Добавить в цитаты Настройки чтения

Страница 21 из 46



- Ես լսել էի, թե այն ռոմանս է:

Գատը ճոճում է գլուխը.

- Այդ մարդիկ անտանելի են միմյանց նկատմամբ:

- Դու ասում ես, թե պապիկը մտածում է թե դու Հի՞տքլիֆն ես:

- Երդվում եմ, նա այդպես է մտածում, - ասում է Գատը, - դաժանությունս բարեհամբույր դիմակիս տակ թաքցնելով, դավաճանում եմ նրան, ով ամեն տարի կղզում մեծահոգաբար ինձ իր խնամակալության տակ է վերցնում, դավաճանում եմ նրան՝ հրապուրելով նրա Քեթրինին, նրա Կադենսին: Եվ իմ վերջը կլինի այն, որ կարթնանա այն հրեշը, որ նա միշտ տեսնում էր իմ մեջ:

Ես լուռ եմ:

Գատը լուռ է:

Ես մեկնում եմ ձեռքս ու դիպչում նրան: Միայն բարակ վերնաշապիկի տակից նրա ձեռքին դիպչելու զգացմունքը ինձ մոտ նրան կրկին համբուրելու ցանկություն է առաջացնում:

- Գիտե՞ս ինչն է սարսափելին, - ասում է Գատը՝ առանց ինձ նայելու, - սարսափելին այն է, որ պապիկդ ճիշտ դուրս եկավ:

- Ոչ, այդպես չէ:

- Օ, այո այդպես է:

- Գատ, սպասիր:

Բայց նա գնում է իր սենյակ և փակում է դուռը:

Ես մենակ եմ մութ միջանցքում:



40

Ժամանակին մի արքա էր ապրում , ով ուներ երեք սքանչելի դուստր : Աղջիկները մեծանալով օր օրի ավելի էին գեղեցկանում : Նրանք մեծ հարսանիքներ ունեցան , բայց առաջին թոռան ծնունդը բերեց հիասթափություն : Կրտսեր արքայադստեր դուստրը այնքան , այնքան փոքր էր , որ նրա մայրը նրան պահում էր իր գրպանում , որտեղ աղջիկը մնում էր աննկատ : Ի վերջո նորմալ հասակով թոռները ծնվեցին , և արքան ու թագուհին գրեթե ամբողջությամբ մոռացան փոքրիկ թոռան գոյության մասին :

Երբ չափազանց փոքրիկ թոռնուհին տարիքով բավականին մեծացավ , նա իր օրերի մեծ մասը անցկացրել էր համարյա չլքելով իր փոքրիկ անկողինը : Շատ քիչ պատճառ կար , նրան դուրս հանելու համար , այդքան միայնակ էր նա :

Մի օր նա համարձակվեց գնալ դղյակի գրադարան և հիացած մնաց՝ բացահայտելով թե ինչքան լավ ընկեր կարող են լինել գրքերը : Նա սկսեց հաճախակի այնտեղ գնալ : Մի առավոտ , երբ նա կարդում էր , մի մուկ հայտնվեց սեղանի վրա : Նա կանգնած էր ուղղաձիգ , իսկ հագին փոքրիկ , թավշյա ժակետ : Նրա բեղերը մաքուր էին , մորթին՝ շագանակագույն :

- Դուք կարդում եք այնպես , ինչպես ես , - ասաց նա , - էջերով առաջ և ետ գնալով :

Նա քայլեց առաջ և ցածր խոնարվեց :

Մուկը փոքրիկ աղջկան հիացրեց իր արկածների մասին պատմություններով : Մուկը նրան պատմեց տրոլների մասին , ովքեր գողանում էին մարդկանց ոտքերը և աստվածների մասին , ովքեր մոռացել էին աղքատներին : Նա հարցեր էր տալիս տիեզերքի մասին և անընդհատ փնտրում էր պատասխաններ : Նա կարծում էր , որ վերքերը ուշադրություն են պահանջում : Իր հերթին աղջիկը նրան պատմեց հեքիաթներ , նկարեց նրա համար պիկսելային դիմանկարներ , նկարեց նրան գունավոր մատիտներով : Նա ծիծաղում ու վիճում էր մկան հետ : Նա առաջին անգամ կյանքում իրեն կենդանի զգաց :

Շատ ժամանակ չանցավ , երբ նրանք սիրեցին իրար :

Երբ աղջիկը ընտանիքին ներկայացրեց իր կողակցին , նա խոչնդոտների հանդիպեց :

- Նա ընդամենը մուկ է . – բացականչեց արքան արհամարանքով , մինչ թագուհին վախից ճչաց և դուրս վազեց դահլիճից : Եվ իրոք , ամբողջ թագավորությունը՝ սկսած թագավորական ընտանիքի անդամներից , վերջացրած աղախիններով , նայում էին մկանը անհանգստությամբ ու կասկածով :

- Նա անբնական է , - ասում էին մարդիկ , - իրեն մարդ ձևացնող կենդանի :

Աղջիկը չերկմպտեց : Նա և մուկը լքեցին դղյակը և ուղևորվեցին հեռու - հեռու : Օտար վայրում նրանք ամուսնացան , կառուցեցին իրենց համար տուն՝ լցված գրքերով ու շոկոլադով , և ապրեցին երկար ու երջանիկ :