Добавить в цитаты Настройки чтения

Страница 25 из 46



Ջոննին մատներով պանիր է ուտում ու հեռուստացույցով դիտում է բրիտանական կատակերգություններ: Մի օր նա հավաքում է հին թեյի պակետիկներ, միայն ծանրաքաշերը, և սկսում է դրանք գցել նարնջի հյութով լի բաժակի մեջ:

- Ի՞նչ ես անում, - հարցնում եմ:

- Ամենաշատ ցայտողը ստանում է ամենաշատ միավորները:

- Բայց ինչու՞:

- Իմ միտքը խորհրդավոր է գործում, - ասում է Ջոննին, - ու ես գաղտնիությունը համարում եմ ամենաճիշտ տեխնիկան:

Ես օգնում եմ նրան միավորները համակարգելու հարցում: Հինգ միավոր բլթոցի համար, տասը միավոր թափվածի համար, քսան միավոր բաժակի ետևում պատին ստացված դեկորատիվ պատկերի համար:

Մենք օգտագործում ենք թարմ քամած հյութի ամբողջ շիշը: Վերջացնելուց հետո Ջոննին հեռանում է՝ թողնելով բաժակն ու թեյի թաց, այլանդակված պակետիկները սեղանին:

Ես էլ չեմ մաքրում:

Գատի մոտ կա ցուցակ՝ երբևէ գրված հարյուր հանճարեղ վեպերը, և նա ամեն հնարավոր ճանապարհով փորձում է դրանք գտնել կղզում: Նա դրանց մեջ կպչուն թղթերով նշումներ է անում, հետո բարձրաձայն հատվածներ է կարդում: «Անտեսանելի մարդը», «Ճամփորդություն դեպի Հնդկաստան», «Կատարյալ Ամբերսոններ»: Ես միայն կիսով չափ եմ լսում, երբ նա կարդում է, որովհետև Գատը չի համբուրել ինձ, չի խոսացել հետս, ինչ մենք որոշել ենք մեզ սովորական պահել:

Կարծում եմ, նա խուսափում է ինձ հետ մենակ մնալուց:

Ես նույնպես խուսափում եմ նրա հետ մենակ մնալուց, որովհետև նրա կողքին մարմինս երգում է, որովհետև նրա յուրաքանչյուր շարժում լցված է հոսանքով: Ես հաճախ եմ մտածում գրկել նրան, կամ տանել մատներս նրա շրթունքների վրայով: Երբ ես ինձ թույլ եմ տալիս այս մտքերը, միայն մի պահ Ջոննին ու Միրրենը անհետանում են տեսադաշտից, եթե թեկուզ այդ մի վայրկյանը մենք մենակ ենք, անփոխադարձ սիրո սուր ցավը առաջացնում է միգրեն:

Այդ օրերին նա լինում է այլանդակ վհուկ՝ դիպչելով ուղեղիս զգայուն կետերին, իր սարսափելի եղունգներով: Նա դիպչում է իմ բաց նյարդերին, ստուգում կարո՞ղ է արդյոք գլխումս մնալու տեղ գտնել: Եթե գտնում է, նշանակում է ես գամված եմ անկողնուս մի կամ գուցե երկու օր:

Մենք համարյա ամեն օր ճաշում ենք տանիքին:

Ենթադրում եմ, նրանք այդպես են անում նաև այն ժամանակ, երբ հիվանդ եմ:

Ժամանակ առ ժամանակ տանիքից շիշ է գլորվում և հատակին փշրվում: Դրանից, պատշգամբում ամբողջը ապակու կտորներ են՝ լիմոնադի հետքերով, որի շուրջը տզզոցով պտտվում են ճանճերը:

47

Երկրորդ շաբաթվա վերջն է, Ջոննիին գտնում եմ այգում միայնակ, Լեգոի կուբիկներով ինչ-որ բան կառուցելիս՝ երևի Րեդ Գեյթը:

Ինձ մոտ ունեմ մարինացված բանջարեղեն, պանիրի ձողիկներ և տապակած թյուննոս ձկան կտորներ՝ այն ինչ մնացել էր Նոր Քլերմոնտի խոհանոցում: Քանի որ մենք միայն երկուսով ենք, որոշում ենք էլ չբարձրանալ տանիք: Մենք բացում ենք ամանները ու շարում կեղտոտ պատշգամբում: Ջոննին պատմում է, թե ինչպես է ուզում լեգոից պատրաստել Հոգվարտսը: Կամ Մահվան Աստղը: Կամ, սպասե՛ք: Ավելի լավ է լեգոից թյուննոս ձուկ Նոր Քլերմոնտում կախելու համար, հիմա երբ պապիկի չուչելներից այնտեղ չի մնացել: Որոշված է: Շատ ափսոս, որ այս հիմար կղզու վրա չկա բավարար չափով լեգո, այնպիսի հեռանկարային ծրագրերի համար, ինչպիսին նրանն է:

- Ինչու՞ չէիր զանգում կամ չէիր գրում իմ պատահարից հետո, - հարցնում եմ ես: Ես չէի մտածել այս թեման բարձրացնել: Բառերը դուրս թռան բերանիցս:

- Օհ, Կադի:

Ես ինձ հիմար եմ զգում հարցիս համար, բայց ես ուզում եմ իմանալ:

- Չե՞ս ուզում դրա փոխարեն խոսել լեգոից թյուննոս ձկան մասին. – փորձում է շողոքորթել Ջոննին:

- Ես մտածում էի գուցե քեզ ձանձրացրել եմ իմ այդ հաղորդագրություններով: Մեկում քեզ հարցնում էի Գատի մասին:

- Չէ, չէ, - Ջոննին ձեռքերը մաքրում է վերնաշապիկին, - ես կորա, որովհետև ես ապուշ եմ: Որովհետև ընտրություն կատարելիս ես չեմ մտածում, դիտել եմ չափից շատ մարտաֆիլմեր, և ինչ-որ տեղ ընդօրինակում եմ:

- Լու՞րջ: Ես այդպիսի կարծիք չունեմ քո մասին:

- Սա անհերքելի փաստ է:

- Դու չե՞ս զայրացել:

- Ես ուղղակի հիմարի մեկն էի: Բայց ոչ զայրացած: Երբեք: Կներես ինձ, Կադենս:

- Շնորհակություն:

Նա վերցնում է լեգոի կտորներ ու սկսում միացնել դրանք իրար:

- Գատը ինչու՞ կորավ: Դու գիտե՞ս:

Ջոննին հոգոց է հանում.

- Դա ուրիշ հարց է:

- Նա ինձ ասաց, որ իրականում ես նրան չգիտեմ:

- Հնարավոր է:

- Նա չի ցանկանում խոսել պատահարի մասին: Կամ, թե ինչ էր պատահել մեզ հետ այդ ամառ: Նա ուզում է, որ մենք մեզ սովորական պահենք, ասես ոչինչ չի եղել:

Ջոննին հավաքել է լեգոն ըստ գույնների. Կապույտ, սպիտակ ու կանաչ:

- Գատը իրեն սխալ պահեց այն աղջկա՝ Ռաքելի նկատմամբ՝ սկսելով քեզ հետ հանդիպել: Նա գիտեր, որ դա ճիշտ չէ, և ատում էր ինքն իրեն դրա համար:

- Լավ:

- Նա չէր ուզում այդ տեսակի տղա լինել: Նա ուզում է լինել լավ մարդ: Ու այն ամառ նա իրոք զայրանում էր ամեն հնարավոր պատճառով: Եվ երբ նա քո կողքին չեղավ, երբ դու նրա կարիքը ունեիր, նա սկսեց ատել ինքն իրեն էլ ավելի շատ:



- Կարծու՞մ ես:

- Կռահում եմ. – ասում է Ջոննին:

- Նա հանդիպու՞մ է ինչ-որ մեկի հետ:

- Օյ, Կադի, - ասում է Ջոննին, - նա մեծամիտ հիմարի գլուխ է: Ես սիրում եմ նրան ինչպես եղբորս, բայց դու չափազանց լավն ես նրա համար: Գտիր քեզ համար մի հաճելի վերմոնտցի տղայի, մեծ մկաններով, ինչպիսին Դրեյք Լոգգերհեդն է:

Հետո նա չի դիմանում, սկսում է ուժեղ ծիծաղել:

- Դու անհույս ես:

- Չեմ կարող հերքել, - պատասխանում է նա, - բայց դու պետք է դադարես լինել այդքան նվնվան:

48

ՆՎԻՐՈՒՄ ԵՄ. Դիանա Ուին Ջոնսի «Կախարդական կյանքը»:

Սա «Քրեստոմանսի» սերիաներից մեկն է, որ մայրիկը կարդում էր ինձ ու Գատի համար, երբ մենք ութ տարեկան էինք: Ես այն հետո կարդացել եմ շատ անգամներ, բայց կասկածում եմ որ Գատը նույնպես:

Բացում եմ գիրքը ու գրում առաջին էջին՝ «Գատի համար, ամենա-ամենայով. Կադի»:

Հաջորդ օրը, վաղ առավոտ գնում եմ Քադդլդաուն, անցնում թեյի հին բաժակների ու DVD-ների միջով: Թակում եմ Գատի ննջասենյակի դուռը:

Պատասխան չկա:

Նորից եմ թակում, ու դուռը բացվում է:

Ես առաջ էլ էի եղել Թաֆտի սենյակում: Այստեղ կան խաղալիք-արջեր ու նավերի մոդելներ, Գատի գրքերի շարանը, չիպսի դատարկ փաթեթներ, ընկույզ, որ փշրվում է ոտքերի տակ: Բնական ու գազավորված հյութերի կիսատ շշեր, CD-ներ, Էրուդիտի տուփ, որի տառերի մեծ մասը թափված է հատակին: Այստեղ այնպես է, ինչպես ամբողջ տանը, եթե ոչ ավելի վատ:

Ինչ որ է, նա այստեղ չէ: Երևի ծովափին է:

Գիրքը թողնում եմ նրա բարձին:

49

Այդ գիշեր ես ու Գատը Քադդլդաունի տանիքին մնում ենք մենակ: Միրրենը սրտխառնոց ուներ, Ջոննին տարավ նրան ներքև թեյ խմելու:

Նոր Քլերմոնտից երաժշտության ու մորաքույրերի ձայներն են լսվում, որտեղ նրանք պապիկի հետ միասին ուտում են հապալասով կարկանդակ ու գինի խմում: Փոքրերը հյուրասենյակում ֆիլմ են դիտում:

Գատը տանիքի թեք մասով քայլում է մինչև եզրը հետո վերադառնում ու նորից: Դա վտանգավոր է թվում, հեշտությամբ կարող է ընկնել, բայց նա չի վախենում:

Հիմա հարմար պահ է նրա հետ խոսելու համար:

Հիմա հարմար պահ է, որ մենք կարող ենք դադարել սովորական ձևանալը:

Ես փնտրում եմ հարմար բառեր, ճիշտ սկսելու համար:

Հանկարծ նա երեք մեծ քայլով հայտնվում է այնտեղ, որտեղ ես նստած եմ:

- Դու շատ, շատ գեղեցիկ ես, Կադի, - ասում է նա:

- Լուսնի լույսն է: Այն բոլոր աղջիկներին գեղեցիկ է ցույց տալիս:

- Ես կարծում եմ դու գեղեցիկ ես միշտ ու հավերժ, - նրա պատկերը երևում է լուսնի դիմացից, - դու ընկեր ունե՞ս Վերմոնտում:

Իհարկե չունեմ: Ես բացի նրանից երբեք ընկեր չեմ ունեցել:

- Ես ունեմ ընկեր, անունը՝ Պերկոսետ, - ասում եմ ես, - մենք շատ մոտ ենք: Ես նույնիսկ Եվրոպա եմ գնացել նրա հետ անցած ամառ:

- Աստված իմ. – Գատը ջղայնանում է: Կանգնում ու քայլում է ներքև տանիքի եզր:

- Կատակում եմ:

Նա վերադառնում է ինձ մոտ:

- Դու ասում ես, որ մենք չպետք է քեզ խղճանք…

- Այո:

- …Բայց հետո այսպիսի հայտարարություններ ես անում: «Ես ունեմ ընկեր, անունը՝ Պերկոսետ»: Կամ «ես ուսումնասիրում էի կապույտ, իտալական զուգարանակոնքի հիմքը»: Եվ պարզ է, դու ուզում ես, որ բոլորը քեզ խղճան: Եվ մենք կխղճայինք, ես կխղճայի, բայց դու պատկերացում չունես ինչ հաջողակ ես դու:

Ես կարմրում եմ:

Նա ճիշտ է:

Ես ուզում եմ, որ մարդիկ ինձ խղճան: Ուզում եմ: