Добавить в цитаты Настройки чтения

Страница 3 из 4

Նա իր աշխատության մեջ նշում է, որ «ինչպես ամեն մի բարդ նախադասության, այնպես էլ անշաղկապ բարդ նախադասության կառուցվածքային-իմաստային էությունը որոշողը հանդիսանում է իմաստային գործոնը, բարդ նախադասության մեջ մտնող նախադասությունների (բաղկացուցիչ մասերի) բովանդակությունների փոխադարձ կապը և հարաբերակցությունը» [7, էջ 17 – 18]։ Ն․ Պառնասյանը կարծում է, որ նախադասությունների անշաղկապ կապակցության դեպքում ևս կարելի է տարբերակել համադասությունը և ստորադասությունը, քանի որ նա գտնում է, որ «բարդ նախադասության բաղկացուցիչ մասերի միջև կա ո՛չ միայն իմաստային կախվածություն, այլ նաև կառուցվածքային, քերականական կախվածություն, որոնք անշաղկապ բարդ նախադասության տարբեր տեսակներում արտահայտվում են տարբեր ձևով, ունեն իրենց արտահայտման հատուկ քերականական և բառական միջոցները, որոնք շաղկապների և հարաբերական բառերի բացակայության դեպքում ամբողջությամբ իրենց վրա են վերցնում բարդ ամբողջություն կազմելու, նրանց մասերի միջև եղած իմաստային փոխհարաբերություններն արտահայտելու պաշտոնը» [7, էջ 9 – 10]։

Ստորադասական կապակցության մասին իր կարծիքն է հայտնում նաև պրոֆեսոր Է. Աղայանը։ Նա իր «Լեզվաբանության հիմունքներ» բուհական ձեռնարկում նշում է, որ «ստորադասական բարդ նախադասության կազմի մեջ մտնող երկրորդական նախադասությունների կապը գլխավոր նախադասության հետ՝ ստորադասական կապակցություն է, որ, մեծ մասամբ, արտահայտվում է ստորադասական շաղկապների կամ օժանդակ բառերի միջոցով» [4, էջ 557]:

Այսպիսով, պրոֆեսոր Է. Աղայանը նույնպես այն կարծիքին է, որ երկրորդական նախադասությունների կապը գլխավոր նախադասություն հետ հիմնականում արտահայտվում է ստորադասական շաղկապներով և օժանդակ բառերի միջոցով, սակայն նա հնարավոր է համարում նաև շարահարական (անշաղկապ) կապակցությունը։

Վ․ Առաքելյանը իր «Հայերենի շարահյուսությունը» աշխատության մեջ առանձին գլուխ է հատկացնում շարահարությանը և քննության է ենթարկում ինչպես անկախ շարահարությամբ բարդ նախադասությունները [5, էջ 364], այնպես էլ կախյալ շարահարությամբ բարդ նախադասությունները [5, էջ 369]։



Ըստ Վ․ Առաքելյանի՝ «շարահարությունը համատեղում է այլևայլ հարաբերություններ, իսկ դրանց տարբերակումը պայմանավորվում է հնչերանգությամբ ու այս կամ այն նշանակության առավել ցայտուն լինելով» [5, էջ 294]։

Արտաշես Պապոյանը «Կախյալ շարահարությամբ բարդ նախադասությունները արդի հայերենում» աշխատության մեջ նշում է, որ «շարահարությամբ բարդ ստորադասական նախադասությունների մեջ առավելագույն չափով դրսևորվում է շարահյուսական և ձևաբանական կարգերի ու օրինաչափությունների քերականական կապը» [8, էջ 49]։

Հայ լեզվաբանության պատմության մեջ մեծ է նաև Ս․ Աբրահամյանի