Добавить в цитаты Настройки чтения

Страница 29 из 46

Միրրենը տրորում շրթունքները:

- Ես չգիտեմ քեզ ինչ ասել. – ասում է նա:

- Ասա ինձ ինչ է տեղի ունեցել. – ասում եմ ես:

- Դա չստացված ամառ էր:

- Ինչպե՞ս:

- Դա այն ամենն է ինչ կարող եմ ասել, իմ սիրելի Կադի:

- Դու ինչու՞ երբեք դուրս չես գալիս Քադդլդաունից, – հանկարծ հարցնում եմ ես, - դու համարյա միշտ այստեղ ես, միայն երբեմն կարող է գնաս փոքր ափ:

- Ես թիավարելու եկա այսօր. – ասում է նա:

- Բայց դու սկսեցիր քեզ վատ զգալ: Դու այն ֆոբիա՞ն ունես, – հարցնում եմ, - այն, որ վախենում են բաց տարածություններից: Ագորաֆո՞բիա:

- Ես լավ չեմ, Կադի, - ասում է Միրրենը պաշտպանվելով, - ես անընդհատ մրսում եմ, չեմ կարողանում դողս դադարեցնել: Կոկորդս ցավում է: Այսքանից հետո դու նույնպես չես կարողանա դուրս գալ:

Ես դրանից ավելի վատ էլ եմ լինում, մեծ մասամբ, բայց այս անգամ չեմ հիշատակում գլխացավերս:

- Ուրեմն մենք պիտի ասենք Բեսսին: Դիմենք Բժշկի:

Միրրենը թափահարում է գլուխը:

- Սա ընդամենը հիմար մրսածություն է, որից չեմ կարողանում ազատվել: Կարծես երեխա լինեմ: Ինձ կոճապղպեղի հյութ կբերե՞ս:

Այլևս չեմ կարողողանում հակաճառել: Ես բերում նրա հյութը ու մենք միացնում ենք հեռուստացույցը:

56

Առավոտ, Ուինդեմիրի բակի ծառից կախված է անվադողից ճոճանակ: Նույն նրանցից, որ առաջ կախված էին Քլերմոնտի հսկա թխկուց:

Կատարյալ:

Նրանց նման, որոնցով Թիփփեր տատիկն էր ինձ ճոճում: Հայրիկը:

Պապիկը:

Մայրիկը:

Նրա նման, որի վրա ես ու Գատը համբուրվեցինք կեսգիշերին:

Ես հիշում եմ հիմա, թե ինչպես տասնհինգերորդ ամռանը Ջոննին, Միրրենը, Գատը ու ես Քլերմոնտում խցկվեցինք, որ միասին ճոճվենք: Մենք չափազանց մեծ էինք տեղավորվելու համար: Հրելով իրար, մի կերպ տեղավորվեցինք: Մենք ծիծաղում էինք ու դժգոհում իրարից: Մեղադրում էինք մեկս մյուսին մեծ հետույք ունենալու համար: Մեղադրում էինք իրար, որ վատ հոտ է գալիս, ու նորից փորձում տեղավորվել:

Ի վերջո հարմարվեցինք: Բայց հետո չկարողացանք ճոճել: Մենք այնքան պինդ էինք խցկված, որ ոչ մի կերպ հնարավոր չէր շարժվել: Մենք բղավում ու բղավում էինք անընդհատ փորձերից: Երկվորյակները անցան կողքներովս, բայց հրաժարվեցին օգնել: Վերջապես Թաֆտն ու Ուիլլը դուրս եկան Քլերմոնտից և արեցին այն ինչ կարգադրեցինք: Փնթփնթալով, նրանք հրեցին մեզ մեծ շրջանով: Մեր ծանրությունը մեծ էր, ու դրանից երբ մեզ բաց թողեցին, մենք պտտվեցինք ավելի արագ ու արագ, այնքան ուժեղ ծիծաղելով, որ գլուխներս սկսեց պտտվել ու ցավալ:

Մենք չորսովս՝ Ստախոսներով: Հիմա հիշում եմ դա:

Նոր ճոճանակը պինդ է երևում: Հանգույցները ավելի վստահելի են:

Անիվի ներսում ծրար է դրված:





Գատի ձեռագիրն է. «Կադիի համար»:

Բացում եմ ծրարը:

Ներսում չորացրած, ծովափյա վայրի վարդեր:

57

Ժամանակին մի արքա էր ապրում , ով ուներ երեք սքանչելի դուստր : Նա տալիս էր նրանց այն , ինչ նրանց սիրտը կուզեր , և երբ նրանք բավականաչափ մեծացան , նրանց հարսանիքները նշվեցին մեծ շքեղությամբ : Երբ կրտսեր դուստրը ունեցավ աղջիկ , արքան ու թագուհին ուրախությունից գլուխները կորցրել էին : Ոչ շատ ուշ , երբ ծնվեց միջնեկ դստեր աղջիկը , ցնծությունը կրկնվեց :

Վերջապես ավագ դուստրը ունեցավ երկվորյակ տղաներ բայց ցավոք , ամեն ինչ այնպես չեղավ , ինչպես ակնկալվում էր : Տղաներից մեկը մարդ էր , առողջ տղա , մյուսը ավելի շատ նման էր մկան :

Երեխաները մեծացան , և մկնիկը նույնպես : Նա խելացի էր ու իր բեղերը միշտ մաքուր էր պահում : Նա շատ ավելի խելացի էր ու հետաքրքրասեր , քան նրա եղբայրը կամ քույրերը :

Բայց մեկ է , նա անտանելի էր արքայի ու թագուհու համար : Երբ հնարավոր եղավ , նրա մայրը նրան ոտքի հանեց , տվեց նրան պայուսակ , որի մեջ լցրել էր հապալաս ու ընկուզեղեն , և ուղարկեց նրան աշխարհը տեսնելու :

Նա հեռացավ , քանի որ տեսել էր կյանքը դղյակից դուրս , գիտեր , որ եթե մնար տանը , նա միշտ կլիներ կեղտոտ գաղտնիք , ամոթանքի աղբյուր իր մոր ու յուրաքանչյուրի համար ով նրան ճանաչում էր :

Նա ետ չնայեց դղյակին , որ ժամանակին իր տունն էր եղել :

Այնտեղ նա նույնիսկ անուն չուներ :

Հիմա նա ազատ էր առաջ գնալու և իր համար անուն ստեղծելու համար այդ մեծ , մեծ աշխարհում :

Եվ գուցե ,

հնարավոր է ,

մի գեղեցիկ օր նա ետ կվերադառնա ,

և կվառի այդ

գրողի տարած

դղյակը ,

կհավասարեցնի հողին :

Մաս չորրորդ

Նայի՛ր , հրդեհ

58

Նայիր:

Հրդեհ:

Այնտեղ, Բիչվուդի հարավային հատվածում: Որտեղ թխկին կանգնած է լայն գազոնի վրա: