Добавить в цитаты Настройки чтения

Страница 30 из 46

Տունը լուսավորվում է: Կրակը բարձրանում է վերև՝ լուսավորելով երկինքը: Այստեղ ոչ ոք չկա, որ օգնի:

Հեռվում կարողանում եմ տեսնել Վինեարդի հրշեջներին, որ հնարավորինս չափ արագ փորձում են հասնել իրենց նավակով:

Ավելի ուշ Վուդս Հոլի հրշեջ ծառայության նավակն է գնում կրակի ուղությամբ, որ մենք ենք սարքել:

Գատը, Ջոննին, Միրրենն ու ես:

Մենք սարքում ենք այդ կրակը և հիմա վառվում է ամբողջ Քլերմոնտը:

Վառվում է դղյակը, դղյակը այն արքայի, ով ուներ երեք սքանչելի դուստր:

Մենք վառեցինք այն:

Ես, Ջոննին, Գատն ու Միրրենը:

Հիմա հիշում եմ,

այն այնքան ուժեղ է ինձ հարվածում, որ ես ընկնում եմ,

և սուզվում եմ ներքև,

ներքև դեպի քարքարոտ հատակը, ու

ես կարողանում եմ տեսնել Բիչվուդի հիմքը, իսկ ձեռքերս ու ոտքերս անզգայացել են, բայց մատներս սառում են: Կողքերովս անցնում են ջրիմուռներ, քանի դեռ ես շարունակում եմ իջնել ներքև:

Իսկ հետո ես նորից վերև եմ բարձրանում, ու շնչում եմ:

Իսկ Քլերմոնտը վառվում է:

* * *

Ես իմ անկողնում եմ Ուինդեմիրում, սկսում է մայրամուտը:

Սա կղզում իմ վերջին շաբաթվա առաջին օրն է: Ես քայլում եմ պատուհանի մոտ վերմակովս փաթաթված:

Նոր Քլերմոնտն է: Ամբողջը խիստ ժամանակակից ու ճապոնական այգիով:

Հիմա ես նրան նայում եմ այնպիսին, ինչպիսին այն կա: Սա տուն է՝ կառուցված մոխրի վրա: Մոխիր՝ պապիկի ու տատիկի ստեղծած կյանքից, մոխիր՝ այն թխկուց, որի վրա շարժվում էին ճոճանակները, մոխիր՝ հնաոճ տնից՝ մեծ պատշգամբով ու ցանցաճոճով: Նոր տունը կառուցված էր ընտանիքի բոլոր խորհրդանիշների գերեզմանի վրա. «New Yorker» կոմիկսներ, չուչելներ, ձեռագործ բարձեր, ընտանեկան դիմանկարներ:

Մենք վառեցինք այդ ամբողջը:

Այն գիշեր, երբ պապիկն ու մնացածը նավակներով դուրս էին եկել ծով,

երբ աշխատողները ազատ էին,

և մենք Ստախոսներովս մենակ էինք կղզու վրա,

մենք չորսս արեցինք այն, ինչ վախենում էինք անել:

Մենք վառեցինք ոչ թե տուն, այլ սիմվոլ:

Վառեցինք մի սիմվոլ, հավասարեցրինք հողին:

59

Քադդլդաունի դուռը կողպած է: Թակում եմ այնքան, մինչև հայտնվում է Ջոննին նույն հագուստով ինչ անցած գիշեր:

- Ես ցուցադրական թեյն եմ պատրաստում. – ասում է նա:

- Շորերո՞վ ես քնել:

- Այո:

- Մենք կրակ սարքեցինք. – ասում եմ նրան, դեռ դռան մոտ կանգնած:

Նրանք այլևս ինձ չեն ստի: Ոչ մի տեղ չեն գնա առանց ինձ, որոշումներ չեն կայացնի առանց ինձ:

Ես հիմա հասկանում եմ մեր պատմությունը: Մենք հանցագործներ ենք: Չորս հոգանոց բանդա:

Ջոննին նայում է աչքերիս մեջ երկար ժամանակ, բայց բառ չի ասում: Ի վերջո շրջվում է ու գնում խոհանոց: Ես հետևում եմ նրան: Ջոննին թեյնիկից տաք ջուր է լցնում բաժակի մեջ:

- Ուրիշ ի՞նչ ես հիշում. – հարցնում է նա:

Ես տատանվում եմ:

Հիշում եմ կրակը: Ծուխը: Հսկա Քլերմոնտը ինչպես էր վառվում:

Գիտեմ հաստատ ու անկասկած, որ մենք էինք այն սարքել:

Հիշում եմ Միրրենի ձեռքը, նրա ոսկեգույն եղունգները, բռնած մոտորանավակների բենզինի կանիստրը:

Ջոննիի ոտքերը, վազում է Քլերմոնտի աստիճաններով ներքև դեպի նավակների պահոց:





Պապիկը՝ ծառից բռնված, նրա դեմքը լուսավորվում է խարույկից:

Ոչ: Ուղղում:

Լուսավորվում է նրա տնից, որ վառվում է ամբողջությամբ:

Բայց սրանք ես միշտ էլ հիշում էի: Պարզապես հիմա հասկանում եմ ինչին էին դրանք վերաբերվում:

- Ուրիշ ոչինչ, - ասում եմ Ջոննիին, - ուղղակի գիտեմ՝ մենք սարքեցինք կրակը: Ես հիշում եմ կրակը:

Նա պառկում է խոհանոցի հատակին ու ձեռքերը դնում գլխի տակ:

- Դու լա՞վ ես. – հարցնում եմ:

- Ուղղակի շատ եմ հոգնել, գրողը տանի: Եթե կուզենաս իմանալ. – Ջոննին շուռ է գալիս դեմքի վրա ու քիթը սեղմում սալիկին. – նրանք ասացին, որ էլ չեն խոսա, - մրթմրթում է նա հատակին, - նրանք ասացին, որ ամեն ինչ վերջացած է և որ իրենք իրար չեն կպնի:

- Ովքե՞ր:

- Մորաքույրերը:

Ես պառկում եմ հատակին նրա կողքին, որ կարողանամ լսել ինչ է խոսում:

- Մորաքույրերը խմում էին, ամեն գիշեր, - մրթմրթում է Ջոննին, այնպես ասես դժվարանում է բառերը արտասանել, - ու զայրացած էին, անընդհատ: Ճչում էին միմյանց վրա: Գազոնի վրայով թափառելով: Պապիկը ոչինչ չէր անում, բայց ավելի էր թեժացնում վեճը: Մենք նայում էինք՝ ինչպես են նրանք վիճում տատիկի իրերի ու Քլերմոնտում կախված նկարների համար… բայց ամենից շատ տան ու փողերի համար: Պապիկը արբած էր իր կարողությամբ, և մայրիկը ցանկացավ, որ ես փողերի հետ կապված խոսակցություն սկսեմ: Որովհետև ես էի ավագ տղա թոռը: Նա անընդհատ հրահրում էր ինձ… չգիտեմ: Դառնալ երիտասարդ ժառանգը: Ասել քո մասին վատ բաներ, քանի որ դու ավագ թոռնուհին ես: Դառնալ ապագա դեմոկրատիայի կրթված հույսը, այսպիսի ինչ-որ հիմարություններ: Նա ծախսել էր պապիկը տրամադրած ամբողջ գումարները, և ուզում էր որ ես այնպես անեի, որ նա չկորցներ իր բաժին ժառանգությունը:

Երբ նա խոսում է, գլխումս հիշողություններ են արթնանում՝ այնքան ուժեղ ու պայծառ, որ ցավեցնում են: Ես արագ նստում եմ ու ձեռքերս դնում աչքերիս:

- Հրդեհի մասին ուրիշ բա՞ն հիշեցիր, - մեղմ հարցնում է նա, - դրանք վերադառնու՞մ են:

Մի րոպե փակում եմ աչքերս ու փորձում հասկանալ:

- Ոչ, դրանք չէ: Բայց ուրիշ:

Ջոննին վերցնում է ձեռքս:

60

Գարնանը, տասնհինգերորդ ամռանից առաջ, մայրիկը ստիպեց ինձ որ պապիկին գրեմ: Ոչ մի կարևոր բան: «Այսօր մտածում էի քո ու քո կորուստի մասին: Հուսամ դու լավ ես»:

Ես ուղարկեցի բացիկներ, վերևում հաստ տպատառերով գրած «Կադենս Սինքլեր Իսթման»: «Սիրելի պապիկ, հենց այսօր ես հինգ կիլոմետր անցա հեծանվով, քաղցկեղի հետազոտությունների համար: Թենիսը մեկնարկում է հաջորդ շաբաթ: Մենք գրքային ակումբում կարդում ենք «Վերադարձ Բրայթսհեդը»: Սիրում եմ քեզ»:

- Ուղղակի հիշեցրու նրան, որ դու անհանգստանում ես, - ասաց մայրիկը, - և որ դու լավ մարդ ես: Լավ կրթված ու ընտանիքի պատիվը:

Ես չէի ուզում: Գրել կեղծ թվացող նամակներ: Իհարկե ես անհանգստանում էի: Ես սիրում էի պապիկին և մտածում էի նրա մասին: Բայց ես չէի ուզում երկու շաբաթը մեկ գրել իմ արժանիքների մասին:

- Նա այս պահին շատ զգացմունքային է, - ասաց մայրիկը, - նա սգի մեջ է: Մտածիր ապագայի մասին: Դու ավագ թոռնուհին ես:

- Ջոննին փոքր է ընդամենը երեք շաբաթով:

- Ես էլ հենց դա եմ ասում: Ջոննին տղա է և փոքր է ընդամենը երեք շաբաթով: Այնպես որ գրիր նամակը:

Ես արեցի այնպես, ինչպես նա ասաց:

Տասնհինգերորդ ամռանը Բիչվուդում մորաքույրերը փորձում էին փոխարինել տատիկին՝ պտտվելով պապիկի շուրջ ու հոգ տանելով նրան, ասես նա Բոստոնում մենակ չէր ապրում ինչ հոկտեմբերին մահացել էր Թիփփերը: Բայց նրանք նյարդայնացնող էին: Տատիկը այլևս չէր կարող նրանց միասին պահել, և նրանք վիճում էին իրենց հիշողությունների, տատիկի զարդերի, նրա պահարանի հագուստների, և նույնիսկ կոշիկների համար: Այս խնդիրները չկային հոկտեմբերին: Այդ ժամանակ նրանք ավելի նրբանկատ էին իրենց պահում: Այս ամենը մնացել էր ամռան համար: Երբ մենք եկանք Բիչվուդ հունիսի վերջին, Բեսսը արդեն իրենով էր արել տատիկի Բոստոնի սեփականությունը և հիմա նույնը սկսում էր անել Քլերմոնտում: Մորաքույրերը իրենց պլանշետներում ունեին դրանց նկարները և պարբերաբար մեջտեղ էին բերում:

- Ես միշտ սիրել եմ այս «երջանկության ծառով» զարդարանքը:

- Ես զարմացած եմ, որ դու այն հիշում ես: Դու երբեք չես օգնել տունը զարդարել:

- Իսկ ի՞նչ ես կարծում, ո՞վ էր դրանք ետ հավաքում: Ամեն տարի ես էի ամբողջ զարդարանքնեը հավաքում, փաթաթում թղթերի մեջ:

- Խեղճ:

- Սրանք մայրիկի մարգարիտներով ականջօղերն են, որ նա ինձ էր խոստացել:

- Սև մարգարիտո՞վ: Նա ասաց դրանք ես կարող եմ վերցնել:

Մորաքույրերը սկսեցին վիճել յուրաքանչյուր իրի շուրջ, ասես որոշված էր որ այդ ամռան յուրաքանչյուր օր պետք է այդպես անցներ: Վեճեր ու վեճեր, հին անարդարությունները հիշեցնում էին ու դրանք այլ տեսանկյունից քննարկում:

Ուրիշ տարբերակներ:

- Պապիկին ասա, թե ինչքան շատ ես սիրում ձեռագործ սփռոցները. – ասաց մայրիկը ինձ:

- Ես դրանք չեմ սիրում:

- Նա քեզ չի մերժի, - մենք երկուսով Ուինդեմիրի խոհանոցում էինք: Նա խմած էր, - դու ինձ սիրում ես, այնպես չէ՞, Կադենս: Հիմա դու այն ամենն ես ինչ ես ունեմ: Դու հայրիկիդ նման չես:

- Բայց ինձ ոչ մի կերպ չեն հետաքրքրում սփռոցները:

- Ուրեմն ստիր: Ասա նրան Բոստոնի տան սփռոցների մասին: Այն բաց դեղինները, ասեղնագործություններով:

Հեշտ էր ասելը, որ կմտածեմ: