Добавить в цитаты Настройки чтения

Страница 23 из 46



Ես գնացի ու վերցրի սագը:

- Մարդիկ չպետք է փղոսկր գնեն, - ասացի ես, - նրա անօրինական լինելը պատճառ ունի: Օրեր առաջ Գատը կարդում էր, որ…

-Ինձ մի՛ ասա ինչ է այդ տղան կարդում, - կոպիտ ասաց պապիկը, - ես տեղյակ եմ: Ես ունեմ բոլոր փաստաթղթերը:

- Կներես: Բայց նա ինձ ստիպեց մտածել որ…

- Կադենս:

- Դու կարող էիր այդ արձանները հանել աճուրդի և ստացված հասույթը տրամադրել վայրի բնության պահպանմանը:

- Այդ դեպքում ես այլևս արձան չէի ունենա: Դրանք շատ թանկ էին Թիփփերի համար:

- Բայց…

Պապիկը ձայնը բարձրացրեց.

- Մի՛ ասա ինձ, ինչպես վարվել իմ փողերի հետ, Կադի: Դրանք քոնը չեն:

- Լավ:

- Դու չպետք է ինձ ասես ինչպես տնօրինել այն, ինչ պատկանում է ինձ, պա՞րզ է:

- Այո:

- Երբեք:

- Այո, պապիկ:

Ես ցանկություն ունեցա նետել սագի արձանը սենյակով մեկ:

Այն կկոտրվե՞ր, երբ բախվեր բուխարուն: Այն կփշրվե՞ր:

Ես սեղմում եմ բռունցքներս:

Դա առաջին անգամն էր, որ մենք խոսեցինք Թիփփեր տատիկի մասին, նրա մահից հետո:

Պապիկը նավակը պարանով կապում է նավամատույցին:

- Դու դեռ կարոտու՞մ ես տատիկին, - հարցնում եմ նրան, երբ մենք քայլում ենք Նոր Քլերմոնտ, - որովհետև ես կարոտում եմ: Մենք երբեք չենք խոսում նրա մասին:

- Իմ մի մասը մահացել է, - ասում է նա, - իսկ դա լավագույն մասն էր:

- Այդպե՞ս ես կարծում. – հարցնում եմ ես:

- Սա այն ամենն է ինչ կարող եմ ասել. – ասում է պապիկը:

43

Ես Ստախոսներին գտա Քադդլդաունի բակում: Գազոնին թափված են թենիսի ռակետներ, խմիչքների շշեր, ուտելիքեների փաթեթներ ու լողի սրբիչներ: Նրանք երեքը պառկել են ադեալներին, աչքերին արևային ակնոցներ, չիպս են ուտում:

- Հիմա լա՞վ ես. – հարցնում է Միրրենը:

Գլխով եմ անում:

- Մենք քեզ կարոտում էինք:

Նրանց մարմիններին մանկական յուղ է քսված: Դրանցից երկուսը գցված են խոտի վրա:

- Չե՞ք վախենում, որ կայրվեք. – հարցնում եմ ես:

- Ես այլևս չեմ հավատում արևապաշտպան քսուկներին. – ասում է Ջոննին:

- Նա որոշել է, որ բոլոր գիտնականները կոռումպացված են, և որ արևապաշտպան քսուկների ամբողջ ինդուստրիան փողաբեր խարդախություն է. – ասում է Միրրենը:

- Դու երբևէ տեսե՞լ ես արևային այրվածքներ, - հարցնում եմ, - երբ մաշկին, բառիս բուն իմաստով, փուչիկներ են լինում:

- Դա հիմար միտք է, - ասում է Միրրենը, - մենք ուղղակի ձանձրույթից ենթադրություններ ենք անում, ընդամենը դա:

Բայց խոսելու ընթացքում նա մեծ քանակությամբ մանկական յուղ է քսում ձեռքերին:

Ես պառկում եմ Ջոննիի կողքին:

Բացում եմ խորովածի համով չիպսի փաթեթը:

Ուշադիր նայում եմ Գատի կրծքավանդակին:

Միրրենը բարձրաձայն կարդում է գրքից հատված Ջեյն Գուդալի մասին:

Մենք երգ ենք լսում իմ այֆոնով:

- նորից բացատրիր, ինչու՞ չես հավատում արևապաշտպան քսուկներին. – հարցնում եմ Ջոննիին:

- Դա խաբեություն է, - ասում է նա, - վաճառել շատ լոսիոններ, ինչի կարիքը ոչ ոք չունի:

- Ահա:

- Ես չեմ այրվի, - ասում է նա, - կտեսնես:

- Բայց ինչու՞ եք մանկական յուղ քսում:

- Օ, դա էքսպերիմենտի մասը չէ, - ասում է Ջոննին, - ինձ ուղղակի դուր է գալիս անընդհատ յուղոտ լինել:

Գատը ինձ բռնացնում է խոհանոցում, ուտելու բան փնտրելիս: Շատ բան չկա:

- Անցած անգամ, երբ քեզ տեսա, ես կրկին ոչ օպտիմալ էի, - ասում է նա, - միջանցքում, մի քանի օր առաջ:

- Հա. – ձեռքերս դողում են:



- Կներես:

- Բան չկա:

- Կարո՞ղ ենք սկսել սկզբից:

- Մենք չենք կարող ամեն օր սկզբից սկսել, Գատ:

- Ինչու՞, - նա ցատկում է, որ նստի սեղանին, - գուցե սա երկրորդ շանսը տալու ամա՞ռ է:

- Երկրորդ, իհարկե: Բայց դրանից հետո ամեն ինչ դառնում է ծիծաղելի:

- Ուղղակի քեզ սովորական պահիր, - ասում է նա, - գոնե միայն այսօր: Արի ձևացնենք, թե ես չեմ խճճվել, ձևացնենք թե դու զայրացած չես: Արի մեզ պահենք այնպես, ասես մենք ընկերներ ենք ու մոռանանք կատարվածը:

Ես չեմ ուզում ձևացնել:

Ես չեմ ուզում ընկերներ լինենք:

Ես չեմ ուզում մոռանալ: Ես փորձում եմ հիշել:

- Ուղղակի մի կամ երկու օր, մինչ ամեն ինչ հունի մեջ կընկնի, - ասում է Գատը, տեսնելով իմ անորոշությունը, - մենք ուղղակի լավ ժամանակ կանցկացնենք մինչև այս ամենը կդադարի շատ մեծ խնդիր լինել:

Ես ուզում եմ իմանալ ամեն ինչ, հասկանալ ամեն ինչ: Ես ուզում եմ Գատին մոտեցնել ինձ, գրկել ու երբեք նրան բաց չթողնել: Բայց երևի սա միակ միջոցն է ամեն ինչ վերականգնելու:

«Քեզ նորմալ պահիր: Հենց հիմա:

Որովհետև դու նորմալ ես: Որովհետև դու կարող ես:»

- Ես արդեն սովորել եմ, ինչպես դա անել, - ասում եմ ես:

Ես հանձնում եմ նրան իրիսների տուփը, որ ես ու պապիկը Էդգարթունից էինք գնել, և նրանից, թե շոկոլադը տեսնելիս ինչպես է նրա դեմքը փայլում, սիրտս կծկվում է:

44

Հաջորդ օրը ես ու Միրրենը առանց թույլտվության վերցնում ենք փոքր մոտորանավակը Էդգարթաուն գնալու համար:

Տղաները գալու ցանկություն չունեն: Նրանք գնում են կայակ քշելու:

Ես վարում եմ իսկ Միրրենը ձեռքը պահում է ջրի տակ:

Միրրենը շատ բան չի հագել. երիցուկներով բիկինի և ջինսե մինի կիսաշրջազգեստ: Նա Էդգարթաունի քարե ճանապարհով քայլում է ներքև ու պատմում է Դրեյք Լոգգերհեդի մասին և թե ինչ է նշանակում «սեռական կապ» ունենալ նրա հետ: Նա դրան միշտ այդպես է անվանում, նրա պատասխանը, թե դա ինչ զգացողություն է, կապված է վարդերով ծովափի բույրի հետ՝ խառնած «ամերիկյան սարեր» ատրակցիոնի ու հրավառության հետ:

Նա նաև պատմում է, թե ինչ շորեր է ուզում գնել Պոնոմայի առաջին տարվա համար, ինչ ֆիլմեր է ուզում դիտել, և իր ծրագրերի մասին, որ ուզում է իրականացնել այս ամառ, օրինակ Վինեարդում գտնել վայրեր ձի քշելու համար ու կրկին սկսել պաղպաղակ պատրաստել: Անկեղծ ասած, նա կես ժամ այդպես անդադար խոսում է:

Եթե ես ունենայի նրա կյանքը… Ընկեր, պլաններ, քոլեջ Կալիֆորնիայում: Միրրենը հետևում է իր արևոտ ապագային, այն դեպքում երբ ես վերադառնալու եմ Դիկինսոնի ակադեմիա և այնտեղ եմ անցկացնելու ևս մեկ ցուրտ ու խեղդող տարի:

Ես գնում եմ «Murdick»-ի իրիսների փոքր տուփ, չնայած երեկվա գնածից մի քիչ մնացել է: Մենք նստում ենք նստարանին, Միրրենը դեռ խոսում է:

Ուրիշ հիշողություն է վերադառնում:

Ամառ տասնհինգերորդ, Միրրենը նստած է Թաֆտի և Ուիլլի կողքին Էդգարթաունի մեր ամենասիրած սրճարանի՝ «Քլեմ շեքի» աստիճաններին: Տղաների մոտ կան պլաստմասե գունավոր ֆռռիկներ: Թաֆտի դեմքը կեղտոտ էր շոկոլադից, որ արդեն կերել էր: Մենք սպասում էինք Բեսսին, որովհետև նրա մոտ էին Միրրենի կոշիկները: Նա չէր կարող ներս մտնել առանց կոշիկների:

Միրրենի ոտքերը կեղտոտ էին իսկ եղունգներին կապույտ լաք:

Այնքան սպասեցինք մինչև Գատը դուրս եկավ ներքևի խանութից: Նրա թևի տակ գրքեր կային: Նա հնարավորինս չափ արագ վազեց դեպի մեզ, ասես ուզում էր մեզ պահել, չնայած մենք շարունակում էինք նստած մնալ:

Հետո նա կտրուկ կանգ առավ: Ամենավերևինը Սարտրի «Գոյը և չգոյը» գիրքն էր: Նա ձեռքերին դեռ գրված էին բառերը: Պապիկի առաջարկածը:

Գատը ծիծաղելի ձևով մի կերպ ծռվեց ու ինձ հանձնեց ամենատակի գիրքը. դա Ժակլին Մորիարտիի վեպերից էր: Ես ամբողջ ամռանը նրա գրքերն էի կարդացել:

Բացեցի առաջին էջը: Այն մակագրված էր. «Կադիի համար, ամենա-ամենա-ամենայով. Գատ»:

- Ես հիշում եմ, ինչպես էինք սպասում քո կոշիներին «Քլեմ շեք» մտնելու համար, - ասում եմ Միրրենին: Հիմա նա դադարում է խոսելը և ուշադիր նայում է ինձ, որ շարունակեմ, - ֆռռիկները, - ասում եմ, - Գատը ինձ գիրք է տալիս:

- Այսինքն քո հիշողությունը վերադառնու՞մ է, - ասում է Միրրենը, - դա հիանալի է:

- Մորաքույրերը վիճեցին տան համար:

Նա թափ է տալիս ուսերը.

- Մի քիչ:

- Իսկ ես ու պապիկը վիճեցինք նրա փղոսկրից արձանիկների համար:

- Հա: Մենք այդ մասին խոսեցինք այն ժամանակ:

- Մի բան ինձ ասա:

- Ի՞նչ:

- Պատահարից հետո Գատը ինչու՞ անհետացավ:

Միրրենը խաղում է մազերի հետ:

- Չգիտեմ:

- Նա վերադարձավ Ռաքելի մո՞տ:

- Ես չգիտեմ:

- Մենք վիճե՞լ էինք: Ես ինչ-որ սխալ բա՞ն էի արել:

- Ես չգիտեմ, Կադի:

- Մի քանի օր առաջ նա իմ պատճառով հուսահատվեց: Նրա համար, որ չգիտեի աշխատողների անունները: Նրա համար, որ չէի տեսել Նյու Յորքի նրա բնակարանը: