Страница 16 из 46
Ես միայն կարող եմ զգալ իմ գանգի կոտրվածքը, և թե ինչպես է ցավը դուրս թափվում գլխիցս: Յուրաքանչյուր ուրիշ բան խամրած է նրա ֆոնին:
Ի վերջո մայրիկը գնում է առանց ինձ:
29
Ուշ գիշերը է, տունը ճռճռում է, այն, ինչից Թաֆտը վախեցած էր Քադդլդաունում: Այստեղի բոլոր տներն էլ աղմկում են: Դրանք հին են, և կղզի են հասնում ծովային քամիները:
Ես փորձում եմ նորից քնել:
Չի ստացվում:
Իջնում եմ աստիճաններով, դուրս եմ գալիս պատշգամբ: Հիմա գլուխս չի ցավում:
Մորաքույր Քերրին է դրսում, ինձ մեջքով, հագին՝ գիշերանոց և մեծ կոշիկներ: Նա շատ նիհար է երևում իր կրծքավանդակի մերկ ոսկրերով և արտահայտիչ այտոսկրերով:
Նա շրջաններ է անում փայտե ճանապարհի վրա, որ տանում է դեպի Րեդ Գեյթ:
Ես նստում և նայում եմ նրան՝ շնչելով գիշերային օդը և լսելով ծովի ալիքներին: Մի քանի րոպե հետո նա քայլում է Քադդլդաունից եկող ճանապարհի վրայով, ու նորից:
- Կադի, - ասում է նա՝ կանգ առնելով և ձեռքերը կրծքին խաչելով, - հիմա քեզ ավելի լա՞վ ես զգում:
- Կներես, ես բաց թողեցի ընթրիքը, - ասում եմ ես, - գլուխս էր ցավում:
- Այնտեղ ընթրիք կլինի ամեն երեկո, ամբողջ ամռանը:
- Չե՞ս կարողանում քնել:
- Օհ, դու գիտես, - Քերրին քորում է պարանոցը, - ես չեմ կարողանում քնել առանց Էդի: Հիմարություն, այնպես չէ՞:
- Ոչ:
- Ես սկսում եմ զբոսնել: Դա լավ մարզանք է: Դու տեսե՞լ ես Ջոննիին:
- Գիշերվա կեսի՞ն: Ոչ:
- Նա արթնանում է, երբ ես արթուն եմ, երբեմն: Դու տեսնու՞մ ես նրան:
- Դու կարող ես տեսնել նրա լույսը միացած է թե ոչ:
- Ուիլլը ահավոր մղձավանջներ է ունենում, - ասում է Քերրին, - նա ճչոցով արթնանում է ու հետո ես այլևս չեմ կարողանում քնել:
Ես դողում եմ իմ հաստ սվիտերում:
- Ուզու՞մ ես լապտեր, - հարցնում եմ ես, - կա մեկը ներսում, դռան մոտ:
- Օհ, ոչ: Ինձ դուր է գալիս մթությունը:
Նա նորից դանդաղ քայլում է բլրով վերև:
30
Մայրիկը Նոր Քլերմոնտի խոհանոցում է պապիկի հետ: Ես տեսնում եմ նրանց սահող դռների ապակուց:
- Դու վաղ արթնացար, - ասում է մայրիկը, երբ ես ներս եմ մտնում, - քեզ ավելի լա՞վ ես զգում:
Պապիկը հագել է վանդականախշ խալաթ: Մայրիկը փոքր վարդագույն օմարներով զարդարված սարաֆանով է: Նա էսպրեսսո է պատրաստում:
- Բլիթներ ուզու՞մ ես: Խոհարարը նաև բեկոն է պատրաստել: Դրանք երկուսն էլ տաքացվող դարակում են:
Նա քայլում է խոհանոցով և շներին ներս է թողնում տուն: Բոշը, Գրենդելը և Փոպպին թափահարում են իրենց պոչերը ու դուրս հանում լեզուները: Մայրիկը կռանում է և մաքրում է նրանց թաթերը թաց կտորով, հետո մտացիր սրբում է հատակը, որտեղ նրանց թաթերի հետքերն էին: Նրանք նստած դիրք են ընդունում՝ ծիծաղելի ու հաճելի:
- Որտե՞ղ է Ֆաթիման, - հարցնում եմ ես, - որտե՞ղ է Պրինց Ֆիլիպը:
- Սատկել են. – ասում է մայրիկը:
- Ի՞նչ:
- Մի կոպտիր նրան, - ասում է պապիկը: Նա շրջվում է իմ կողմ, - նրանք արդեն երկար ժամանակ է մահացել են:
- Երկու՞սն էլ:
Պապիկը գլխով է անում:
- Ցավում եմ, - ես նստում եմ նրա կողքին, սեղանի առաջ, - նրանք տանջվե՞լ են:
- Ոչ երկար:
Մայրիկը բերում է ազնվամորիով բլիթներով ափսեն և մի կտոր բեկոն, դնում սեղանին: Ես բլիթ եմ վերցնում ու վրան քսում կարագ և մեղր:
- Նա առաջ փոքրիկ խարտյաշ աղջնակ էր: Ամբողջովին Սինքլեր. – դժգոհում է պապիկը մայրիկին:
- Մենք զրուցել ենք իմ մազերի մասին, երբ դու մեզ հյուր էիր եկել, - հիշեցնում եմ ես, - ես չեմ ակնկալում, որ դրանք քեզ դուր կգան: Պապիկներին երբեք դուր չեն գալիս ներկած մազերը:
- Դու նրա ծնողն ես: Դու պիտի այնպես անես, որ Միրրենը փոխի մազերը, դառնա այնպիսին ինչպիսին առաջ էր, - ասում է պապիկը մայրիկիս, - ի՞նչ է եղել այն փոքրիկ խարտյաշ աղջնակներին, որ առաջ վազվզում էին այստեղով:
Մայրիկը հոգոց է հանում:
- Մենք մեծացել ենք, հայրիկ, - ասում է նա, - մենք մեծացել ենք:
31
ՆՎԻՐՈՒՄ ԵՄ. մանկական նկարներ, գծանկարներ:
Ես վերցնում եմ արկղը ու քայլում Քադդլդաուն: Միրրենը դիմավորում է ինձ պատշգամբում՝ շուրջս թռչկոտելով:
- Այնքան հիանալի է, որ կղզում ենք, - ասում է նա, - հավատս չի գալիս, որ ես նորից այստեղ եմ:
- Դու այստեղ էիր անցած ամառ:
- Դա նույնը չէր: Չկար մեր սովորական ամառային իդիլիան: Նրանք զբաղված էին Նոր Քլերմոնտը կառուցելու աշխատանքներով: Բոլորը դժբախտ տեսք ունեին, և ես շարունակում էի քեզ սպասել, բայց դու այդպես էլ չեկար:
- Ես ասել էի քեզ, որ գնում եմ Եվրոպա:
- Օհ, գիտեմ:
- Ես քեզ շատ անգամ եմ գրել. – ասում եմ ես: Ստացվում է մեղադրական:
- Ատում եմ հաղորդագրությունները, - ասում է Միրրենը, - ես դրանք բոլորը կարդացել եմ, բայց դու չես կարող զայրանալ ինձ վրա, որ չեմ պատասխանել: Դա ասես տնային առաջադրանք լինի՝ գրել ու նայել հիմար հեռախոսին կամ համակարգչին:
- Դու ստացե՞լ ես տիկնիկը, որ ես քեզ էի ուղարկել:
Միրրենը գրկում է ինձ:
- Ես քեզ շատ էի կարոտել: Դու չես կարող պատկերացնել ինչքան:
- Ես քեզ այն Բարբին էի ուղարկել: Այն երկար մազերովը, որի համար մենք այդքան շատ էինք վիճում:
- Արքայադուստր Բաթերսքո՞չը: //( Butterscotch – իրիս )
- Հա:
- Ես խենթանում էի արքայադուստր Բաթերսքոչի համար:
- Դու մի անգամ նրանով ինձ հարվածեցիր:
- Դու արժանի էիր, - Միրրենը ուրախ թռվռում է, - նա Ուինդեմիրու՞մ է:
- Ի՞նչ: Ոչ: Ես նրան քեզ փոստով էի ուղարկել, - ասում եմ ես, - ձմռանը:
Միրրենը նայում է ինձ, կիտում է հոնքերը:
- Ես չեմ ստացել այն, Կադենս:
- Ինչ-որ մեկը ստորագրել և վերցրել է այն: Ի՞նչ է մայրդ արել, խցկել է այն պահարանում՝ առանց արկղը բացելու՞:
Ես կատակում եմ, բայց Միրրենը գլխով է անում:
- Միգուցե: Նա խստապահանջ է: Ինչպես օրինակ երբ նա անընդհատ լվանում է ձեռքերը: Ստիպում է դա անել նաև Թաֆտին ու երկվորյակներին: Սրբում է ամեն ինչ, ասես այնտեղ դրախտում կա հատուկ տեղ, այն մարդկանց համար ում խոհանոցների հատակները մաքուր են: Բացի այդ նա չափազանց շատ է խմում:
- Մայրիկը նույնպես:
Միրրենը գլխով է անում:
- Ես չեմ կարողանում ուղղակի կանգնել ու նայել:
- Ես ինչ-որ բա՞ն եմ բաց թողել երեկվա ընթրիքից:
- Ես չեմ գնացել, - Միրրենը գլուխը թեքում է դեպի փայտե ճանապարհը, որը տանում է Քադդլդաունով փոքր ափ: Ես հետևում եմ նրան, - ես քեզ ասացի, որ այս ամառ չեմ գնալու այնտեղ: Դու՞ ինչու չես գնացել:
- Ես հիվանդ էի:
- Մենք բոլորս գիտենք քո միգրենների մասին, - ասում է Միրրենը, - մորաքույրերն էին պատմում:
Ես դողում եմ:
- Ինձ պետք չէ խղճալ, լա՞վ: Երբեք: Դրանից սիրտս խառնում է:
- Երեկ գիշերը դու չէի՞ր ընդունել դեղերդ:
- Դրանք ինձ անջատեցին:
Մենք քայլում ենք փոքր ափ: Երկուսս բոբիկ քայլում ենք խոնավ ավազի վրայով: Միրրենը դիպչում է արդեն վաղուց սատկած կռաբի պատյանին:
Ես ուզում եմ ասել նրան, որ հիշողությանս հետ խնդիրներ ունեմ, որ ստացել եմ ուղեղի տրավմա: Ուզում եմ հարցնել նրան ամեն ինչի մասին, ինչ տեղի է ունեցել տասնհինգերորդ ամռանը, ստիպել նրան, որ պատմի ինձ այն ամենը, ինչի մասին մայրիկը չի խոսում կամ չգիտի: Բայց Միրրենը այնքան ուրախ է: Ես չեմ ուզում, որ նա սկսի ինձ ավելի շատ խղճալ, քան հիմա է:
Բացի այդ, ես դեռ զայրանում եմ նամակների համար, որ նա չի պատասխանել և այդ հիմար Բարբին կորցնելու համար, չնայած գիտեմ, դա նրա մեղքով չի:
- Ջոննին ու Գատը Րեդ Գեյթու՞մ են քնել, թե՞ Քադդլդաունում. – հարցնում եմ ես:
- Քադդլդաունում: Աստված իմ, նրանք այնքան փնթի են: Թվում է թե ապրում ես գոբլինների հետ:
- Ուրեմն ստիպիր նրանց վերադառնալ Րեդ Գեյթ:
- Ոչ մի դեպքում, - ծիծաղում է Միրրենը, - իսկ դու ոչ մի Ուինդեմիր լա՞վ: Դու կտեղափոխվե՞ս մեզ մոտ:
Ես թափահարում եմ գլուխս:
- Մայրիկը ասաց ոչ: Ես հարցրի նրան այս առավոտ:
- Դե ոչ, նա պիտի քեզ թույլ տա:
- Նա ամեն ինչ իմ փոխարեն է որոշում, ինչ հիվանդացել եմ:
- Բայց դա եղել է համարյա երկու տարի առաջ:
- Հա: Նա նայում է, թե ես ինչպես եմ քնում: Գումարած դրան, նա ինձ լեկցիա է կարդում պապիկի ու փոքրերի հետ մտերմանալու համար: Ես պետք է կապնվեմ ընտանիքի հետ: Պահեմ ժպիտս:
- Դա հիմարություն է, - Միրրենը ցույց է տալիս բռի մեջի մանուշակագույն քարերը, որ հավաքել է, - ահա:
- Ոչ, շնորհակալություն. – ես ոչինչ չեմ ուզում, ինչ չեմ օգտագործելու:
- Խնդրում եմ, վերցրու դրանք, - ասում է Միրրենը, - ես հիշում եմ, որ դու առաջ միշտ փնտրում էիր մանուշակագույն քարեր, երբ մենք փոքր էինք: