Страница 20 из 46
- Ինչ-ի՞նչ: Մի մրթմրթա:
- Մենք բոլորս սիրում ենք քեզ, հայրիկ, - ասաց Քերրին բարձր, - ես գիտեմ, այս տարին ծանր էր:
- Եթե դուք պատրաստվում եք խելագարվել, դա ձեր գրողի տարած որոշումն է, - ասաց պապիկը, - ձեզ հավաք պահեք: Ես չեմ կարող ունեցվածքս թողնել խելագարներին:
Նայեք քույրերին հիմա, տասնյոթերորդ ամռանը: Այստեղ, ճապոնական այգում, Նոր Քլերմոնտում մայրիկը ձեռքով գրկել է Բեսսին, ով էլ ձգել է ձեռքը որպեսզի Քերրիի համար ազնվամորիյով կարկանդակ կտրի:
Սա հրաշալի երեկո է, և մենք իրոք հրաշալի ընտանիք ենք:
Ես չգիտեմ ինչն է փոխվել:
38
- Թաֆտը ունի նշանաբան, - ասում եմ Միրրենին: Կեսգիշեր է: Մենք Ստախոսներով Քադդլդաունի մեծ սենյակում Էրուդիտ ենք խաղում:
Իմ ծունկը կպնում է Գատի ազդրին, չնայած ես համոզված չեմ, որ նա նկատում է: Տախտակը համարյա լցված է: Իմ ուղեղը հոգնել է: Ինձ մոտ վատ տառեր են:
Միրրենը առանձին դասավորում է իր կտորները:
- Թաֆտը ունի ի՞նչ:
- Նշանաբան, - ասում եմ ես, - դե գիտես, ինչպես պապիկը: «Ոչ ոք չի սիրում փնթփնթաններին»:
- «Երբեք մի նստեք վերջին շարքերում», - նա պապիկի ձևերն է անում:
- «Մի նվնվա, մի արդարացիր», - ասում է Գատը, - կարծեմ սա Դիզրաելինն է:
- Օ, այդ մեկը նա պաշտում է, - ասում է Միրրենը:
- Եվս մեկը՝ «մի ընդունիր ոչը որպես պատասխան», - ավելացնում եմ ես:
- Աստված իմ, Կա՛դի, - գոռում է Ջոննին, - դու վերջապես կկազմե՞ս քո բառը, որ մենք շարունակենք խաղը:
- Մի գոռա նրա վրա, Ջոննի, - ասում է Միրրենը:
- Կներես, - ասում է Ջոննին, - բարեհաճ կգտնվե՞ս, խնդրում եմ, և կկազմե՞ս այդ շագանակագույն կտորներով անիծված էրուդիտի բառը:
Իմ ծունկը կպած է Գատի ազդրին: Իրականում չեմ կարողանում կենտրոնանալ: Ես կազմում եմ կարճ, թույլ բառ:
Ջոննին խաղում է հաջորդը:
- «Թմրադեղերը քեզ ընկեր չեն», - մեջբերում եմ ես, - սա է Թաֆտի նշանաբանը:
- Պարզ է, - ծիծաղում է Միրրենը, - որտեղի՞ց է նա դա մտածել:
- Երևի թմրադեղերի հետ կապված դասընթացներ է ունեցել դպրոցում: Գումարած դրան, երկվորյակները առանց հարցնելու մտել էին սենյակս և Թաֆտին ասել էին, որ սեղանս լցված է դեղերով, այդպիսով նա ուզում էր համոզվել, որ ես թմրամոլ չեմ:
- Աստված իմ, - ասում է Միրրենը, - Բոննին ու Լիբերտին փորձանք են: Կարծում եմ հիմա նրանք կլեպտոման են:
- Լու՞րջ:
- Նրանք վերցրել են մայրիկի քնաբերները ու նաև ադամանդներով օղերը: Ես գաղափար չունեմ, նրանք որտեղ են պատրաստվում կրել այդ օղերը, որ մայրիկը չտեսնի: Բացի այդ, իրենք երկուսն են, իսկ ականջողները ընդամենը մեկ զույգ:
- Դու նրանց հետ խոսացե՞լ ես այս թեմայով:
- Փորձեցի Բոննիի հետ: Բայց նրանց ես այլևս չեմ կարող օգնել, - ասում է Միրրենը: Նա նորից դասավորում է իր կտորները, - ինձ դուր է գալիս նշանաբանների հետ կապված միտքը, - նա շարունակում է, - կարծում եմ կարելի է մտածել ոգեշնչող ցիտատներ, որ կօգնի ծանր ժամանակներում:
- Օրինա՞կ. – հարցնում է Ջոննին:
Միրրենը լռում է: Հետո ասում է.
- «Եղիր ավելի բարի, քան պետք է»:
Դա մեզ ստիպում է լռել: Կարծես թե դրան հակաճառելու ոչ մի պատճառ չկա:
Հետո Ջոննին է ասում.
- «Երբեք մի կեր հետույքիցդ ավելի մեծ բան»:
- Դու կերել ես ինչ-որ բան, որ հետույքիցդ ավելի մե՞ծ է. – հարցնում եմ ես:
Նա հանդիսավոր գլխով է անում:
- Լավ, Գատ, - ասում է Միրրենը, - ո՞րն է քոնը:
- Ես չունեմ:
- Դե-ե-ե:
- Լավ, գուցե, - Գատը նայում է իր եղունգներին, - «մի ընդունիր չարությունը, որ կարող ես փոխել»:
- Ես համաձայն եմ դրա հետ. – ասում եմ ես, որովհետև այդպես է:
- Ես չէ. – ասում է Միրրենը:
- Ինչու՞:
- Շատ քիչ բան կա, որ դու կարող ես փոխել: Դու պետք է ընդունես աշխարհը այնպիսին, ինչպիսին որ կա:
- Դա ճիշտ չէ. – ասում է Գատը:
- Ի՞նչ է, ավելի լավ չէ՞ լինել հանգիստ, խաղաղ մարդ. – հարցնում է Միրրենը:
- Ոչ, - Գատը վճռական է, - ավելի լավ է կռվել չարի դեմ:
- «Մի կեր դեղին ձյուն», - ասում է Ջոննին, - ևս մեկ լավ նշանաբան:
- «Միշտ արա այն, ինչից վախենում ես», - ասում եմ ես, - սա է իմը:
- Օհ, խնդրում եմ: Ո՞վ է նման բան ասել, - գոչում է Միրրենը:
- Էմերսոնը, - պատասխանում եմ ես, - կարծեմ:
Ես վերցնում եմ գրիչը ու գրում եմ դա ձեռքերիս: Ձախին՝ «միշտ արա այն», աջին՝ «ինչից վախենում ես»: Աջիս վրա տառերը ծուռ են ստացվում:
- Էմերսոնը այնքան ձանձրալի է, - ասում է Ջոննին:
Նա ինձնից վերցնում է գրիչը և գրում իր ձախ ձեռքին՝ «ՈՉ ՄԻ ԴԵՂԻՆ ՁՅՈՒՆ» :
- Այսպես, - ասում է նա, ցույց տալով արդյունքը, - սա պիտի որ օգնի:
- Կադի, լուրջ եմ ասում: Մենք միշտ չէ, որ պետք է անենք այն, ինչից վախենում ենք. – ոգևորված ասում է Միրրենը, - պարտավոր չենք երբեք:
- Ինչու՞:
- Դու կարող ես մահանալ: Կարող ես քեզ վնասել: Եթե վախենում ես, հավանաբար դրա համար կա լուրջ պատճառ: Դու պետք է վստահես քո ներքին ազդակին:
- Եվ ո՞րն է քո փիլիսոփայությունը այդ դեպքում, - հարցնում է նրան Ջոննին, - լինել վախկոտ հա՞վ:
- Այո, - ասում է Միրրենը, - դա և այն բարության հետ կապվածը, որ ասացի:
39
Ես հետևում եմ Գատին, երբ նա աստիճաններով բարձրանում է: Ես հասնում եմ նրան երկար միջանցքում, բռնում եմ ձեռքից և շրթունքներս սեղմում եմ նրա շրթունքներին:
Դա այն է, ինչ ես վախենում եմ անել և անում եմ:
Նա պատասխանում է համբույրիս: Մատները միահյուսում է իմ մատների հետ ու ես գլխապտույտ եմ զգում, նա պահում է ինձ, և ամեն ինչ կրկին պարզ ու հրաշալի է դառնում: Մեր համբույրը փոշիացնում է աշխարհը: Կանք միայն մենք, և ուրիշ ոչինչ նշանակություն չունի:
Հետո Գատը ետ է քաշվում.
- Ես չպետք է սա անեմ:
- Ինչու՞, - նա դեռ բռնել է ձեռքս:
- Այնպես չէ, որ ես չեմ ուզում, բայց…
- Ես մտածում էի, թե մենք ամեն ինչ սկզբից ենք սկսել: Սա չի՞ նշանակում սկզբից սկսել:
- Ես խճճվեցի, - Գատը ետ է քայլում և հենվում է պատին, - սա շատ ծամված խոսակցություն է: Ես այլևս չգիտեմ ուրիշ ինչ ասել:
- Բացատրիր:
Ձայն չկա: Եվ հետո.
- Դու ինձ չգիտես:
- Բացատրիր. – կրկին ասում եմ ես:
Գատը գլուխը դնում է ձեռքերին: Մենք կանգնած ենք այդտեղ, մթության մեջ, երկուսով պատին հենված:
- Լավ: Օրինակ, - վերջապես ասում է նա ցածր, - դու երբեք չես տեսել մորս: Դու երբեք չես եղել իմ տանը:
Ճիշտ է: Ես Գատին Բիչվուդից դուրս ուրիշ ոչ մի տեղ չեմ տեսել:
- Քեզ թվում է, թե դու ինձ գիտես, Կադի, բայց դու գիտես միայն իմ այն եսին, ով այստեղ է գալիս, - ասում է նա, - դա… դա ուղղակի ամբողջական պատկերը չէ: Դու չես տեսել իմ ննջասենյակը՝ օդափոխման հորանին նայող պատուհանով, մայրիկիս կարրին, դպրոցի ընկերներիս, ինչպես ենք մենք նշում տոները: Դու ինձ գիտես միայն այս կղզու վրա, որտեղ բոլորը հարուստ են, բացի ինձնից ու աշխատողներից: Որտեղ բոլորը սպիտակ են, բացի ինձնից, Ջիննիից ու Պաուլոից:
- Ովքե՞ր են Ջիննին ու Պաուլոն:
Գատը իր բռունցքը հարվածում է ափին:
- Ջիննին տնտեսուհին է: Պաուլոն այգեպանն է: Դու չգիտես նրանց անունները, իսկ նրանք աշխատում են այստեղ յուրաքանչյուր ամառ: Սա իմ ասած խնդրի մի մասն է:
Երեսս վառվում է ամոթից:
- Ցավում եմ:
- Բայց դու իրոք ուզու՞մ ես տեսնել ամբողջական պատկերը, - հարցնում է Գատը, - կկարողանա՞ս այն հասկանալ:
- Դու դա չես իմանա, եթե չփորձես ասել ինձ, - ասում եմ ես, - դու երբեք ինձ չես պատմել նրանց մասին:
- Գիտե՞ս պապիկիդ համար ես ով եմ: Ով եմ միշտ եղել:
- Ո՞վ:
- Հիտքլիֆը: «Մոլեգին հողմերի դարավանդից»: Կարդացե՞լ ես այն:
Թափահարում եմ գլուխս:
- Հիտքլիֆը գնչու տղա է, ում իր խնամակալության տակ է վերցրել ու մեծացրել Էրնշոների մաքուր ընտանիքը: Հիտքլիֆը սիրահարվում է նրանց աղջկան՝ Քեթրինին: Քեթրինը նույնպես սիրում է նրան, բայց նա նաև կարծում է, թե Հիտքլիֆը ոչինչ է, ելնելով նրա ծագումից: Եվ ընտանիքի մնացած անդամները նույն կարծիքին են:
- Դա այն չէ, ինչ ես եմ զգում:
- Չկա ոչինչ, որ Հիտքլիֆը երբևէ կարող է անել, որ կստիպի Էրնշոներին մտածել, թե նա բավարար չափ լավն է: Բայց նա փորձում է: Նա հեռանում է, ինքնակրթությամբ է զբաղվում, դառնում է ջենտլմեն: Բայց մեկ է, նրանք Հիտքլիֆին կենդանու տեղ են դնում:
- Ե՞վ:
- Հետո, ախր գիրքը ողբերգություն է, գիտե՞ս հետո Հիտքլիֆը դառնում է այն, ինչի տեղ որ նրան դնում էին: Նա դառնում է դաժան: Նրա մեջ արթնանում է սատանան: