեսը: Ես գիտեի, որ մայրիկը ապրում էր իր տրեստով:

Մենք:

Մենք ապրում էինք նրա տրեստով:

Դա չէր կարող հավերժ տևել:

Այնպես որ, երբ պապիկը ասաց որ հնարավոր է իր փողերը տա Հարվարդում ուսանողական կենտրոն կառուցելու համար և հարցրեց մեր խորհուրդը, նա մտադիր չէր ընտանիքին ներառել իր ֆինանսական ծրագրերի մեջ:

Նա սպառնում էր:

62

Մի քանի գիշեր հետո: Քլերմոնտում կոկտեյլի ժամ: Այն սկսվեց ժամը վեցին կամ վեցն անց կես՝ կախված նրանից, թե մարդիկ երբ բարձրացան մեծ տունը: Խոհարարը պատրաստում էր ընթրիքը ու արդեն բաժանում էր սաղմոնով մուս, փոքր կրեկեռների հետ: Ես անցա նրա կողքով և հանեցի սպիտակ գինով շիշը սառնարանից մորաքույրերի համար:

Փոքրերը ամբողջ ցերեկը մեծ ափին անցկացնելու պատճառով ստիպված էին ցնցուղ ընդունել և մաքուր շորեր հագնել Գատի, Ջոննիի ու Միրրենի հսկողության տակ Րեդ Գեյթում, որտեղ կար բացօդյա ցնցուղ: Մայրիկը, Բեսսն ու Քերրին նստած էին Քլերմոնտի սուրճի սեղանի շուրջ:

Ես նրանց համար բաժակներ էի տանում, երբ պապիկը ներս մտավ:

- Այսպիսով, Փեննի, - ասաց նա՝ իր համար լցնելով բուրբոն պահարանի գրաֆինից, - Ինչո՞վ եք զբաղվում դու ու Կադին Ուինդեմիրում այս տարի, եթե հաշվի առնենք ստեղծված հանգամանքները: Բեսսը անհանգիստ էր, որ դուք միայնակ եք:

- Ես այդպիսի բան չեմ ասել, - ասաց Բեսսը:

Քերրին կկոցեց աչքերը:

- Այո, ասել ես, - ասաց պապիկն Բեսսին: Նա ժեստով ցույց տվեց որ նստեմ, - դու խոսում էիր հինգ ննջասենյակների մասին: Վերանորոգած խոհանոցի մասին և որ Փեննին հիմա մենակ է ու դրանց կարիքը չունի:

- Դա ճի՞շտ է, Բեսս, - մայրիկը հազիվ էր իրեն զսպում:

Բեսսը չպատասխանեց: Նա կծեց շրթունքը ու նայեց պատուհանին:

- Մենք միայնակ չենք, - ասաց մայրիկը պապիկին, - մենք պաշտում ենք Ուինդեմիրը, այդպես չէ՞, Կադի:

Պապիկը նայեց ինձ:

- Քեզ այնտեղ լա՞վ է, Կադենս:

Ես գիտեի ինչ պետք է պատասխանեմ. «Ավելի քան լավ է, ուղղակի ֆանտաստիկ է: Ես սիրում եմ Ուինդեմիրը, որովհետև դու այն կառուցել ես հատուկ մայրիկի համար: Ես ուզում եմ, որ իմ սեփական երեխաները մեծանան այնտեղ ու իմ երեխաների երեխաները: Դու այնքան հիանալի ես, պապիկ: Դու ընտանիքի գլուխն ես ու ես մեծարում եմ քեզ: Ես այնքան հպարտ եմ որ Սինքլեր եմ: Սա Ամերիկայի լավագույն ընտանիքն է»:

Ոչ հենց նույն բառերով: Բայց ես պետք է օգնեի մայրիկին տունը պահել՝ ասելով պապիկին, որ նա մեծատառով մարդ էր, որ նա մեր բոլոր ուրախությունների պատճառն էր, և հիշեցնելով նրան, որ ես էի ընտանիքի ապագան: Ամերիկայի բոլոր Սինքլերները կհավերժանային իրենց հասակով, սպիտակությամբ, գեղեցկությամբ ու հարստությամբ, եթե միայն նա թույլ տար ինձ ու մայրիկին մնալ Ուինդեմիրում:

Ես պետք է այնպես անեի, որ պապիկը իրեն առաջվա նման զգար, երբ ամեն ինչ իր վերահսկողության տակ է, որովհետև նրա կյանքը փոխվեց երբ տատիկը մահացավ: Ես ինչ-որ բան խնդրելիս պիտի գովաբանեի նրան՝ իբր չնկատելով նրա հարցի մեջ թաքնված ագրեսիան:

Մայրիկն ու նրա քույրերը կախված էին պապիկից ու նրա փողերից: Նրանք ստացել էին լավագույն կրթությունը, ունեին հազարավոր հնարավորություններ, հազարավոր կապեր, բայց մեկ է նրանք ի վիճակի չէին իրենք իրենց պահել: Նրանցից ոչ ոք ոչ մի օգուտ չտվեց աշխարհին: Ոչ մի պետքական բան չարեց: Ոչ մի գովելի բան: Նրանք դեռ փոքրիկ աղջիկներ էին, որ փորձում էին հայրիկին գոհացնել: Հայրը նրանց հացն ու ջուրն էր, կաթն ու մեղրը:

- Այն չափազանց մեծ է մեզ համար. – ասացի պապիկին:

Ոչ ոք ձայն չհանեց, երբ ես դուրս եկա սենյակից:

63

Մայրիկն ու ես լուռ էինք ընթրիքից հետո Ուինդեմիր վերադառնալու ճանապարհին: Երբ դուռը փակվեց մեր ետևից, նա շրջվեց իմ կողմ:

- Ինչու՞ դու ինձ չպաշտպանեցիր պապիկի հետ խոսելիս: Դու ուզում ես, որ մենք կորցնե՞նք այս տունը:

- Մեզ այն պետք չէ:

- Ես ընտրեցի գույները, սալիկները: Պատշգամբում դրոշ կախեցի:

- Այստեղ հինգ ննջասենյակ կա:

- Մենք մտածում էինք, թե մենք կունենանք մեծ ընտանիք, - մայրիկի դեմքը ձգվում է, - բայց այնպես չեղավ, ինչպես պլանավորած էր: Դա չի նշանակում, որ ես արժանի չեմ տանը:

- Միրրենն ու երեխաները կարող էին օգտագործել սենյակները: