Страница 11 из 46
Խնդրում եմ:
Հաջորդ օրը պապիկը գալիս է Բերլինգթոն մեզ հյուր: Նա կղզում էր մինչև մայիսի կեսը և ստիպված էր օգտագործել նավակ, ավտոմեքենա և ուղղաթիռ այստեղ հասնելու համար: Թիփփեր տատիկի մահից հետո նա էլ երբեք մեզ չէր այցելել:
Մայրիկը վերցնում է նրան օդանավակայանից, մինչ ես տանը ընթրիքի համար սեղանն եմ պատրաստում: Նա գնել էր տապակած հավ և գարնիր քաղաքի մթերային խանութից:
Պապիկը շատ էր նիհարել ինչ տեսել էի նրան վերջին անգամ: Նրա սպիտակ մազերը դուրս էին եկել ականջների կողքերից, նա նման էր փոքրիկ թռչունի: Մաշկը կորցրել էր ձգությունը, փորը կախվել, ես նրան այդպիսին չէի հիշում: Նա միշտ անհաղթելի էր, ուժեղ, լայն ուսերով և փայլող ատամներով:
Պապիկը այն մարդկանցից է, ովքեր ունենում են կարգախոսներ: «Մի ընդունեք «ոչը» որպես պատասխան», - միշտ ասում է նա մեզ: Եվ. «Երբեք մի նստեք վերջին շարքերում: Հաղթողները նստում են առջևում»:
Մենք՝ Ստախոսներս, առաջ ուշադրություն չէինք դարձնում այս արտահայտություններին. «Եղեք վճռական, ոչ ոք չի սիրում փնթփնթաններին», «մի նվնվա, մի արդարացիր»: Բայց եթե խոսքը վերաբերվում էր մեծական թեմաներին, մենք հաշվի էինք առնում պապիկի իմաստուն մտքերը:
Պապիկը հագել էր վանդականախշ շորտեր ու մոկասիններ: Նրա ոտքերը դարձել էին բարակ, ծերուկի ոտքեր: Նա թմփթմփացրեց մեջքիս ու խնդրեց կոլայով վիսկի:
Մենք ուտում ենք և նա պատմում է Բոստոնի իր ինչ-որ ընկերների մասին: Բիչվուդի իր տան նոր խոհանոցի մասին: Ոչ մի կարևոր բան: Ավելի ուշ մայրիկը լվանում է սպասքը, իսկ ես պապիկին ցույց եմ տալիս տան ետևի այգին: Արևը դեռ մայր չի մտել:
Պապիկը պոկում է պիոն ու տալիս է ինձ:
- Իմ ավագ թոռնուհու համար:
- Մի պոկիր ծաղիկները, լա՞վ:
- Փեննին դեմ չի լինի:
- Ոչ, նա դեմ կլինի:
- Առաջինը եղավ Կադենսը, - ասաց նա նայելով երկնքին, ոչ ինձ, - ես հիշում եմ ինչպես նա եկավ մեզ մոտ Բոստոն: Նրա հագին վարդագույն չոչաշոր էր, մազիկները խառնված: Ջոննին ծնվեց միայն երեք շաբաթ հետո:
- Ես այստեղ եմ, պապիկ:
- Կադենսը առաջինն էր, ու նշանակություն չուներ, որ նա աղջիկ էր: Ես նրան կտայի ամեն ինչ: Ինչպես կտայի տղա թոռնիկին: Ես նրան վերցրի ձեռքերիս մեջ ու սկսեցի պարել: Նա մեր ընտանիքի ապագան էր:
Ես գլխով եմ անում:
- Մենք տեսնում էինք, որ նա իսկական Սինքլեր է: Նա ուներ մեր մազերը, բայց բանը միայն դրանում չէր: Նրա ծնոտը, փոքրիկ ձեռքերը: Մենք գիտեինք, որ նա բարձրահասակ է լինելու: Մենք բոլորս բարձրահասակ էինք, մինչև Բեսսը չամուսնացավ այդ թզուկի հետ, և Քերրին էլ կրկնեց նույն սխալը:
- Դու նկատի ունես Բրո՞դիին և Ուի՞լյամին:
- Ճամփան բաց էր, հա՞, - պապիկը ժպտաց, - մեր ընտանիքում բոլորը բարձրահասակ էին: Դու գիտե՞ս, որ իմ մոր կողմի բարեկամները եկել էին Մեյֆլաուվերով: Որպեսզի նոր կյանք սկսեին Ամերիկայում:
Ես գիտեմ, որ ընդհանրապես կարևոր չէ, որ մեր նախնիները եկել են Մեյֆլաուվերով: Կարևոր չի հասակը նույնպես: Կամ բաց գույնի մազերը: Այդ պատճառով էլ հենց ներկել եմ մազերս. չեմ ուզում լինել ավագը: Ժառանգորդը կղզու, հարստության և սպասելիքների:
Բայց մեկ է նորից, հավանաբար ես հենց նա եմ:
Պապիկը շատ խմեց երկար ճանապարհից հետո:
- Գնա՞նք ներս, - հարցրի ես, - կցանկանա՞ս նստել:
Նա պոկում է երկրորդ պիոնը ու տալիս ինձ.
- Ի նշան ներման, թանկագինս:
Ես ձեռքս դրեցի նրա կզացող մեջքին.
- Չպոկես էլ ոչ մի հատ, լա՞վ:
Պապիկը կռանում է և դիպչում սպիտակ պիոններին:
- Լուրջ, պետք չի, - ասում եմ ես:
Նա կտրուկ պոկում է երրորդ պիոնը: Տալիս է ինձ:
- Դու իմ Կադենսն ես: Առաջնեկը:
- Այո:
- Ի՞նչ է պատահել մազերիդ հետ:
- Ես դրանք ներկել եմ:
- Ես քեզ չճանաչեցի:
- Բան չկա:
Պապիկը ցույց է տալիս ձեռքերիս պիոններին:
- Երեք ծաղիկ քեզ համար: Դու արժանի ես երեքին:
Նա խեղճ տեսք ուներ: Նա ազդեցիկ տեսք ուներ:
Ես սիրում եմ նրան, բայց համոզված չեմ, որ նա ինձ դուր է գալիս: Ես վերցնում եմ նրա ձեռքը և ներս ուղեկցում:
20
Ժամանակին մի արքա էր ապրում , ով ուներ երեք սքանչելի դուստր : Նա սիրում էր նրանց յուրաքանչյուրին : Եվ ահա , երբ երիտասարդ օրիորդները այնքան էին մեծացել , որ արդեն պատրաստ էին ամուսնանալ , սարսափելի , երեքգլխանի վիշապը հարձակվեց թագավորության վրա՝ վառելով գյուղերը իր կրակե շնչառությամբ : Նա փչացրեց ցանքը և եկեղեցիները : Սպանեց երեխաներին , ծերերին և բոլորին ովքեր հայտնվեցին նրա ճանապարհին :
Արքան խոստացավ արքայադստեր ձեռքը յուրաքանչյուրին , ով կսպանի վիշապին : Հերոսներն ու ասպետները հայտնվեցին զրահներով , նստած ձիերի վրա , զինված թրերով ու նետերով :
Մեկը մյուսի ետևից նրանք մահացան և դարձան վիշապի համար կերակուր :
Ի վերջո արքան եկավ եզրակացության , որ անմեղ աղջիկը կարող է փափկացնել վիշապի սիրտը և հաջողության հասնել այնտեղ որտեղ ասպետները ձախողեցին : Նա ուղարկեց իր ավագ դստերը վիշապից ողորմածություն խնդրելու , բայց վիշապը չլսեց նրա աղաչանքի խոսքերը : Դրանք կուլ գնացին աղջկա հետ միասին :
Հետո արքան ուղարկեց իր միջնեկ դստերը վիշապից ողորմածություն խնդրելու , բայց վիշապը նորից չլսեց : Կուլ տվեց նրան , մինչ նա կարող էր բառ ասել :
Արքան ուղարկեց իր կրտսեր դստերը վիշապից ողորմածություն խնդրելու , իսկ աղջիկը այնքան հմայիչ և խելացի էր , որ արքան վստահ էր , նրա մոտ ամեն ինչ կստացվի :
Իրականում ոչ : Վիշապը պարզապես կերավ նրան :
Արքան ցավում էր ափսոսանքով : Հիմա նա մնաց մենակ աշխարհում :