Добавить в цитаты Настройки чтения

Страница 1 из 2



Արդարադատություն և ապագա

Մաս առաջին

   Հոգեբանական վերլուծություն

   Մենք միշտ պայքարել ենք հանուն երջանկունթյան, մարդկային կյանքը բարձր դասելով բոլոր արժեքներից։ Բայց կան նաև արժեքներ, որոնք ստիպում են կյանքն անարժեք համարել,կամ դարձնել գլխավորագույն ճանարհը՝ սեփական գաղափարն առաջ տանելու համար․․․

Չկա ոչ մի պետական համակարգ, որտեղ յուրաքանչյուր ոլորտ կարողանա աշխատել անսխալ ։ Բայց հարկավոր է հասկանալ, որ անթերիության սկզբունքը հերքելու իրողությունը թույլ չի տալիս չպայքարել մարդկային հարաբերություններում ներդաշնակության համար։

   Ամենաթողության մեջ չապրելու համար են ստեղծվել օրենքները և համարվել են պետականության անվտանգության ու գոյության առաջնային հիմքերից մեկը։ Թեև նրանց ակունքները գալիս են հեռավոր ու անհիշելի ժամանակներից, սակայն չեն կորցրել իրենց արդիականությունը։ Նրանց բովանդակությունը փոխվել է, ինչ խոսք, բայց անփոփոխ է մնացել այն հոգևոր աղբյուրը, որից սնվել են նրանք։

 Ւսկ հիմա հասել ենք մի այնպիսի վերջնարդյունքի, երբ կարծվում է, թե օրենքներից շատերն այնքան անփոխարինելի են ու հիմնարար,որ պատրաստ են դասվելու Աստվածային պատվիրանների շարքին։ Նրանց օգտակարության մասին մեծ կասկածներ ունենալու համար , բավարար է նաև տեսնել, թե վերջիններս ինչ արդյունավետություն ունեն․

Ամենաառաջիններից մեկը,թերևս, այն է, երբ լիազորում ես քեզ՝ իբրև իրավատեր,ուրիշի կյանքը վերցնելու լիազորությունը, սեփական <եսը> ներկայացնելով որպես արդարադատություն իրականացնող սուբյեկտ։

Սպանությունն այն ոտնձգությունն է մարդկային կյանքի հանդեպ,որը վերադարձնելն անհնար է, և նա, ով խլել է այն, չի կարող վերադարձնել։

 Բայց մարդկային մտածողության համաձայն, արդարադատությունը պահանջում է պատիժ,որն իրականացնելու համար առաջներում, փոխադարձաբար սպանում էին մեղավորին,ինչն անփոխարինելի հակազդող քայլ էր համարվում ընդդեմ ոճրագործության։

Ժամանակների փոփոխության հետ զուգընթաց, փոխվեց նաև մարդու աշխարհընկալումն ու պատկերացումները կյանքի արժեքի մասին։

 Պատմական որոշ պահի հաղթանակ տարավ հումանիստական մտածողությունը, որի համար պայքարում էին հազարավոր մարդիկ հազարավոր տարիներ ։ Ճիշտ է, շատ համոզմունքների հետևորդներ մինչև հիմա փորձում են այդ հաղթանակները վերագրել իրենց՝ իբրև սեփական գաղափարների արգասիք,բայց պատմությունն արդեն գրվել է,և արդեն այդ իրողություններին տեղեկացված անհատների մոտ իրականությունը այլակերպելն ու ձևախեղելը դարձել է ահնար ․․․

Այդ իսկ առաջընթացից հետո, ընդունված է նորովի վերաբերվել նաև հանցանքին հաջորդող պատժամիջոցներին։

 Պատիժը գուցե չէ, որ կրթում,կամ դաստիարակում է մարդուն,բայց ստիպում է մտածել իր արարքների վնասակարության մասին և անել տրամաբանական հետևություններ։ Որոշների մոտ, այն չունի նույնիսկ այդ ուսուցողական ազդեցությունը,որը կարելի է բացատրել միայն հոգու,կամ գիտակցության մեջ բարոյական նորմերի արժեզրկմամբ։

Ինչպես պահպանել այդ կանոնների հավասարազորությունը հասարակության բոլոր շերտերի մոտ, մնացել է բաց թեմա, իսկ լուծումներ,ցավոք քչերն են առաջարկում։

Գուցե ապագայի հանդեպ լավատեսությունն է ստիպում մտածել լավագույն լուծումների մասին, կամ խնդիրների մշտական ներկայությունը՝ որն առկախվում է հայրենասերի խղճին, բացելով պայքարի և հնարամտության շնորհի ճանապարհը։

Միայն հավատը մարդկային հարաբերություններում ներդաշնակության հասնելու հանդեպ բավական է,որպեսզի ոգեշնչի անհատներին մտածել նորարական լուծումների մասին և առաջարկել դրանք։

Գուցե՝ հանցանքները թվարկելիս ,սկսենք ամենաքստմնելիներից,որպեսզի հասնելով նվազ վտանգավորներին՝կարողանանք հաճելիորեն փաստել, թե դժվարին վելուծություններն արդեն անցյալում են։

 Երբ խլում ես մեկի կյանքը, այլևս չես կարող այն վերադարձնել․․․Այն չվերականգնվող արժեք է։ Անշրջելի են նրա հետ խաղալ փորձողների գործողությունները։ Նա,ով արժեզրկում է անգին արժեքները, թույլ է տալիս իրեն,կամ ուրիշներին գնալ բնության օրենքների դեմ․ որովհետև ամբողջ կենդանական աշխարհում չկա մի ինդիվիդուում,որը հանուն սեփական < ես> ի քմահաճույքների իրեն իրավազոր համարի տնօրինել մեկ ուրիշի կյանքը․ Նրանք գործում են համաձայն իրենց տրված բնազդների և չեն շեղվում այդ գենետիկ հրահանգից։

 Իսկ մարդը լիազորել է իրեն չտրված իշխանությամբ,՝խաթարելով արդեն անհաշվելի ժամանակներից եկող խաղաղ ապրելակերպի պատկերը։

Ոմանք կասեն՝ <անարդարություններն եկել են ժամանակի պահանջներին համապատասխան, և տնօրինվում են ժառանգաբար փոխանցվող ՝<հաղթում է ուժեղագույնը,հանուն իր կամ սերնդի գոյության> գենի օգնությամբ, ոմանք էլ կվերագրեն մարդկային հոգու այլափոխությանը,որտեղ հպարտությունը,որպես առաջնային մեղք, մարդու կյանք ներգործեց՝ ջնջելով բնությունից նրան տրվող անմեղության վարկածի թեզը ։



Մեր կողմից գուցե մեծ սխալ կլինի մենկաբանել մարդկային գաղափարախոսությունից ծնված օրենքի և իրավահավասարության մասին պատկերացումները և խոսել նրանց թերությունների մասին՝ հաշվի չառնելով տվյալ ժողովրդի մոտ կարծրացած ավանդույթներն ու մոտեցումները՝ հանդեպ մարդկային արժեքների։

Բայց խստորեն հավատացած եմ նաև,որ կան ընդhանուր դրույթներ,որոնք մեկնում են բոլոր պատվիրանների փակագծերը և բացատրում սխալական մարդու ամբողջ աղավաղված տրամաբանությունը։

 Եկեք առաջարկենք նոր լուծումներ,քան սովորեցնում է մեզ էլիտան, եկեք ստեղծենք նորը, մի ուրիշ մարդկային վերադաստիարակման սխեմա, որը և կլինի հեղափոխական և արդյունավետ բառիս ամենաբուն իմաստով։ Կամ խոսենք ի լուր մարդկային զանգվածների․ արտահայտենք մեր սեփական կարծիքը, երբ պարտադրում են միայն հինն անգիր անել ու լուռ տանել գաղափարների թերությունների բեռը։

Խոսենք նաև փոփոխությունների անհրաժեշտության մասին, փաստենք ներկայի հրամայականով,որն ուզում է մեզանից տեսնել ինքնակազմակերպման և վերադաստիարակման գերագույն համակարգ՝ մղելով մեզ պարքարի՝ միմյանց և մեր մտահղացումների դեմ։

Միջոցները գուցե կոպիտ են, բայց մարդն իր հպարտությամբ ապացուցել է,որ չի դաստիարակվում միայն մեղմ վերաբերմունքից, իսկ իրադրությունները միշտ պահանջել են գործին խիստ և համակարգված մոտեցում։

Այս երկու ծայրահեղությունները պետք է համադրել՝ստանալով կարծիքների ոսկե միջինը։

 ՀԱՆՑԱՆՔ և ՊԱՏԻԺ

 Արդարադատությունը ներկայացնող յուրաքանչյուր ոք պարտավոր է գիտակցել, որ հանցանքը լինում է <պարտադրված՝ միջավայրի ու անձի համոզմունքների կողմից>, քանի որ ոչ ոք չի ծնվում օրինախախտի գիտակցմամբ։Օրենքը խախտելու միտքը ծնվում է այն գայթակղությունից, երբ արգելված ամեն բան ցանկալի է դառնում շրջանցել․

երբեմն սոցիալական կամ բարոյական անհրաժեշտությունից, երբեմն ուրիշներից չտարբերվելու մղմամբ, երբեմն էլ շրջապատի դաստիարակության <շնորհիվ>։

Ոչ մի հանցանք չի կարող անպատիժ մնալ պետության անտարբերության հետևանքով, այլապես արդարադատությունը կիրականացնի հասարակությունը։

Ներկայումս հորինվել են բազմաթիվ պատժատեսակներ՝ հիմնված կատարված <արարքի> ծանրության աստիճանին։

Ստեղծվել են բանտային համակարգեր, որոնք կոչված են զրկելու անձին իր ազատությունից այն դեպքում ,երբ կատարվել է ավելի ծանր հանցանք,քան անազատուտյունն է։

Կարծում եմ՝անազատության վայրերում պետք է հայտնվեն միայն նրանք, որոնց կողմից կատարված օրինախախտումն ավելի վնասակար է, քան անձին զրկելը ազատության զգացումից։

 Փորձը ցույց է տալիս, որ նախատեսված իր պատժի իր չափն արդեն կրելիս՝ անձը չի զղջում արարքի կատարման համար,որովհետև պայմաններն այնպիսին են,որոնք նախատեսված են անուղղելի մարդկանց համար (եթե այդպիսիք կան)։ Իսկ անհատը տեսնում է անհամատեղելիություն՝իր կարգավիճակի և հանցանքի ծանրության համեմատությամբ։

1․Երբ անձը բռնվել է գողություն կատարելու համար և դատապարտվել,ապա շատ արդար կլինի,եթե վնաս կրած կողմը՝ դա լինի ֆիզիկական թե իրավաբանական անձ, կարողանա հետ ստանալ իրեն հասցված վնասը։ Հարցն այս երկու կողմ ունի՝

  կամ պետությունն է ստանձնում այդ պարտավորությունը,կամ արարքի համար պատասխանատուն։

 Եթե աձն ունի բավարար միջոցներ՝ հասցված վնասի փոխհատուցման համար,ապա բնական է, այն կբռնագանձվի․․․իսկ եթե մեղավորը սնանկ է, կամ չունի ոչ մի կարողություն՝ ինչպե՞ս կայացնել ճիշտ դատավճիռ։

 Այսպիսի դեխքերում նա կիրառում է էմոցինալ, սուբյեկտիվ, կամ էլ հուսահատ որոշում՝ չկարողանալով գտնել պատժին համարժեք լուծում․ Չհատուցելով վնասը, անձը կանցկացնի ավելի երկար ժամանակ անազատության մեջ,քան նա,ով կկարողանա փոխհատուցել ։