Страница 12 из 46
Հիմա թույլ տվեք ձեզ հարց տամ : Ո՞վ սպանեց աղջիկներին :
Վիշա՞պը , թե՞ նրանց հայրը :
Երբ պապիկը գնում է հաջորդ օրը, մայրիկը զանգում է հայրիկին և չեղյալ համարում Ավստրալիայի ուղևորությունը: Եղան բղավոցներ: Եղան բանակցություններ:
Ի վերջո նրանք որոշեցին, որ ես կգնամ Բիչվուդ չորս շաբաթով ամռանը, հետո կայցելեմ հայրիկին Կոլորադոյի նրա տանը, որտեղ ես երբեք չեմ եղել: Հայրիկը պնդում է: Նա կտեսնի ամռանը ինձ, հակառակ դեպքում գործի մեջ կներգրավվեն փաստաբաններ:
Մայրիկը զանգում է մորաքույրերին: Նա երկար, առանձին խոսակցություններ է տանում նրանց հետ մեր տան պատշգամբում: Ես չեմ կարողանում ոչինչ լսել, բացի մի քանի արտահայտություններից. «Կադենսը այնքան փխրուն է, նա շատ հանգստի կարիք ունի: Ընդամենը չորս շաբաթ, ոչ ամբողջ ամռանը: Ոչինչ չպետք է նրան անհանգստացնի, նա աստիճանաբար բուժվում է»:
Ինչպես նաև, «Պինո Գղիջո», «Սոնսեխ», գուցե մի քիչ էլ «Ղիսլինգ», բայց հաստատ ոչ «Շաղդոնե»:
21
Իմ սենյակը համարյա դատարկ է հիմա: Սավաններն ու վերմակը մահճակալիս: Լափթոփ սեղանին, մի քանի գրիչ: Աթոռ:
Ես ունեմ մի քանի ջինսե տաբատ ու շորտեր: Մի քանի շապիկ, վանդականախշ վերնաշապիկ, որոշ տաք սվիտերներ, լողազգեստ, մի զույգ կեդ, մի զույգ քրոկս և մի զույգ երկարաճիտք: Երկու զգեստ որոշ բարձրակրունկներ: Տաք վերարկու, որսորդական բաճկոն ու պայուսակ:
Դարակները դատարկ են: Ոչ մի նկար, ոչ մի պլակատ: Ոչ մի հին խաղալիք:
ՆՎԻՐՈՒՄ ԵՄ. Տուրիստական ատամի խոզանակների կոմպլեկտը, որ մայրիկը գնեց երեկ:
Ես ունեի ատամի խոզանակ: Չգիտեմ ինչու էր նա ցանկացել գնել ուրիշը: Այս կինը գնում է իրեր, ուղղակի գնելու համար: Անտանելի է:
Ես քայլեցի գրադարան և գտա աղջկան ով վերցրել էր իմ բարձը: Նա առաջվա նման հենված էր պատին: Ես դրեցի խոզանակների կոմպլեկտը նրա բաժակի մեջ:
ՆՎԻՐՈՒՄ ԵՄ. Գատի կանաչ որսորդական բաճկոնը: Այն, որ ես հագա գիշերը, երբ մենք բռնել էինք ձեռք ձեռքի, նայում էինք աստղերին ու խոսում էինք Աստծո մասին: Ես այն չվերադարձրի:
Ես պետք է դրանից ազատվեի առաջին հերթին: Գիտեմ: Բայց չկարողացա ինձ ստիպել: Դա միակ բանն էր, որ մնացել էր նրանից:
Բայց դա թուլություն էր ու հիմարություն: Գատը չի սիրում ինձ:
Ես չեմ սիրում նրան նույնպես ու երևի չեմ էլ սիրել:
Ես կտեսնեմ նրան երկու օրից, բայց ես նրան չեմ սիրում ու չեմ ուզում նրա բաճկոնը:
22
Հեռախոսը զանգում է գիշերը ժամը տասին մեր Բիչվուդ գնալուց առաջ: Մայրիկը լոգանք է ընդունում: Ես վերցնում եմ:
Ծանր շնչառություն: Հետո ծիծաղ:
- Ո՞վ է:
- Կադի՞:
Հասկանում եմ, որ երեխա է:
- Այո:
- Թաֆտն է, - Միրրենի եղբայրը: Նա չունի իրեն պահելու ձև:
- Ինչու՞ քնած չես:
- Դա ճի՞շտ է, որ դու թմրամոլ ես, - հարցնում է Թաֆտը:
- Ոչ:
- Դու վստա՞հ ես:
- Դու զանգել ես, որ հարցնես ես թմրամոլ եմ թե չէ՞, - պատահարից հետո ես ու Թաֆտը ոչ մի անգամ չէինք խոսացել:
- Մենք Բիչվուդում ենք, - ասում է նա, - մենք եկել ենք այս առավոտ:
Ես ուրախ եմ, որ նա փոխեց թեման: Ես ձայնս դարձրի ավելի ուրախ.
- Մենք վաղն ենք գալիս: Լավ է, չէ՞: Դու լողացե՞լ ես արդեն:
- Ոչ:
- Գնացե՞լ ես ճոճվելու:
- Ոչ, - ասում է Թաֆտը, - դու վստա՞հ ես, որ թմրամոլ չես:
- Որտե՞ղից ես դու դա գլուխդ մտցրել, ընդհանրապես:
- Բոննին: Նա ասում է ես պետք է հետևեմ քեզ:
- Մի լսիր Բոննիին, - ասում եմ ես, - Միրրենին լսիր:
- Ես հենց դրա մասին եմ խոսում: Բայց Բոննին միակն է, ով հավատում է ինձ Քադդլդաունի մասին, - ասում է նա, - ու ես ցանկացա զանգել քեզ: Բայց միայն ոչ այն դեպքում, եթե դու թմրամոլ ես, որովհետև թմրամոլները չգիտեն թե շուրջը ինչ է կատարվում:
- Ես թմրամոլ չեմ, դու մանրապճեղ, - ասում եմ ես: Չնայած, հնարավոր է ստում եմ:
- Քադդլդաունում ուրվականներ կան, - ասում է Թաֆտը, - կարո՞ղ եմ ես գալ ու քնել Ուինդեմիրում:
Ինձ դուր է գալիս Թաֆտը: Իրոք: Նա թեթևակի ցնդած է ու պեպեններով ծածկված, և Միրրենը նրան ավելի շատ է սիրում քան երկվորյակներին:
- Դրանք ուրվականներ չեն: Ուղղակի տան պատուհաններից քամի է փչում, - ասում եմ ես, - այդպես է նաև Ուինդեմիրում: Պատուհանները աղմկում են:
- Դրանք էլ են ուրվականներ, - ասում է Թաֆտը, - մայրիկը ինձ չի հավատում, Լիբերտին նույնպես:
Երբ նա ավելի փոքր էր, նա այն երեխաներից էր, որոնք մտածում էին թե պահարաններում հրեշներ կան: Արդեն ավելի ուշ նա համոզված էր, որ նավամատույցի տակ կան ծովային հրեշներ:
- Միրրենին խնդրի թող քեզ օգնի, - ասում եմ նրան, - նա քնելուց առաջ քեզ համար հեքիաթ կկարդա կամ կերգի քեզ համար:
- Դու այդպե՞ս ես կարծում:
- Նա կօգնի: Ու երբ ես գամ, քեզ կտանեմ ծովում սուզվելու, և սա կլինի հոյակապ ամառ, Թաֆտ:
- Լավ, - ասում է նա:
- Ու մի վախեցիր հիմար, ծեր Քադդլդաունից, - ասում եմ նրան, - ցույց տուր դրան, թե ով է այդտեղ գլխավորը, ես կտեսնեմ քեզ վաղը:
Նա անջատում է առանց հրաժեշտի:
Մաս երրորդ
Ամառ տասնյոթ
23
Վուդս Հոլում՝ նավահանգստային քաղաքում մայրիկն ու ես թողնում ենք ռետրիվերներին դուրս գալ մեքենայից և հանում ենք մեր ճամպրուկներն ու գնում դեպի մորաքույր Քերրին, որ կանգնած էր նավամատույցին:
Քերրին երկար, պինդ գրկում է մայրիկին հետո օգնում մեզ տեղավորել ճամպրուկներն ու շներին նավակում:
- Դու ավելի ես գեղեցկացել քան երբեք, - ասում է նա, - և փառք Աստծո, որ եկաք:
- Օհ, վերջացրու, - ասում է մայրիկը:
- Ես գիտեմ, դու վատառողջ էիր, - ասում է Քերրին ինձ: Նա քույրերից ամենաբարձրահասակն է և Սինքլերների ավագ դուստրը: Նա հագել էր երկար, կաշմիրից սվիտեր: Բերանի երկու կողմերում առաջացել էին խորը կնճիռներ: Նա կրում է նեֆրիտից որոշ հին զարդեր, որոնք եղել էին տատիկինը:
- Ոչ մի վատ բան, որ չի կարող բուժել «պերկոսետը» կամ երկու բաժակ օղին, - ասում եմ ես:
Քերրին ծիծաղում է, բայց մայրիկը ասում է նրան.
- Նա չի ընդունում «պերկոսետ»: Ընդունում է միայն կախվածություն չառաջացնող դեղորայք, որ բժիշկն է նշանակել:
Դա սուտ է: Կախվածություն չառաջացնող դեղերը չէին օգնում:
- Նա շատ է նիհարել, - ասում է Քերրին:
- Դա օղուց է, - ասում եմ ես, - ես այն հացի փոխարեն խմում եմ:
- Նա չի կարողանում շատ ուտել, երբ ցավեր է ունենում, - ասում է մայրիկը, - ցավից նրա մոտ սրտխառնոց է առաջանում:
- Բեսսը պատրաստել է քո սիրած հապալասով կարկանդակը, - ասում է մորաքույրը ինձ: Նա ևս մեկ անգամ գրկում է մայրիկին:
- Դուք անսպասելի սկսել եք գրկախառնվել, - ասում եմ ես, - առաջ դուք երբեք չէիք գրկախառնվում:
Մորաքույր Քերրին ինձ նույնպես գրկում է: Նա օգտագործում է թանկարժեք, լիմոնի օծանելիք: Ես երկար ժամանակ նրան չէի տեսել:
Նավահանգիստը գնալով դառնում էր ավելի ցուրտ ու մարդաշատ: Ես նստում եմ նավակի ետնամասում, մայրիկը կանգնած մորաքույր Քերրիի հետ ղեկի մոտ: Ձեռքս պահում եմ ջրի ուղղությամբ: Ջրի շիթը թրջում է սպորտային վերարկուիս թևերը:
Շուտով կտեսնեմ Գատին:
Գատը, իմ Գատը, ով իմ Գատը չէ:
Տները: Փոքրերին, մորաքույրերին, Ստախոսներին:
Կլսեմ ծովի թռչունների ձայնը, կզգամ ընկնելու, կարկանդակի ու տնական պաղպաղակի համը: Կլսեմ թենիսի գնդակների ձայնը, ռետրիվերների հաչոցը, շնչառությանս արձագանքը լողի դիմակից: Մենք կվառենք խարույկ, որ հետո կդառնա մոխիր:
Ես նորից կլինեմ մեր տա՞նը:
Երկար գնալուց հետո, սկսեց երևալ Բիչվուդը, կղզու ծանոթ պատկերը գնալով ավելի պարզ էր դառնում: Առաջինը ես տեսա Ուինդեմիրը իր սրածայր տանիքներով: Ահա սենյակը հեռվում աջ կողմում մայրիկինն է, երևում են բաց կապույտ վարագույրները: Իմ սենյակի պատուհանը նայում է դեպի կղզին:
Քերրին նավակը վարում է կղզու կողքով և ես կարողանում եմ տեսնել Քադդլդաունը՝ կղզու ամենացածր կետը, ուղղանկյունաձև տուփի նման: Փոքր ավազե ծովախորշը՝ փոքր ափը, թաքնվել էր երկար փայտե աստիճանների ներքևում:
Պատկերը փոխվեց կղզու արևելյան մասում: Ես չէի կարողանում տեսնել Րեդ Գեյթը ծառերի ետևից, բայց երևում էին նրա կարմիր պատերը: Հետո մեծ ափը, որին հասնում էին փայտե աստիճանները:
Քլերմոնտը կանգնած էր ամենաբարձր կետում, երեք կողմերից ջրային տեսարաններով: Ես ձգեցի վիզս, որ տեսնեմ փոքրիկ աշտարակը, բայց այն այնտեղ չէր: Ծառերը, որ առաջ տարածված էին մեծ, թեք բակով, դրանք նույնպես չկային: Հնաոճ, վեց սենյականոց, մեծ պատշգամբով և ագարակային խոհանոցով տան փոխարեն, որտեղ պապիկը անցկացնում էր իր յուրաքանչյուր ամառը, ես տեսնում եմ հարթ, ժամանակակից կառույց տեղակայված ժայռի գագաթին: Մի կողմից ճապոնական ոճով այգի, մյուս կողմից մերկ ժայռեր: Տունը ապակուց էր և երկաթից: Սառը: