Страница 9 из 26
–Աբիկ ջան, սա հարկավոր է դնել ջրի մեջ,– ասում է նա,– թե չէ իսկույն կթառամի£ – Որոշ լռությունից հետո, նայելով դեպի կից սենյակները, Արմենը ոչ բարձր հարցնում է.– Արգինան որտե՞ղ է£
–Դեռ չի եկել դպրոցից£
–Իսկ ե՞րբ է գալու, չգիտե՞ս£
–Արգինա՞ն® Նա արդեն պիտի եկած լիներ, չգիտեմ ինչու, ուշանում է£ Երևի հիմա կգա£ Ուզո՞ւմ ես, սպասիր£
–Չէ, չէ,– ձեռքերը շարժելով ասում է Արմենը£– Մի ուրիշ անգամ, հիմա վռազ շրջկենտրոն եմ գնում£ Եթե քեզ համար դժվար չէ, Աբիկ ջան, այս ծաղիկները տուր Արգինային՝ հենց որ եկավ£ Լա՞վ£
Փոքր երեխայի տեղ է դրել ինձ: Չի անցնի:
–Կաց, բա մայրիկի համա՞ր չէիր բերել,– ասում եմ ես, իսկ ինքս քիչ է մնում զսպված ծիծաղից պայթեմ£
–Ոչինչ, Աբիկ ջան, Արգինան ինքը կտա մայրիկին£
–Լավ,– ասում եմ ես անթարթափ նայելով նրան£– Հենց որ եկավ, կտամ իրեն£
Արմենը գնում է դեպի պատշգամբի դուռը£
–Ե՞րբ ենք նորից գնում Թարթառի ձորը,– դռների մոտ շրջվելով հարցնում է Արմենը£
–Երբ ասես, -ժպտում եմ ես£
Նրա գնալուց հետո ես ծաղիկները դնում եմ ջրով լի սկահակի մեջ£ Իրոք որ, գեղեցիկ ծաղկեփունջ է, երևում է Արմենը վատ ճաշակ չունի£ Այս գարնան առաջին ծաղիկներն են սրանք£ Երևի Թարթառի ձորից է բերել Արմենը, որովհետև մեզ մոտ եղրևանիները չեն ծաղկել դեռ£
Մեր գյուղի բոլոր տղաների մեջ, չգիտեմ ինչու, ամենից շատ ինձ Արմենն է դուր գալիս£ Գուցե նրա համար, որ նա անչափ քաղաքավարի ու հավասարակշռված տղա է, գյուղում բոլորի հետ էլ՝ մեծ թե փոքր, սիրալիր է վերաբերվում£ Չգիտեմ£ Բարձրահասակ է նա ու լայնալանջ, սև աչք-ունքով, խոսելիս թեթև ժպտում է և ժպտալիս նրա աջ այտին հազիվ նկատելի փոսիկ է գոյանում£ Բանակից վերադառնալուց հետո կոլտնտեսությունում վարորդ էր, իսկ անցյալ տարի, երբ Թարթառի վրա սկսվեց արհեստական ջրամբարի կառուցումը, գնաց այնտեղ£ Ինքնաթափ բեռնատարի վրա էր աշխատում, իսկ վերջին ժամանակներս շինարարության պետի մեքենան է վարում£ Այդ մեքենայով հաճախակի գյուղ է գալիս£ Արմենը հայրիկին նունպես դուր է գալիս£ «Արմենը ոսկի տղա է,– մի անգամ Արգինայի ներկայությամբ ասաց հայրիկը£– Ոսկու նման՝ ուր էլ որ դնես, կփայլի£ Հերն էլ լավ մարդ էր, կռվից եկավ՝ մի քանի տեղից վիրավոր, երկու տարի տանջվեց էդպես ու մեռավ£ Հիմա, ապրի արևը, հոր տեղը բռնել է, զուր չեն ասել, որ մանուշակի արմատից մանուշակ կբսնի»£
Արգինան ուշադիր լսում է հայրիկին՝ առանց մի խոսք անգամ ասելու£
–Ճի՞շտ չեմ ասում, Արուս,– դառնալով մայրիկի կողմը, անսպասելի հարցնում է հայրիկը£
–Ճիշտ ես ասում,– մայրիկը գաղտնաբար նայում է Արգինային£– Արմենը լավ տղա է£
–Ես ծեր մարդ եմ, իսկ ծերունի մարդիկ իրավունք ունեն խրատել, խորհուրդներ տալ£
Ասում եմ,չէ՞, հայրիկս առանց հանելուկների ապրել չի կարող: Մի հարցնող լինի՝ ո՞ր օրվա ծերունին ես դու:
–Դու՞ք եք ծերունի,– աչքերում անսքող ծիծաղ, ասում է Արգինան՝ կողքանց նայելով հայրիկին£– Զուր տեղը ինքներդ ձեզ մի չարախոսեք£
–Արգինա ջան, ջահել ժամանակ չես տեսել ինձ,– Արգինայի խոսքերից շոյված, ժպտում է հայրիկը£– Չէ, հիմա ծեր եմ, սիրտ մի տուր ինձ, չես խաբի, մարդու հիսուն տարին որ մոտեցավ, ուրեմն ծեր է® Բայց դե, էդ ախմախ ջահելությունն էլ էնպես արագ է անցնում® Քեզ մի բան ասեմ, աղջիկս, էն տարածությունը, որ բաժանում է ծերությունը ջահել օրերից, շատ կարճ է, ծերությունը գալիս է հանկարծակի, ոնց որ ձյուն£ Առավոտ վեր ես կենում ու տեսնում, որ ամեն ինչ սպիտակ է£
Այս խոսակցությունը տեղի էր ունենում աշնանային ուշ երեկոյան, մեր բակում, թթենու տակ գցված ընթրիքի սեղանի շուրջը£ Աստղազարդ պարզկա երեկո էր, երկինքը՝ կապտաժեռ, վերևից գյուղին նայելիս՝ թվում էր երկնքից մի բեկոր՝ աստղերի հետ պոկվել, ընկել է այս սար ու ձորերի մեջ, ու հիմա պարզ երևում էր այդ բեկորը՝ առկայծող լույսերով£
–Այո, կարճատև է կյանքը, բայց մարդու գործը երկար է ապրում, ուրեմն երկար է ապրում նաև նրա անունը,– շարունակեց հայրիկը՝ մի ումպով պարպելով թթօղու բաժակը£– Ես ձեզ մի բան ասեմ. մարդս, առհասարակ, մահկանացու է, դա բոլորը գիտեն, բայց ժողովրդի սրտում երկար ապրելու միակ հնարավորությունը իրենից հետո որևէ լավ գործ թողնելու մեջ է£ Արմենի հերը մեռավ, ճիշտ է, բայց ինքը տիրություն արեց ընտանիքին, քույրերին, ուրիշների նման չփախավ քաղաք՝ հեշտ ու թեթև աշխատանքի, մնաց գյուղում, մոր աչքի առաջ, հիմա էլ, հրեն, շինանյութ է բերել, ուզում է երկու հարկանի տուն կառուցել£
–Եվ միաժամանակ հեռակա կարգով սովորում է ավտոմոբիլային տրանսպորտի ինստիտուտում,– լրացնում է մայրիկը£
–Ապրի արևը£ Արժանավոր զավակը էդպիսին կլինի£ Մարդ իր արած գործերով արձան է կառուցում իր համար, որը կանգնած կմնա այնքան ժամանակ, քանի դեռ արևը չի սառել,– հայրիկն իր ասածից գոհ հաղթական նայում է բոլորիս և շարունակում.– Հրեն, տեսնո՞ւմ եք էն աստղերը, կան աստղեր, որ վաղուց հանգած են արդեն, բայց նրանց լույսը շարունաում է հասնել մեզ, լուսավորել մեր ճանապարհը£ Իսկական մարդը նման է էդ աստղին, ինքը, ափսոս, չկա, բայց թողած լավ գործն ապրում, լույս է տալիս ուրիշների ճանապարհին£ Մինչև ինձ,– շարունակում է հայրիկը,– գյուղի անասնաբույժը Վաչագանն էր, Քոլատակ գյուղից£ Խաչենագետի հենց կողքին է էդ գյուղը, բայց ինքը վաղուց էստեղ էր ապրում£ Հազար օղորմի նրան, ի¯նչ մաքուր մարդ էր, ի¯նչ ազնիվ հոգի. մեր էս գյուղարանքում մեկին չես գտնի, որին լավություն արած չլինի£ Աշխարհը, այ, էդ տեսակ մարդկանցով է կանգուն® Մի ուրիշ Վաչագան էլ կար մեր գյուղում® Չէ, Վաչագան չէր՝ Վաղարշակ,– ծիծաղեց հայրիկը£– Սուս ու փուս մարդ էր, գլուխը կախ, չխոսեցնեիր՝ օրերով խոսք չէր խոսի£ Կռվի ժամանակ գերի էր ընկել, երեք տարի գերմանական համակենտրոնացման ճամբարներում էր եղել, մի տասը տարի էլ էստեղ՝ մեր լագերներում էր տանջվել£ Շրջանից մարդ էր եկել, շրջկոմի հրահանգիչ էր, Վաղարշակին հարցնում է՝ «Կյանքդ ո՞նց ես ապրել, հայրիկ»£ «Գերմանական լագերները չհաշված՝ համարյա մի օր չեմ տեսել»,– ասում է Վաղարշակը£ Մաքուր ծիծաղ® Էս Վաղարշակը մի աղջիկ ուներ, անունը Ռազմելա, էնքա¯ն սիրուն, էնքա¯ն սիրուն, որ նայելիս մարդու շունչը կանգ էր առնում՝ մազերն էլ ոսկեգանգուր, բա ա¯չքերը, աչքերը®,– հայրիկը շփոթված շուրջը նայեց, ասաց.– Ղազանչի գյուղ մարդու գնաց, մարդու անունն էլ Մանթաշ® Հա, ինչի՞ մասին էինք խոսում£
–Ռազմելայի մասին,– ասաց մայրիկը£ Բայց ինձ թվաց, թե մի ուրիշ ձևով նա ասաց այդ խոսքը, որովհետև հայրիկն ավելի շփոթվեց, ասաց.– չէ, Ռազմելայի մասին չէր® Հա, հիշեցի, Արմենի հոր մասին էր, լավ մարդ էր, շատ լավ մարդ էր, Արմենը լրիվ նրան է քաշել£
Արգինան նույնպես անտարբեր չէ Արմենի նկատմամբ£ Ես դա վաղուց եմ նկատել£ Նույնիսկ ավելի շուտ, քան միասին գնացել էինք Թարթառի ձորը՝ ջրամբարի կառուցումը դիտելու£ Մենք Թարթառի ձոր գնացինք Արմենի վիլիսով£ Ձորում, գետի հոսանքն ի վեր, ինչպես գետից ելնող գոլորշի՝ նոսր մշուշ էր հոսում, և այդ մշուշի միջով արևի շողերը թափանցում էին գետի մեջ, և ջրերը շողում, շողշողում էին աշնան արևի տակ£
Այստեղ-այնտեղ ճանապարհի աջ ու ձախ կողմերին ինչ-որ տղաներ դույլերի մեջ հոն ու ընկույզ էին վաճառում՝ մեքենա տեսնելիս դույլերը բարձրացնելով վեր£
Արգինան նստել է առջևի նստատեղին, Արմենի մոտ, իսկ ես, մենակ մնալով մեքենայի ետնամասում՝ մեկ այս լուսամուտին էի կպչում, մեկ՝ այն£ Դա անմոռանալի ճանապարհորդություն էր՝ մագնիտոֆոնի ախորժալի երաժշտության ուղեկցությամբ£ Գլուխս հանելով մեքենայից, ես հետաքրքրությամբ նայում էի արևազօծ սարալանջերին, կուսական անտառներին ու պարզկա Թարթառին՝ ներկված լեռների խայտաբղետ գույներով£
Արմենն ու Արգինան՝ զրույցով տարված, համարյա մոռացել էին իմ մասին£ Նրանք անընդհատ խոսում էի ինչ-որ բաների մասին, ծիծաղում, և, չնայած հանդիպական ուժեղ քամուն, ես լսում էի պատառիկներ նրանց զվարթ խոսակցությունից£
Արմենը մեքենան քշում էր մեծ արագությամբ, ինձ անչափ դուր էր գալիս, որ ճանապարհը սրընթաց ետ էր թռչում անիվների տակ, ու քամին անդադար սուլում էր՝ ֆուշ-շ-շ®
–Կամաց քշիր, Արմեն,– խնդրում էր Արգինան՝ ձեռքը թեթև հպելով Արմենի ուսին£– Չես տեսնում՝ շարունակ ոլորաններ են£
–Վախենո՞ւմ ես,– ժպտում էր Արմենը՝ մի պահ նայելով Արգինային£ Նրա ձեռքն իջնում էր Արգինայի ձեռքին, և նրա մատները քնքշորեն գրկում էին Արգինայի մատները£ Նա հիմա միայն ձախ ձեռքով էր վարում մեքենան£
–Ճանապարհին նայիր՝ մեկ էլ տեսար մեզ գլորեցիր ձորը,– կրկին խնդրում է Արգինան£
–Իմ մեքենան գիտի, թե ով է այստեղ նստած, նա այդպիսի բան չի անի£
–Միևնույն է, ճանապարհին նայիր£ Դու, ինչ է, առաջին անգա՞մն ես տեսնում ինձ£
–Ոչ, իհարկե, բայց ամեն անգամ քեզ տեսնելիս, թվում է, թե առաջին անգամ եմ տեսնում և ամեն անգամ սիրահարվում եմ առաջին հայացքից£ Գիտե՞ս, ինձ մի ակնթարթ էր պետք քեզ տեսնելու համար և ամբողջ մի կյանք՝ այլևս չմոռանալու համար:
– Եվ դրա համար էլ քիչ է մնում փախցնես, տանես ինչ-որ հեռու-հեռավոր մոլորակ,– ծիծաղում է Արգինան£