Страница 14 из 26
Տանը, ինչպես թռչնակը վանդակում, նա պատեպատ էր զարկվում, մեկ խնդում, մեկ արտասվում էր՝ անհանգիստ նայելով լուսամուտից, և նրան շարունակ թվում էր, թե օդը չի հերիքում£ Երեկոյան ամեն ինչ պատմեց մորը՝ ավելացնելով, որ կամ նա, կամ էլ ոչ ոք£ Մայրը՝ Թագին, անօգնական, մի տեսակ ասես անտեղյակ, նայում էր աղջկան, չնայած, իհարկե, զգացվում էր, որ գիտեր արդեն այդ մասին, հարևաններն էին, երևի, իրենց միասին տեսել£ «Ախր, սար ու ձորի տարբերություն կա ձեր մեջ, մենք՝ ով, նրանք՝ ով,– խոսեց մայրը ընկճված ձայնով, նրա տեսքը խեղճ ու ողորմելի էր, Շահումի սիրտը միանգամից ճմլվեց կրծքի տակ£-Նիկոլայը, խոսք չունեմ, վատ տղա չի, ուրիշ երկրներում էլ, ասում են, ուսում է ստացել, կրթված, գրագետ, իզուր տեղը չի, որ նրան կարմիր պարտիզան են ասում£ Բայց ծնողները, հատկապես մերը, չեն համաձայնվի® Դա գլուխ եկող բան չի , բալաս, գործ չունես, մտքիցդ հանիր նրան®»£ Եվ հիմա տղաների խմբում կանգնած, հեռվից հեռու նայում էր իրեն, և ինքը գիտեր, որ Նիկոլայն է, և սիրտը թրթռում էր արտասովոր ու տագնապիչ զգացումից£ Իսկ խումբն արդեն ուրիշ երգի էր անցել.
Խաչենը փրփրում է,
Ափերը քրքրում է,
Ամեն քեզ տեսնելիս՝
Սիրտս թրթռում է®
Աստված, գոնե ուրիշ կողմ թեքեր հայացքը, ուրիշ ուղղությամբ նայեր, ամբողջ գյուղի առջև ինչո՞ւ է այդպես նայում, եղբայրները՝ Սահակն ու Առուստամը, նույնպես այնտեղ են, ժողովրդի մեջ կանգնած նայում են իրենց, ի՞նչ կմտածենն, եթե տեսնեն նրան՝ իրեն նայելիս£ Այլայլվել, դեմքը կրակի պես այրվում էր, իսկ ընկերուհիներն արմունկներով թեթև հրում էին. «Աղջի, Շահում, մի տես ոնց է հայիլ-մայիլ նայում քեզ», ժպտահայաց ակնարկներ էին նետում՝ մտքներում, երևի, նախանձելով նրա բախտին: Էհ, թե աղջիկներն իմանային առջևում ինչ բախտ է սպասում իրենց ընկերուհուն®
… Դեղձանիկները շարունակում են ցայգալույսի իրենց երգը£ Ես հիմա տեսնում եմ նրանց՝ ոսկեկանաչ փոքրիկ երգիչներին, թթենիների վրա, երբեմն թաքնվելով դեղնագորշագույն տերևների մեջ, երբեմն հանելով իրենց հետաքրքրասեր կտուցները, ուրախ ոստոստում, ճախրում են ծառերն ի վեր և անընդհատ հնչեղ ու սահուն ծորում է նրանց երգը՝ ֆյութհ-ֆյութհ-ֆյութհ, ապա մի պահ ասես երգն ընդհատվում է, բայց մի կարճ պահ միայն, այն կրկին հնչում է՝ այս անգամ քնքուշ ու նվաղուն՝ ֆյուուութհ®
Հեռուներից՝ ոչ այն է կոլտնտեսային դաշտերից, ուր ալյակ-ալյակ ծփում են դեղնած արտերը և ասես տաքություն են բուրում, ոչ այն է գյուղամիջով փախչող գետակն ի վար ձգված անտառից, զնգուն ձայնակցում են արտույտները£
–Այա, ուզո՞ւմ ես ուտելու մի բան բերեմ£
Ասես հանկարծակիի եկած՝ աչքերը թարթում, իմ վրայով նայում է ինչ-որ տեղ£
–Վու¯յ, քո անցվորանց գերեզմանին լույս գա, բա ես բա՞ն եմ ուտում® Ուտեմ որ ի՞նչ. պառավի կերածը կորած է, այան քեզ մատաղ£– Քմծիծաղում է, բարակ շուրթերին երևում ու անմիջապես էլ հանգչում է թույլ ժպիտը£– Իմ մասին ինչի՞ ես մտածում, մատաղ, իմն արդեն անցել է, էսօր վերջին օրն է, էգուց չեմ լինելու®Այան գլխովդ շոռ տա, Սամվելիկիս գտիր,– նրա ձայնը դողդողաց, լացախառն ասաց.– Գտիր, անպայման գտիր, այան մատաղ£
–Գտնելու եմ, այա,– հառաչանքս խեղդած՝ հուսադրեցի ես,-անպայման գտնելու եմ£
–Գտնելու ես, բայց ես չեմ լինելու, անունին ու ձենին մատաղ նրա®
–Դու դեռ աղջիկներիս՝ Գոհարի ու Լիլիթի հարսանիքին պար պիտի գաս, էդ ինչե՞ր ես խոսում£
Նույն քմծիծաղն ու հուսակորույս ժպիտը՝ շուրթերի ծայրերին£
–Բարով կռիվ չլինի, խաղաղություն լինի, Սամվելիկը տուն գա, դու էլ բարով երեխեքին տեղաց անես, հացը բոլ լինի, սով չտեսնաք,– ինչպես օրհնանք մրմնջում է նա£– Աստված ձեզ հազար ճողնը շինի ու երեսներդ լվացած տեղը վարդ ու մանիշակ բսնի£– Նա խոսքն անսպասելիորեն փոխում է.– Այան մատաղ, ինչի՞ ես էստեղ նստել, գնա, հանդերը ման եկ, մարդ երեխա ժամանակ ման եկած տեղերը շատ կկարոտի£
Ես ելնում, դուրս եմ գալիս բակ£ Գյուղն արդեն արթնացել է, այստեղ-այնտեղ մարդիկ ձայնում են իրար, երդիկներից ծուխ է բարձրանում, երկար գալարվում է տանիքների վրա՝ մեկ կպչելով տանիքներին, մեկ քամու հետ մագլցելով վեր: Ինչ-որ տեղ, հավանաբար, կալերում, միանգամից հռնդաց տրակտորն ու լռեց£ Նայում եմ շրջակա լեռներին ու անտառներին, երեկ, երբ գյուղ հասանք, դրանք ծածկված էին թանձր քաշաթխպով, իսկ հիմա, ասես շաղով լվացած, ցոլցլում են արեգակի շողերից£ Ներքևում, ձորում, խլաձայն աղմկում է գետը, որ գալիս է հեռվից, Վարդանաբերանց սարերից, և, գյուղը կիսելով երկու մասի, թթայգիներով գնում, կորչում է Խաչենագետի հովտում£
Այդ այգիներում էին տեղի ունենում համբարձման տոները, ճերմակազգեստ փոքրիկ աղջիկները՝ երեսները ծածկած ճերմակ շղարշով, ձեռքները զգույշ իջեցնելով կճուճների մեջ, վիճակ էին հանում, իսկ մեծերը սրտի թրթիռով սպասում էին, թե ինչպիսին դուրս կգա իրենց բախտը£
…Կարմիր պարտիզան Նիկոլայը, ծառերի տակ, տղաների մեջ կանգնած, շարունակ նայում էր Շահումին՝ իր կրակուն աչքերով հետևելով նրա յուրաքանչյուր շարժումին, իսկ երեկոյան հարազատների հետ եկավ նրանց տուն՝ խոսք առնելու£ Դա անչափ բախտավոր օր էր Շահումի համար, հնար լիներ՝ թև կառներ, կթռչեր երջանկությունից£ Բայց ինչո՞ւ և ո՞ւր թռչեր, երբ այստեղ է նրա երջանկությունը, ահա նստած է նա պատշգամբում, ցածրաձայն զրուցում է, և ինքն՝ ասես հիպնոսացած, ոչ մի կերպ չի կարողանում ըմբռնել նրա ասածների իմաստը, չի համարձակվում գոնե մի անգամ նայել նրան£ Միայն մի բան հասկացավ Շահումը, և դա վերաբերում էր հարսանիքին. Նիկոլայը վաղը գնում է, ամսի վերջին կգա, հարսանիք կանեն, և իրենք կճանապարհվեն Բաքու£ Աստված, ե՞րբ կգա ամսի վերջը, միթե՞ չեն հասկանում, որ իր սիրտը չի դիմանա այդ անջատմանը£ Շահումը նույնիսկ զարմանում էր՝ այդ ինչպե՞ս էր պատահել, որ ինքը մինչ այդ կարողացել էր ապրել առանց նրա գոյության, ուրեմն անիմա՞ստ է եղել իր կյանքը մինչև հիմա® Ստացվում է, որ, այո, անիմաստ ու անարժեք էր եղել, այլապես սիրտը կրակի մեջ չէր այրվի այսպես, կարոտից հալ ու մաշ չէր լինի® Լավ էր, որ ամենամոտ ընկերուհին՝ Մարգարիտը, շարունակ կողքին էր, ծիծաղում, սիրտ էր տալիս, բայց մեկ էր, տագնապալից էր սպասումը մինչև հարսանիք, իսկ հարսանիքին մի օր մնացած՝ ուղղակի քիչ էր մնում սիրտը կանգներ անհամբերությունից® կարգ կար այդպիսի այն հեռու ժամանակներում. հարսանիքի օրը, մինչև եկեղեցի գնալն ու եկեղեցուց հետո՝ մինչև հարսանիքի վերջը, աղջիկն իրավունք չուներ տեսնելու իր նշանածին, խոսելու նրա հետ£ Ծաղկավոր մետաքսից կարված զանդրուկը հագցրած գլխին, զուռնա-դհոլի ուղեկցությամբ, հրացանների համազարկով, ուրախ բացականչություններով նրանց տարան գյուղամեջ, Սուրբ Աստվածածին եկեղեցին£ Դեմառդեմ ու ձեռք-ձեռքի կանգնել էին նրանք տեր Վարդանի առջև, ինքը ոչինչ չէր տեսնում անթափանց շղարշի տակից, հայացքը գետնին, տրոփող սրտով լսեց տերտերի օրհնանքը. «Տեսէք որդեակք, աստուածային հրամանւն՝ և կանոնիւք սուրբ հայրապատաւյն եկեալ էք ի սուրբ եկեղեցիս, պսակիլ օրինօք ի սուրբ ամուսնութիւն£ Ապա տեսէք, որ յաշխարհիս վերայ պէսպէս փորձութինք կան. թե հիվանդութիւն, և թե աղքատութիւն, և թե այլ ինչ նեղութիւն. Աստուած զձեզ յամենայն փորձութենէ հեռի պահեսցէ, միաբան սիրով պահեսցէ, ի խոր ծերութիւն հասուսցէ, և անթառամ պսակին արժանացուսցէ®»£ Եվ տեր հոր հարցին, որ կրկնվեց երեք անգամ. «Որդյակ իմ, և դու մինչև ի մահ հնազա՞նդ ես», արձագանքեց շշուկով ու շիկնանքով, և կրկնեց դա երեք անգամ. «Այո, հայր սուրբ, հնազանդ եմ հրամանւն Աստուծոյ»£ Հետո նրանց դուրս բերեցին բակ, դարձյալ նույն նվագն էր, ցնծուն բացականչություններն էին, եկեղեցու զանգերը ախորժալուր ղողանջում էին, այս ու այնտեղ երկար ձողերին ամրացրած ջահերի վրա կրակում էին հրացաններից, աղջիկներն ինչ-որ ծիծաղելի պատմություններ էին անում, իսկ ինքն ասես երազի մեջ լիներ, ոչինչ չէր կարողանում ըմբռնել, ինչ-որ անհայտ ու տագնապալի բանից սիրտը տարօրինակ կերպով խփում էր, իսկ թե ինչից էր դա, հասկանալ չէր կարողանում£ Մենակ Մարգարիտն էր, որ, չգիտես ինչու, մի տեսակ տխուր էր և հայացքը շարունակ փախցնում էր՝ կարծես թե չուզենալով ուղիղ նայել ընկերուհուն£ ''Միթե նախանձում է,– Շահումը նույնիսկ վիրավորվեց ներքուստ£– Իսկ գուցե մի բան գիտի ու չի՞ ասում իրեն£ Բայց ի՞նչ պիտի իմանա»£ Իսկ տագնապը չէր անցնում, այդ տագնապը չէր լքում նրան նույնիսկ հարսանքի ժամանակ, իր համար առանձնացրած սենյակում նստած, ականջում հարսանքավորների խնդուն աղմուկը, նա սպասում էր, որ ահա ուր որ է մեկը ներս կմտնի և անպայման մի վատ բան կհաղորդի նրան Նիկոլայի մասին£ «Հայր մեր, որ յերկինս ես, սուրբ եղիցի անուն քո…Եվ մի տանիր զմեզ ի փորձություն, այլ փրկեա զմեզ չարէ»,– անընդհատ ու անլսելի շշնջում էին նրա տոչոր շուրթերը£ Եղավ մի պահ, երբ ընկերուհիները միանգամից ելան և, մեկ-մեկ գրկելով ու համբուրելով նրան, ճռվողելով դուրս եկան£ Նա հասկացավ, որ հիմա Նիկոլայը ներս կմտնի£ Սիրտն սկսեց ավելի արագ խփել՝ ասես ցանկանալով դուրս թռչել կրծքից£ Դռան ձայնից նա շտապ դարձավ դեպի լուսամուտը՝ սիրտ չանելով շրջվել նրա կողմը£ Թույլ չրխկաց դռան մղլակը: Շահումի շունչն ասես կանգ առավ£