Страница 15 из 26
–Շահո՞ւմ£
Ոնց որ օձ խայթի՝ Շահումն արագորեն շրջվեց ձայնի վրա և, տեսնելով Նիկոլայի եղբորը՝ Աղաբեկին, թիկունքով սեղմվեց լուսամուտագոգին£ Աղաբեկը՝ դեմքի մի մասը, աչքի ու շրթունքի հետ միասին, մանկուց այրված, սարսափազդու տեսքով, ծանր շնչելով նայում էր նրան£
–Նիկոլային բա՞ն է պատահել,– արտասանեց Շահումը՝ հազիվ կարողանալով շունչը ետ բերել£– Աստված իմ, դու ինչ-որ բան ես թաքցնում ինձնից£ Ինչո՞ւ ես լռում,– ահագնացող վախով շարունակեց նա,– ես հո կույր չեմ՝ նրան վատ բան է պատահել. ես դա զգում էի£
–Ոչ£– Աղաբեկը թափահարեց գլուխը և միանգամից, կարծես ծանր բեռից ազատվելով, ասաց.– Քեզ նրա համար չենք բերել, Շահում£ Քեզ ինձ համար ենք բերել®
Շահումը քարացած նայում էր ձայնի ուղղությամբ՝ առանց խոսակցին տեսնելու£
–Նիկոլայի համար ինչ կա,– ինչպես խոր անդունդից՝ գալիս էր Աղաբեկի ձայնը£– Նա ինձ նման անբախտ չի, ում էլ ասես՝ կառնի® Իմ բանն ուրիշ է, ինքդ էլ տեսնում ես, թե ինչ օրի եմ® Եղբորդ՝ Առուստամի հետ էդպես որոշեցինք, սկզբում դեմ կանգնեց, բայց դե, ինչի՞ պիտի դեմ կանգնի, համաձայնեց£ Մի մտածիր, իմացած եղիր, որ ես քեզ Նիկոլայից պակաս չեմ պահելու, լավ եմ պահելու®
–Ոչ, ոչ, չեմ ուզում, ոչ,– բերանով օդ որսալով՝ շնչասպառ ու գունաթափ՝ անկարող անգամ ցավից ճչալու՝ Շահումը գլխապտույտ զգաց և ուշակորույս փռվեց հատակին®
…Ես շրջվում, կրկին նայում եմ ետ` պատշգամբին, ուր արևի գունեղ շողերն արդեն լուսամուտներից ներս են մտել և բակի ծառերի մեղմիկ շարժումից վետվետում են սևացած պատերին£ Այնտեղ, պատշգամբում, իր հնամենի թախտին նստած, մեծ մայրս ինքն իրեն խոսում է, կամկար շարժում ձեռքերը, ասես ինչ-որ բան է ուզում ապացուցել երևակայական զրուցակցին£ Հնարավո՞ր է գիտենալ՝ ի՞նչ է մտածում մարդ ահա այս պահին, երբ արդեն հասել է կյանքի վերջնագծին և բոլորը գիտեն ու ինքն էլ գիտի, որ դա այդպես է, ավարտված է կյանքը, վերջ՝ ինքն այս մեծ ու կանաչ աշխարհում չի լինելու այլևս£ Ի՞նչ է հիշում հիմա իր անցած օրերից և առհասարակ որևէ բան հիշո՞ւմ է, թե ամեն ինչ այնտեղ, հոգու խորքում իրար է խճճված®
Շատ տարիներ առաջ, երբ մայրս բերեց ինձ գյուղ և, թողնելով պառավ սկեսրոջ խնամքին, գնաց քաղաք՝ վայելելու իր երջանկությունը նոր ամուսնու հետ, հիշում եմ, մեծ մայրս հեքիաթներ էր պատմում, ըստ երևույթին, ուզում էր սփոփել ինձ, որ շատ չտխրեմ առանց մորս£ Իսկ ես չէի էլ տխրում, թեպետ երբեմն առ երբեմն ես ինձ զգում էի մենակ, արհամարված ու լքված բոլորից£ Բայց դա սկզբնական շրջանում էր, հետո ես սրտակից ընկերներ ունեցա, մանկական միամիտ ու մաքուր սիրով սիրեցի և° նրանց, և° գյուղը, և°, իհարկե, Շահում մեծ մորս, առանց որի ես իմ կյանքը չէի պատկերացնում այլևս£ Նա ձեռքս բռնած ինձ առաջին դասարան տարավ, իսկ երբ ավարտեցի դպրոցը, հասունության ատեստատը կրծքին սեղմած երկար լաց էր լինում, և ես չէի կարողանում մխիթարանքի խոսքեր գտնել նրան ասելու£
Մեծ մորս պատմած բազում հեքիաթներից մեկն իր մասին էր. «Եղել է, չի եղել, մի սիրուն աղջիկ է եղել£ Աչքերը ՝ ոնց գիշեր՝ սև են եղել, բերանը պողի նման կարմիր, մեջքը ճապկի պես նուրբ ու բարակ է եղել՝ ու ինքն էլ տասնչորս տարեկան: Կուժն՝ ուսին երբ ջուրն է գնացել, երբ սարերից քշել է իրենց ուլերը, կամ եղբայրներին հաց է տարել հանդ ու թեթևաքայլ տուն է եկել, ամբողջ գյուղը կանգնել, հեռվից հեռու զմայլված նայել է նրան՝ մտքում երանի տալով էն բախտավոր տղին, որ կառնի նրան®»
Պատմում էր նա, և նրա ձայնը, ոնց որ քամու հետ եկող ջրի խոխոջ, մեկ հանկարծ իջնում, մեկ կրկին բարձրանում էր, ես մտովի տեսնում էի կարմիր պարտիզան տղային, որ «բարձրահասակ էր, ինչպես չինարի, սև աչք-ունքով էր ու խոսելիս հմայում էր քեզ իր անուշ ձենով»£ Մեծ մորս ձայնը դողում, կտրվող լարի պես թրթռում էր, երբ հեքիաթը հասնում էր վերջին՝ ավետելով այն մասին, թե մեծերն ինչքան դաժանորեն խաբեցին ջահել սիրահարներին£ Բայց այն, որ այդ հեքիաթում իր կյանքն էր պատկերված, ես շատ տարիներ հետո միայն հասկացա£ Ես նրան հարցրի.
–Այա, իսկ ի՞նչ դառավ կարմիր պարտիզան Նիկոլայը, նա որտե՞ղ մնաց£
Նա և° զարմացած էր, որ ես վերջապես գլխի եմ ընկել, թե ում մասին է հեքիաթը, և° մի տեսակ սրտովն էլ էր, որ ես իմանամ այդ պատմությունը£ Վաղնջական գեղեցկությունը կորցրած դեմքին թեթևակի ժպիտ մարմրեց£ Քմծիծաղեց, ինչպես սովոր էր, և թառանչանքով ասաց.
–Գնաց ու էն գնալն էր, էլ չեկավ, խռովեց բոլորից էլ, աշխարհից էլ ու էլ չեկավ. Հետո լսեցինք, որ Բաքվի պաշտպանության ժամանակ սպանվել է և, որպես հերոս, թաղված է էնտեղի հայոց ամենամեծ եկեղեցու բակում, հազար ողորմի, ջահել-ջիվան գնաց կորավ…
…Իսկապես, տեսնես որևէ բան հիշվում է, թե ամեն ինչ վաղուց մոռացության է տրվել£ Մի՞թե մարդկային կյանքն այնքան երկարատև է, որ մարդ վերջին ժամին չկարողանա հիշել իր գլխովն անցածը£ Եվ հնարավո՞ր է մոռանալ£ Այն նույն աղջիկներով, որոնց հետ ոչ հեռու ժամանակներում վիճակախաղի ցնծուն երգեր էին երգում համբարձման տոներին, այժմ սուգ էին ասում գերեզմանատանը£ Դժվար, անասելի դժվար ժամանակներ էին, գյուղում տիֆի համաճարակ էր տարածվել, չկար մի օր, որ հինգ վեց մարդ չմեռներ£ Հնձի ժամանակ էր, տղամարդիկ վախենալով, թե կարող են վարակվել, սարերից տուն չէին վերադառնում£ Գյուղում մնացածներն էլ չափարների տակով կուզեկուզ էին գնում£ Աղաբեկը նույնպես սարերում էր, Մեղրաքերծից այն կողմ՝ Խասին խութում գտնվող իրենց հանդերում, և Շահումին ծանոթ հին տագնապը հանգիստ չէր տալիս նրան£ Ներս ու դուրս էր անոմ, վախվորած նայում երեխաններին, որոնք՝ մոր տեսքից իրենք ևս սսկված, կուչ էին եկել£ Նրա աչքերի արցունքը չէր չորացել դեռ. տարվա սկզբին եղբայրը՝ Առուստամը, սայլի տակ ընկավ, մահացավ, իսկ գարնան վերջերին, գիշերը ժայռից մի վիթխարի բեկոր պոկվեց և քրոջ ընտանիքը՝ քրոջ, նրա ամուսնու և տասնչորս տարեկան որդու՝ Միշայի հետ միասին, թողեց տակը£ Դրանից երկու շաբաթ չանցած՝ կայծակից բռնկվեց բակի կաղնին, կաղնուց էլ խոտով լիքը մարագն ու տունը, թեպետ ողջ գյուղը հավաքվել էր, ձայներից զրնգում էր շուրջը, սակայն ոչինչ փրկել հնարավոր չեղավ. տունը մինչև վերջ այրվեց, մոխիր դարձավ£ «Դերունց Տանիելի աղջկա ոտքը կոտրվեր՝ տունս չմտներ, այ ժողովուրդ,– ծնկանը խփելով անիծեց սկեսուրը£– Ամենազոր աստված, էս ի՞նչ պատուհաս էր, որ դա բերեց մեր գլխին»£ Շահումը բարձրաձայն լաց եղավ£ «Աղջի, ամոթ է,– այս ու այն կողմից ասացին մեծահասակ կանայք,– խեղճն ի՞նչ անի, ո՞վ կուզենա, որ իր քորփեքը դռնեդուռ ընկնեն»£ Մուխանն ու կինը փոխադրվեցին աներոջ ներքնահարկը, որտեղ շատ չանցած, Մուխանը կաթվածահար եղավ, մահացավ, իսկ Շահումը՝ Աղաբեկի ու երեխաների հետ, ժամանակավոր եկան մոր մոտ, միչև աշնանը նոր տան հոգս կանեին, կամ կվերանորոգեին հորական տունը£ Սկեսրոջ խոսքերը գալիս, իրեն էին հասնում, երբեմն էլ որևէ տեղ պատահելիս, սկեսուրը ցուցադրաբար երեսը շրջում, թեքում էր ճամփան£ Շահումը մտամոլոր քայլում էր դեպի տուն՝ իր թիկունքին զգալով նրա չարագույժ հայացքները£ Սկեսուրը աչքով աչք չուներ իրեն տեսնելու,– դա պարզ էր, բայց, ախր, ինքն ինչո՞վ է մեղավոր, ո՞րն է իր մեղքը և մի՞թե իր՝ Շահումի համար հեշտ է£ Մայրը նրան սիրտ տվեց. «Ջրին ասել են՝ ինչի՞ ես էդքան վշվշում, ասել է՝ ընկերս քարն է£ Նրա կյանքը պալատներում է անցել, սիրտը չի դիմանում, հերսոտվել է, ուշադրություն մի դարձրու»£ Այդպես էլ կար՝ չդիմացավ. շուտով մահացավ սրտի հիվանդությունից£ Իբր այսքանը քիչ էր, թուրքերն էլ մի կողմից էին նեղում£ Խաչենի էն կողմում ու Շուշվա մոտերքում, ասում էին, մի քանի գյուղեր են վառել, մարդկանց անխնա կոտորել£ Քանի անգամ երեխոցով թողեցին գյուղը, պահվեցին Վարդանաբերանց սարերում, մինչև որ Հայաստանից դաշնակները լեռներով օգնության եկան£ Իբր դա էլ էր քիչ, հիմա էլ այդ անտեր հիվանդությունն էր տարածվել և աջ ու ձախ հնձում էր մարդկանց£
Ծանր մտատանջության մեջ՝ Շահումը հանկարծակի լարվեց՝ լսելով ինչ-որ մեկի ձայնը£ Նա արագ ելավ բակ և մնաց քարացած. ամուսինը կանգնած էր տնից ոչ այնքան հեռու, ցանկապատից այն կողմ և սարսափից ավելի այլանդակված, լայնացած աչքերով նայում էր իր կողմը£ Նա քայլ արեց՝ առաջ գնալու, սակայն ամուսինը ձեռքով նշան արեց չմոտենալ£
–Էդ զուլումն ինձ էլ կպավ, Շահում®– Նրա այտամկանները ձգվել էին, և նա ուժով էր պահում իրեն, որ չհեկեկա£– Ասացի չեմ հասցնելու վերջին անգամ տեսնեմ քեզ, լսեմ ձենդ® Տուն չեմ ուզում մտնել, կարող եմ վարակել, դու էլ մի մոտեցիր£ Նամարդ դուրս եկա, երեխեքը թողեցի վզիդ® Էսօր հիսուն խորթն եմ հնձել®,– այդպես խոսքը կիսատ՝ ասես թիկունքից կրակեցին, նա միանգամից չոքեց, կծկվեց ու ընկավ գետնին£
Շահումը աղեկտուր ճչաց, տնից դուրս թափվեցին երեխաները£ Մայրը գարնանից անկողին էր ընկել, տանը պառկած էր, աղջկա ձայնից ցնցվեց, մի քանի անգամ կանչեց, բայց նրան լսող չկար£ Վազելով եկան հարևանուհիները՝ Մարիամը, Բաջին, քիչ անց վազեվազ եկավ նաև Մարգարիտը£ Եվ Շահումը հանկարծ սարսափով մտածեց այն մասին, որ ամուսինն ընկած էր այն նույն տեղը, ուր Նիկոլայն այն ժամանակ խոստովանեց իր սերը® Հարևանուհիների հետ միասին հենց այդպես շորերով, հին, քրքրված կարպետի մեջ փաթաթած, ամուսնուն քարշ տալով տարան գերեզմանատուն, հանձնեցին հողին, իսկ մթնալուսին, դեռ լույսը չծագած, փոքրերին՝ Արամին, Վաղարշակին, Հովհաննեսին ու Մարգոյին թողնելով հիվանդ մոր մոտ, Սահակին ու Գրիշային, որոնք արդեն տասը-տասներկու տերեկան մեծ տղաներ էին, վերցրած գնաց Խասին խութի սարերը՝ իրեց կիսատ արտը հնձելու£