Страница 10 из 26
–Այո, ճիշտ կռահեցիր£ Որոշել եմ փախցնել£ Պետս բարի ծերուկ է, նա անպայման կտա մեքենան£
–Իսկ ինչո՞ւ փախցնել® երբ ես համաձայն եմ®– Արգինայի աչքերը շողարձակում են խորհդավոր փայլով, և ժպիտը ծաղկում է նրա ուռուցիկ շուրթերին՝ հետզհետե ծավալվելով ամբողջ դեմքին£
–Ես համաձայն եմ,– կիսաշրջվելով Արմենի կողմը, կրկին ասում է Արգինան£– Փախցրու, բայց ոչ այս մեքենայով£ Քո հին բեռնատարով£ Տար ինձ հեռու-հեռավոր մի մոլորակ£
Արմենը մտացրիվ նայում է Արգինային, ժպտում£
–Դու գիտե՞ս, վերջին ժամանակներս®միայն թե չծիծաղես իմ խոսքերի վրա, լա՞վ£
–Ասա, չեմ ծիծաղի,– պատասխանում է Արգինան£– Միթե՞ ես երբևէ ծիծաղել եմ քո խոսքերի վրա£
–Այն, ինչ ես զգում եմ վերջին ժամանակներս, շատ նման է այն բանին, ինչ կրոնական էքստազի մեջ զգում են հավատացյալները£ Ծիծաղելի է, երևի, բայց ես իմ հին բեռնատարը, որն այժմ դուրս է գրված, ընկած է գարաժի մի անկյունում, մոռանալ չեմ կարողանում£ Եվ մոռանալ չեմ կարողանում այն պատճառով, որ նրանով առաջին անգամ քեզ տարա մինչև գյուղ, և երբեմն ինձ բռնում եմ այն մտքի վրա, որ ուզում եմ մտնել գարաժ և, բոլորից թաքուն, ծնկի գալ նրա առջև ու երկրպագել ինչպես կուռքի£
Ես Արմենին պատկերացնում եմ հին բեռնատարի առաջ չոքած աղոթելիս և, ազնիվ խոսք, քիչ է մնում բարձր ծիծաղեմ£ Եվ այն էլ ով է ասողը՝ Արմենը® Չէ, ես իմ կարծիքը փոխեցի նրա մասին£ Արգինայի փոխարեն ես լինեի, չէի դիմանա, ուղղակի ուշքս կգնար ծիծաղից£ Իսկ նա® Իսկ նա չի էլ մտածում ծիծաղել, մի տեսակ հետաքրքրասիրությամբ ուշադիր նայում է Արմենին, ասես սպասելով, որ նա էլի խոսի£ Մի՞թե նրան իսկապես, դուր է գալիս լսել այդ ցնդաբանությունը£ Խելքս բան չի կտրում£ Իսկ Արմենն իրենն է շարունակում£
–Ծիծաղելի է երևի®
–Ամենևին£
–Ամեն անգամ, անցնելով գյուղ մտնող մեծ ճանապարհի վրա խոնարհված դեղձենու մոտով, որտեղ բեռնատարից իջար առաջին անգամ, մի քիչ արգելակելով մեքենան, ես ասում եմ. «Ողջույն, ծերուկ, դու նույնիսկ պատկերացնել չես կարող, թե ինչքան ուրախ եմ՝ ամեն անգամ տեսնելով քեզ իմ ճանապարհին»£ Եվ դա ես ասում եմ շատ լրջորեն£ Դու չե՞ս հավատում ինձ£ Ծիծաղիր ինձ վրա, բայց հավատա£
–Հավատում եմ®
Աստված իմ, մի՞թե հնարավոր է հավատալ այդպիսի զառանցանքի£ Եթե ինձ կախ էլ տան, միևնույնն է, չեմ հավատա£ Իսկ Արգինան հավատում է£ Զարմանալի է£ Շատ է զարմանալի® Սպասիր, ի՞նչ դեղձենու մասին է խոսքը£ Գյուղ մտնող մեծ ճանապարհի վրա խոնարհված դեղձենու® Ուրեմն Արգինան նրա բեռնատարով էր գյուղ եկել այն ժամանակ£ Ահա թե ինչու Արմենն այնպես շուտ մեկնեց® Եվ ոնց էլ ձայնից չէի ճանաչել£ Այն ժամանակ էլ, հիշում եմ, բեռնատարը ծանոթ թվաց, բայց հեռվից հաստատ չկարողացա իմանալ՝ Արմենի՞ մեքենան էր, թե՞ ուրիշի£
Այո, ես շատ բան հասկացա այն ժամանակ Թարթառի ձորում՝ և ամբարտակի վրայից կառույցը դիտելիս, և ճանապարհին, ավելի ճիշտ՝ հաստատվեցին իմ բոլոր կասկածանքները, որ ունեի մինչ այդ£
®Եղրևանու ծաղկեփունջը դրել եմ լուսամուտագոգին, սկահակի մեջ, և անհամբերությամբ սպասում եմ Արգինային£ Աստիճանների վրա ես լսում եմ նրա թեթև ոտնաձայները£ Չգիտեմ ինչու, սիրտս միանգամից սկսում է արագ բաբախել£ Հուզվում եմ երևի£ Արգինան ներս է մտնում լուսափայլ ժպիտը դեմքին՝ իր բարձր տրամադրությամբ համակելով նաև ինձ£
–Հը, ինչպե՞ս ես զգում քեզ, Աբիկ£
–Ոչինչ, վատ չեմ,– ասում եմ ես ժպտալով ու հայացքով ցույց եմ տալիս լուսամուտագոգը£
Արգինան նույնպես նայում է այդ ուղղությամբ£
–Այս ի¯նչ հրաշալի ծաղիկներ են, ո՞վ է բերել£– Վերջին բառերը նա արտաբերում է համարյա շշուկով£ Ես ձևացնում եմ, իբր, ոչինչ չեմ նկատում, և ասում եմ անմեղսապարտ տեսքով£
–Մերուժանը£
–Ո՞վ,– Արգինայի աչքերը նույնիսկ կլորանում են£
–Մերուժանը,– ծիծաղում եմ ես£– Կոշկակար Մերուժանը£
Արգինան մոտենում, վերցնում է ծաղկեփունջը՝ այնտեղից հանելով խողովակաձև փաթաթված մի թուղթ՝ Արմենի երկտողը£ Ես հենց սկզբում էի նկատել այդ թուղթը, երբ դեռ ծաղկեփունջը դրված էր սեղանին£ Մոտավորապես ենթադրում եմ նույնիսկ, թե ինչ է գրված այնտեղ£ Նամակ գրելու փոխարեն, գնար դպրոց, դուրս կանչեր Արգինային և ինչ որ պետք է՝ ասեր նրան£ Դմբո£ Չէ, երևի չի ուզեցել դպրոց գնալ£ Ես ձևացնում եմ, թե գաղափար անգամ չունեմ երկտողի մասին£ Արգինան բացում է թուղթը և, թեթևակի շիկնելով, հարցնում է.
–Այսպես, ուրեմն, ասում ես, ո՞վ է բերել£
Երկուսով սրտանց ու համերաշխ ծիծաղում ենք, և ես Արգինայի համար աննկատ, աչքի տակով արագ կարդում եմ Արմենի երկտողը. «Ներիր, շտապ գնացի Մարտակերտ: Երեկոյան սպասիր: Քո Արմեն»: Այնուհետև Արգինան ասում է մարող շշուկով.
–Աբիկ, դու ոչ ոքի չես ասի, չէ՞, այս մասին£
–Մի վախենա, չեմ ասի£ Նույնիսկ մայրիկին չեմ ասի,– խոստանում եմ ես£ Իսկ հետո, այնուամենայնիվ, չեմ համբերում և հարցնում եմ.– Իսկ ինչ է, Արմենն իսկապե՞ս քոնն է£
–Ի-ի՞նչ®
–Նա այնտեղ գրում է՝ «Քո Արմեն»£
–Վերջ տուր, Աբիկ£ Ամոթ քեզ, ուրիշի գրածն ինչո՞ւ ես կարդում£– Եվ, աստված իմ, ինչպես է նրա դեմքը պատում վարդ-շիկնանքով£ Ուղղակի ոնց որ փոքրիկ աղջնակ£
–Իսկ մի՞թե նա ուրիշ է,– այս անգամ խորհրդավոր ժպտում եմ ես£
Արգինան հանդիմանանքով նայում է ինձ, բայց ես պարզ տեսնում եմ. նա բոլորովին չի բարկանում ինձ վրա, նրա շուրթերը բացվում են՝ ինչպես կարմիր վարդն է բացվում ցողաթաց արևի ջերմ հպումից, և ժպիտը տարածվում է գեղասքանչ դեմքին£
8.
Իսկ հետո երկինքը միանգամից գունատվեց և կամաց-կամաց սկսեց իջնել գյուղական երեկոն£
Դա օրվա այն ժամն է, երբ կոլտնտեսականները վերադառնում են աշխատանքից, գյուղը լցվում է աշխույժ կանչերով, մեկ-մեկ ու խումբ-խումբ մարդիկ սկսում են հավաքվել գյուղամեջ՝ ցուցադրելու իրենց սրամտությունը, իսկ կոլտնտեսության նախագահ Գաբրիելը, ի տես բոլորի՝ սիգարեթը բերանին կանգնում է գրասենյակի բաց պատշգամբում, և վերևից կարգադրություններ է անում այս ու այն կողմ՝ մեկ իբր բարկանալով, մեկ հանկարծակի քահ-քահ ծիծաղելով խփում իր մոտ կանգնածներից որևէ մեկի մեջքին£
Դա օրվա այն ժամն է նաև, երբ հանդից օրոր-շորոր վերադառնում է նախիրը, ոչ այն է կարոտից, ոչ այն է քաղցից՝ բակերից նվաղուն բառաչում են հորթերը, թաղից-թաղ արձագանքելով իրար՝ բեկբեկուն հաչում են շները, մթնող անտառներից սկսում է կանչել գիշերահավը£
Մայրիկը կթեց կովը, և ես, ամեն օրվա պես, թողեցի, որպեսզի մեր խելառիկ հորթուկը մի կուշտ ծծի մոր ծաղկաբույր կաթը, հետո հորթուկը գցեցի գոմը՝ ոչխարների մոտ, իսկ կովը կապեցի բակում, հողի մեջ խրված երկաթե ցցից, հավերը թռցրի թառ, եփած կարտոֆիլի ու գարու ալյուրի խառնուրդից մի դույլ լակ սարքեցի և, լցնելով տաշտակի մեջ, տվեցի խոզերին, որ արդեն երկու ամիս է, ինչ գիրացնում ենք, և նոր միայն վազեցի տուն՝ դասերս պատրաստելու£
Գնալով թանձրացավ մութը, այն ձորերից դանդաղորեն ելավ, մտավ գյուղ, և շուտով փողոցներն ու տները ընկղմվեցին մթության մեջ£ Արգինան հագավ իր երկնակապույտ նոր զգեստը, որն այնպես սազում է իրեն, և դուրս եկավ տնից®
Եվ հիմա լուսամուտի առջև նստած, ես սպասում եմ Արգինային£ Լուսինը, նման սեխի շղարթի, անշարժ կախվել է Սառնատուն լեռան վրա£ Իսկ Արգինան չկա ու չկա£ Շուտով լուսինը նույնպես, երևի, հոգնելով լեռների վրա այնպես երկար մնալուց, գնում, անհետանում է սարերի ետևում և, կարծես դրան էր սպասում, մոտիկ անտառից աղիողորմ կանչում է բուն£ Ասես հրամանով՝ ծղրիդները անսպասելի ընդհատում են իրենց ճտճտոցը, պարզորոշ լսվում է Բարակ ջրի միահունչ վշշոցը՝ վըշ-շ-շ, վըշ-շ-շ®
–Մամ, ե՞րբ կգա Արգինան,-հարցնում եմ ես£
–Երբ կգա՝ կգա, ինչո՞ւ ես անհանգստանում,– զարմացած նայում է մայրիկը£
–Ինչպե՞ս թե՝ ինչու ես անհանգստանում,– հուզված ասում եմ ես£– Վաղուց է, չէ՞, գնացել£
–Զբոսնում է երևի£
–Այսքան ո՞ւշ£
Ինձ հանկարծ պատկերանում է, թե ինչպես գիշերային ականակուր խավարի մեջ, անաղմուկ, գաղտագողի Արգինային է մոտենում կոշկակար Մերուժանը և, նրա բերանը ծածկելով կաշվահոտ իր ափով, փախցնում է սարերը£
–Լսիր, Աբիկ, -ասում է մայրիկը,– դա վերաբերո՞ւմ է քեզ£ Դու քո դասերով զբաղվիր£
Ես ոչինչ չեմ պատասխանում, իսկ մայրիկը շարունակում է.
–Արգինան փոքր երեխա չէ, որպեսզի իրավունք չունենա որևէ ինքնուրույնության£ Իսկ դու ոնց որ բանտի վերակացու, չես թողնում, թե շունչ քաշի խեղճ աղջիկը£
–Ի՞նչ եմ անում,– վիրավորված հարցնում եմ ես£
–Ինչ եմ անում, ինչ եմ անում,– տնազում է մայրիկը,– ի՞նչ պիտի անես, հիմար հարցեր ես տալիս£ Շուտ գնա քնելու, Արգինան քեզնից լավ գիտի տան ճանապարհը£
Ես գլխիկոր քայլում եմ դեպի իմ մահճակալը՝ մտքում հաստատ որոշելով սպասել մինչև Արգինայի գալը£
Սակայն չգիտեմ ինչպես էր ստացվել, ես, այնուամենայնիվ, քնով էի անցել£ Արթնացա գիշերվա կեսին՝ բվի կռնչոցից£ Հիշում եմ, տատս, երբ ողջ էր, ասում էր, որ բվի կռինչը՝ տան բակում, վատ նշան է£ Ականջ եմ դնում£ Բվի կռինչը մեր այգուց է գալիս£ Իսկ տանը լռություն է£ Անձայն ելնում եմ անկողնուց, բացում Արգինայի սենյակի դուռը£ Նա խոր քնած է, փոքր երեխայի պես ձեռափը այտի տակ: Ես որոշ ժամանակ այդպես լուռ կանգնած նայում եմ նրան, հետո նորից զգուշորեն ծածկում եմ դուռը և անշշուկ, ոտքերիս ծայրերի վրա գնում դեպի իմ մահճակալը՝ քնելու£