Добавить в цитаты Настройки чтения

Страница 13 из 26



Ես ակամա մի կողմ եմ ցատկում£ Ես իմ հոգու խորքում դեռևս փայփայում եմ այն հույսը, թե Արմենը կհասցնի փրկել Արգինային® Լաց լինելով վշտից ու անզորությունից, ես արձանացած նայում եմ դռնախորշին£

Արմենը այնտեղից ելնում է ամբողջովին մրի մեջ կորած£ Նրա տաբատը մխում է, բայց նա ուշք չի դարձնում դրան£ Կանգ առնելով, նա հայացքն ուղղում է դեպի երկինք, այդպես քարացած նայում է մի պահ£ Ասես անջատված աշխարհից, ես նույնպես նայում եմ վերև. զարմանալի է, բայց այս գիշեր կարմիր գույն ունի լուսինը£

–Արգինա,– խռպոտ, գազանական զարհուրելի ձայնով բղավում է Արմենն ու, ասես գլխին իջած կռանի ծանր հարվածից, նա երերալով առաջանում է մի երկու քայլ, հետո հանկարծակի ծնկի է իջնում գետնին՝ ձեռքերով ծածկելով դեմքը®

ՎԵՐՋԵՐԳ

Եվ ահա նորից գարուն է մեր գյուղում£ Դեղձենիները ծաղկել են ամենուր, և նրանց ծաղիկները կարմիր են ու մանուշակագույն£

Ես քայլում եմ ծանոթ կածաններով ու քայլերն իմ ինձ ակամա տանում են դեպի այնտեղ, ուր տարին չորս բոլոր ծաղիկներ են, ու արտույտներն անուշ գեղգեղում են այս ու այնտեղ£

Իմ սրտին մոտ ու հարազատ կածաններ£ Ես քայլում եմ առաջ£ Ահա Բախչուտի ձորը£ Ահա և գյուղի այծապահ Ռոման՝ նստած բլրի վրա£ Նա նայում է գյուղի կողմը£ Իսկ գյուղում գարուն է, և ձվածան հավերը կչկչում են զիլ£

Բախչուտի ձորից մի աղջիկ է ելնում՝ կուժն ուսին£ Նա գնում է գյուղ տանող կածանով, և պղնձե թաց կուժը փայլկտում է արևի տակ£ Ամեն ինչ նույնն է, ամեն ինչ ցավալիորեն անփոփոխ£ Ահա և գյուղի հանգստարանը£ Գարնան արևի շողերում քամին տարուբերում է բարձր խոտը£ Իմ աչքերը սահում են ծանոթ քարերի վրայով, հայացքս ընկնում է մեծ ու սպիտակ քարի վրա փորագրված ոսկեգույն տառերին՝ Արգինա, դու ծաղիկ էիր սիրում®Դու էլ ծաղիկ էիր անթառամ®

Ես մոտենում, ձեռքս դնում եմ սառը քարին. գյուղական սովորություն է, որ նշանակում է՝ բարև, սիրելիս, ես քեզ չեմ մոռացել®

Հեռվում, կակաչներից հուրհրատին տալով, թեթևաշարժ ալիքվում են արտերը, թախծալուր կանչում են մարգարտալորերը՝ կախ-կըղա, շախ-կըղա, շախ-կըղա, կախ-կըղա®

Ես երկար կանգնում եմ լռին և ինձ այնպես է թվում, թե հեռավոր մի ձայն հազիվ լսելի շշնջում է. «Ես այս գյուղից ոչ մի տեղ չեմ գնալու: Ընդմիշտ մնալու եմ ձեզ մոտ®»:

Խեղդելով հառաչանքը, ես շրջվում, նայում եմ գյուղի կողմը£ Ներքևում՝ ձորում, փայլում, իր հին ձայնով երգում է Բարակ ջուր գետը, երևում է գյուղ մտնող մեծ ճանապարհի վրա խոնարհված մենավոր դեղձենին, որի ճյուղը կոտրվել, կորցրել է իր գարունը£

Այդ ճյուղը չտեսավ այս ծաղիկները, որ կան հիմա և կլինեն ամեն տարի, երբ գարունը կգա, և դեղձենիները կծաղկեն նորից՝ կարմիր ու մանուշակագույն…

=========================

Ւ Ր Ւ Կ Ն Ա Յ Ւ Ն Ա Ղ Ջ Ա Մ ՈԻ ՂՋ

®Հետո սկսեց հալվել, ցրտել տաք գիշերը, այգու վրայով անցավ վաղորդյան հովը, ծառերը լսելի աղմկեցին£ Հետո բեկբեկուն կանչեց առաջին աքաղաղը, նրան միանգամից ձայնակցեցին մեկ այստեղ, մեկ այնտեղ՝ գյուղի մյուս ծայրին£ Հետո երկար, շատ երկար ժամանակ լռություն էր£ Սարերի վրա հետզհետե պարզվում էր երկինքը, հետո ինչ-որ տեղ, լուսամուտից այն կողմ, իրար ընդհատելով երգեցին գեղգեղիկները՝ ճընկ-ճընկ, ճընկ-ճընկ, ճընկ-ճընկ, այնուհետև՝ ֆյութհ-ֆյութհ-ֆյութհ®

Այնտեղ, հնդկական Սուրաթ քաղաքում, այստեղից հազարավոր կիլոմետր հեռու, չնայած դեկտեմբեր ամսի վերջերին, ինչպես ուշ գարունքին՝ մեզ մոտ, կանաչ հագած պուրակում երգում էին թռչունները՝ ճընկ-ճընկ, ճընկ-ճընկ, ճընկ-ճընկ, այնուհետև՝ ինչպես հիմա այստեղ, նույն քաղցրահունչ դայլայլը՝ ֆյութհ, ֆյութհ, ֆյութհ®

… Կամացուկ, որպեսզի չարթնացնեմ Լուսինեին, ելնում եմ դուրս£ Հեռվում, մշուշապատ ձորերից ու վերձիգ սարերից անդին, երկնքի կապույտի մեջ ճերմակին տվող Կաչաղակաբերդի վրա, մերկ՝ ինչպես հրաշամանուկ, խնդումներես կանգնել է արևը, և նրա տեսքից ամբողջ երկինքը շառագունել, հուրհրում է£

Օդը նոսր է, եղյամի պես սառը£ Բայց ես ցուրտ չեմ զգում. երբեք ու ոչ մի տեղ մարդ, երևի, իրեն այնպես լավ չի կարող զգալ, ինչպես հայրենական իր փոքրիկ տան շեմին£ Որովհետև այնտեղ են անցել մանկության ու պատանեկության հրաշունչ օրերդ, և այդ օրերը հավիտենորեն անբաժան են քեզանից՝ քո վաղանցուկ կյանքի արշալույսից մինչև մայրամուտ£

Իմ հայացքն ակամայորեն ընկնում է ապակեպատ երկարուկ պատշգամբին, ուր իր անշարժուն դիրքով՝ ասես աշխարհից տարանջատ, նստած է մեծ մայրս£ Նույն դիրքով, ինչպես երեկոյան թողեցինք նրան£ Ես դանդաղ բարձրանում եմ պատշգամբ և, մոտենալով նրան, նստում եմ թախտի ծայրին£



–Բարի լույս, Շահում այա, ո՞նց ես£

Ինքն իրեն անլսելի ինչ-որ բան է մրմնջում£ Ձեռքս դնում եմ չորչորուկ ջղուտ ձեռքին, նա իմ մատներն արագ առնում է տաքուկ ափերի մեջ և, կարծես ի պատասխան իմ հարցի, թեպետ, գիտեմ, չի լսել ինձ, ասում է.

–Գլուխս, է¯, ղռռում, դնգդնգում է, հարսանիք է, ինչ է, հասկանում չեմ®– ու շարունակում է՝ գլուխն օրորելով, մի տեսակ ասես երգելով,– մարդուս բաժին կյանքն էս աշխարհում շատ է կարճ, այան քեզ մատաղ£ Ամեն ինչ հոսում է, կյանքն էլ է հոսում ոնց որ ջուրը, բայց իմ ջուրն արդեն վերևից, է¯, ակունքից կտրած է, մնացել է մի ծլլոկ, էն էլ որտեղ որ է՝ էսա կկտրվի®

Դրսից եկող պարզունակ ձայներին, թռչունների դայլայլին, առավոտվա անապակ լույսին, տերևների երգեցիկ սվսվոցին, ամեն-ամեն ինչին անհաղորդ, հեռավոր մտքերին, վերհուշներին տրված՝ տարուբերում է գլուխը, երբեմն ննջում՝ դեմքն իջեցրած կրծքին, բայց մի կիսավայրկյան միայն, կրկին բացվում են աչքերը, նայում է դուրս, թեպետ վաղուց, մի տարուց ավել է արդեն, ինչ զրկվել է տեսողությունից էլ, լսողությունից էլ£ Լույսն ու խավարն է նշմարում սոսկ՝ մնացածը մշուշ է ու լռություն£

… Այդ լռության ու մշուշի մեջ երբեմն առ երբեմն զարկում են թմբուկներ, զլում են զուռնաներ, համբարձման տոն է, ջահել հարսն ու աղջիկներ՝ նոր շորեր հագած, ծփուն ծամերին գույնզգույն ժապավեններ ու ակներով սանրեր, շուրջպարի երգում են, և նրանց մեջ ամենից գեղեցիկն ինքն է, և իր ձայնն էլ ամենից դուրեկանն է, մեներգը ինքն է երգում.

-Իմ ծաղիկս քաղա¯ծ է®

Խումբը, գարնան հովի հետ, թռցնում է երգը.

-Ջա¯ն գյուլում, ջա¯ն, ջա¯ն®

Նորից ինքը՝

– Բարձր սարին պահա¯ծ է®

Ու նորից խումբը՝

– Ջա¯ն, ծաղիկ, ջա¯ն, ջա¯ն®

Տոնախմբությունը դեռ երեկ էր սկսվել, աղջիկները, խմբերի բաժանված, հանդերից գունեղ ծաղիկներ են քաղել, կավե կճուճների մեջ աղբյուրներից հավաքած ջուր լցրել և, ծաղիկները դնելով այնտեղ, տարել եկեղեցի, որպեսզի ժամերգությանը օրհնի տերտերը£ Իսկ հետո, կճուճներն առած, երգելով շրջել են տնետուն՝ օրհնված ծաղիկներից դնելով խնոցու վրա, որ կարագն անպակաս լինի, կապել կովերի պոզերին՝ որ կաթն առատ լինի, օրհնած ջրից ցողել են դաշտերի վրա, որ շուտ հասնի արտը®

Երգն արձագանքվում, գյուղը երեք կողմից շրջափակված բարձրակա ժայռերում բեկբեկվում է.

Իմ ծաղիկս քաղա¯ծ է,

Ջա¯ն գյուլում, ջա¯ն, ջա¯ն,

Բարձր սարին պահա¯ծ է,

Ջա¯ն ծաղիկ, ջա¯ն, ջա¯ն®

Շուրջպարի ժամանակ ինքն զգում էր ինչ-որ մեկի ուշակալ հայացքն իր վրա, ու սիրտ չէր անում բարձրացնել աչքերը, թեպետ ներքուստ զգում էր, գիտեր, թե ով է£ Ինքը, իհարկե, լսել էր նրա մասին, բայց երեկ, երկդասյա վարժարանից տուն վերադառնալիս առաջին անգամ տեսավ մոտիկից. Դերունց թաղում էր դա, իրենց տնից ոչ այնքան հեռու, քարքարոտ նեղ կածան էր, անհնարին էր, որ մեկը մի կողմ չկանգներ՝ մյուսին ճանապարհ տալու£ Երևում էր, տղան վաղուց էր սպասում այստեղ, սակայն, իրեն տեսնելուն պես, չգիտես ինչու, ձևացրեց, թե իբր հենց այնպես, արահետն ընկած գնում է դեպի վարժարան£ Հասան իրար, և, տղան քիչ խռպոտված, բայց համարձակ ձայնով ասաց. «Մի րոպեով կարելի՞ է, օրիորդ, խոսք ունեմ ասելու»£ Ինքը մի վայրկյան նայեց միայն, լոկ սև հոնքերի տակից այրող նրա սև աչքերը տեսավ և պատանեկան խավամազով երիզված շուրթերը, որոնք թեթևակի ժպտում էին£ Աղջիկն արագ փախցրեց հայացքը ու մնաց կանգնած՝ անկարող մի քայլ անելու£ «Ներեցեք, խնդրում եմ,-ասաց տղան շփոթված ժպտալով, – ես Գրիգորյան Մուխանի տղան եմ, անունս Նիկոլայ է, վաղուց է, ինչ գյուղում չեմ լինում, գուցեև չճանաչեք ինձ® Բայց ես® Քանի օր է, ուզում եմ խոսել ձեզ հետ, չի հաջողվում, ժամանակն էլ սուղ է, կարևոր գործով շտապ տեղ պիտի գնամ®»: «Այդ բոլորն ինչո՞ւ է իրեն ասում. ինքն առանց հեր մի աղքատ աղջիկ, նա՝ հարուստի տղա»£ Նորից նայեց տղային և զգաց, որ վերջ, ամբողջ կյանքում չի մոռանա նրան£ Ուզենա էլ՝ չի կարողանա մոռանալ£ «Իմ ընտրած ուղին դժվար ուղի է, միայն դու և ուրիշ ոչ ոք, միայն քեզ հետ կարող եմ անցնել այդ ճանապարհը»£ Շահումը, ոնց որ երազի մեջ, լսում ու ոչինչ չէր կարողանում ըմբռնել նրա ասածներից£ «Այն օրվանից, ինչ եկա վարժարանի վարիչ Հայկ Շաքարյանի մոտ, և այնտեղ, միջանցքում, պատահաբար տեսա ձեզ, քուն ու հանգիստ չունեմ,– նկատելի շփոթմունքով շարունակեց տղան£– Մի խոսքով, ես ուզում եմ մերոնց ուղարկել ձեր տուն»£ Նիկոլայը ակամա փորձ արեց՝ բռնելու աղջկա ձեռքը, սակայն Շահումը, ասես մատները կրակի կպան, արագ ետ քաշեց ձեռքը ու փախավ դեպի տուն՝ չհամարձակվելով (ախ, այնքան էր ուզում) գոնե մի անգամ նայել ետ£